ՕՐՎԱ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

ԵՐԵՎԱՆԻ ԳԼԱՁՈՐ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ, ՔՈԼԵՋԻ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ 2012-2013 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ

ՄԱՆՐԱՄԱՍՆ ...

 

ԵՐԵՎԱՆԻ ԳԼԱՁՈՐ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԲԱՑՎԵՑԻՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ

ՄԱՆՐԱՄԱՍՆ ...


Վերադարձ գլխավոր էջին


ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ


Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր

ԱՄԲԻՈՆՆԵՐ`

 


Գաղտնանուն
Ծածկագիր
Կրթական
բարեփոխումների
կենտրոն
Տեղեկատվական կենտրոն
Սպորտ և հանգիստ
Ուս. առօրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

 

 

ՄԵՐ ՄԱՍԻՆ 20 ՏԱՐԻ ԱՆՑ

2010թ. դեկտեմբերի 27-ին մեծ հանդիսությամբ նշվեց Գլաձոր համալսարանի հիմնադրման 20-ամյակը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ Վարչապետը, Կրթության և գիտության նախարարը, Արդարադատության նախարարը և այլ պաշտոնատար անձինք...


ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

ԼԱՁՈՐԻ համալսարանը հայկական միջնադարյան նշանավոր համալսարաններից է: Այն հիմնադրվել է 1291թ. Ներսես Մշեցու կողմից` այժմ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի շրջանի Գլաձոր գյուղում և գործել է մինչև 1340թ.: Գլաձորի համալսարանն ուներ ներքին կանոնադրություն, ուսումնագիտական աստիճանավորում: Իր բնույթով ու թեքումով նմանվել է հասարակագիտական ուղղվածության համալսարանի: Դասավանդվում էր աստվածաբանություն, իմաստասիրություն, ճարտասանական արվեստ, թվաբանություն, աստղաբաշխություն և այլն: Ուսումնառության տևողությունը 7-8 տարի էր: Համալսարանում գործում էր քննական, գիտական կոչումների համակարգ, գիտաժողովների սրահ: Միջնադարի այս նշանավոր կրոնական, գիտական և կրթական կենտրոնը պատրաստում էր և՛ գիտությամբ զբաղվող անհատներ, և՛ մանկավարժներ, որոնց գիտական աստիճաններ ու կոչումներ էին շնորհվում ավարտական հանդիսությունների ժամանակ:
1984թ. Հայաստանում նշվեց Գլաձորի համալսարանի 700-ամյակը: Վերականգնելով և շարունակելով միջնադարյան փառավոր կրթագիտական համալսարանի ավանդույթները` Ժորա Դանիելի Ջհանգիրյանը
և Ամալյա Մարտիրոսի Խառատյանը ձեռնամուխ եղան նոր «Գլաձոր» կառավարման համալսարանի հիմնադրմանը: 1990թ. «Գլաձոր» կառավարման համալսարանն սկսեց գործել` նպաստելով բարձրագույն կրթության զարգացմանը Հայաստանում, տարածաշրջանում և սփյուռքում: Սկզբնական շրջանում ունենալով ուսանողների մի փոքր խումբ` համալսարանն արագ աճեց, և այժմ այստեղ սովորում է շուրջ 1300 ուսանող` Հայաստանից և այլ երկրներից: 2001թ. հուլիսի 25-ին համալսարանը հավատարմագրվեց Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից: Ի սկզբանե բուհն իր ուսանողների մասնագիտական կատարելությանն է ձգտել այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին:
 



«ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

«Գլաձոր» կառավարման համալսարանը հիմնադրվել է 1990թ.-ին, երբ փակվում էին տարբեր կազմակերպություններ, երբ գոյատևման պայքար էին մղում շատերը, երբ լուսավորության կարոտ էր մի ամբողջ ժողովուրդ: Այն ի սկզբանե նպատակ ուներ դառնալ պատմական Գլաձորի արժանի փոխարինողը` կրթական բարձր մակարդակով, որակյալ պրոֆեսորադասախոսական կազմով, հարուստ ուսումնական և առարկայական ծրագրերով, գիտական ներուժով և այլն: Անցած 20 տարիների ընթացքում համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ամբողջ կոլեկտիվը հետևողականորեն և հաստատակամորեն ձգտել են իրագործել միջազգային չափանիշներին համապատասխանող ուսումնագիտական գործընթաց:
Երևանի «Գլաձոր» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը համալրված է հանրապետությունում ճանաչում ձեռք բերած, մեծ կենսափորձի և գիտելիքների տեր անձանցով, որոնց ջանքերով «Գլաձորն» այսօր ունի մեծ համարում և իր արժանի տեղն է զբաղեցրել հանրապետության բուհական համակարգում:
1990թ.-ից «Գլաձոր» կառավարման համալսարանն սկսեց գործել՝ նպաստելով բարձրագույն կրթության զարգացմանը Հայաստանում, տարածաշրջանում և սփյուռքում: Սկզբում ունենալով ուսանողների փոքրիկ խումբ՝ համալսարանն արագ աճեց, և այժմ այնտեղ սովորում է ավելի քան 1300 ուսանող՝ Հայաստանից և այլ երկրներից:
2000թ.-ից  «Գլաձորը» գործում է նորակառույց հարմարավետ շենքում:
2001թ. հուլիսի 25-ին, երբ բուհն արդեն իր սեփական նորակառույց  շենքն ուներ, հավատարմագրվեց Հայաստանի Կրթության և գիտության նախարարության կողմից: Ի սկզբանե համալսարանն իր ուսանողների մասնագիտական կատարելությանն է ձգտել այնպիսի ծրագրերի միջոցով, որոնք համապատասխանում են  միջազգային չափանիշներին:
2005թ. աշնանը Ժնևում անցկացված «Բիզնեսում բարձր որակ» իններորդ միջազգային ֆորումում համանուն միջազգային ֆոնդի կողմից «Գլաձոր» համալսարանին շնորհվեց ոսկե մեդալ՝  «Աշխատանքային գործունեության մեջ բարձր որակի համար», ինչպես նաև՝ ֆոնդի հռչակագրին «Գլաձոր» համալսարանի անդամակցության մասին վկայագիր:
2006-2007 ուսումնական տարվանից Երևանի «Գլաձոր» համալսարանում ներդրվել է ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսումնառության արդյունքների ակադեմիական կրեդիտների միջոցով հաշվառման կրեդիտային համակարգը: Այս աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար Երևանի «Գլաձոր» համալսարանում գործում է Կրթական բարեփոխումների կենտրոնը, որն իրականացնում է կրեդիտային համակարգի ներդրման համար անհրաժեշտ նորմատիվային բազայի ստեղծման աշխատանքները:
«Գլաձորի» շրջանավարտներն այսօր աշխատում ու բարձր պաշտոններ են զբաղեցնում իրավապահ մարմիններում, Սահմանադրական դատարանում, Արտաքին գործերի նախարարությունում, ֆինանսաբանկային համակարգում, թերթերի խմբագրություններում, հեռուստառադիոընկերություններում, դպրոցներում և այլուր:
Համալսարանի դասախոսական կազմը վերջին տարիներին համալրվում է թեկնածուական թեզեր պաշտպանած գլաձորյան շրջանավարտներով: Այսօր բուհում դասավանդում են 18 գիտության թեկնածու գլաձորցիներ, որոնցթիվը մինչ ուսումնական տարվա վերջ կհամալրվի ևս մի քանիսով:
«Գլաձորում» զարգանում է գիտական միտքը, ինչի վկայությունն են բուհի դասախոսների հրատարակած արժեքավոր մենագրությունները, հոդվածները, գիտական նստաշրջաններում ներկայացված զեկույցների հիման վրա պատրաստված և հրատարակված ժողովածուները և այլն:
Համալսարանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում դասագրքերի, ուսումնաօժանդակ նյութերի, պրոֆեսորադասախոսական կազմի ևասպիրանտների ամենամյա գիտաժողովների նյութերի, մենագրությունների հրատարակման ուղղությամբ: Արդեն հրատարակել է պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների ամենամյա գիտաժողովների նյութերի չորս ժողովածու:
Համալսարանի` ժամանակակից տեխնիկայով հագեցվածությունն ուսանողներին տրամադրում է ուսումնական և գիտական աշխատանքով զբաղվելու, ինչպես նաև հանգստի ու ժամանցի լայն հնարավորություններ: Ուսանողներին սպասարկում են գրադարանը, առարկայական կաբինետները, շուրջօրյա ինտերնետը, օտար լեզուների խորացված ուսումնասիրությունն ապահովող  լինգոֆոնային սրահները:
«Գլաձորը» ձեռք է բերել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների թեմաներ հաստատելու և գիտական ղեկավարներ նշանակելու իրավունք:
Տարիների նպատակասլաց աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ «Գլաձոր» այսօր նշանակում է ինչպես համալսարան, այնպես էլ դպրոց, մագիստրատուրա, ասպիրանտուրա:



ԱՄՍԱԹԵՐԹ

րիտասարդական-ուսանողական «Նոր Գլաձոր» ամսաթերթը ստեղծվել է 1996թ. բուհի հիմնադիր-ռեկտոր Ժորա Ջհանգիրյանի նախաձեռնությամբ: Համալսարանի պաշտոնաթերթը` «Նոր Գլաձորը», նպատակային խնդիր է համարում աջակցությունը ուսումնառության գործընթացին, ուսումնական, բուհական կյանքի լուսաբանումը, մասնավորապես լրագրության ֆակուլտետի ուսանողների ստեղծագործական ունակությունների բացահայտումը և նրանց մասնագիտական հմտացմանն ու կայացմանը նպաստելը: Թերթի լուսընծայմանը աջակցում են դասախոսներ, լրագրության և այլ ֆակուլտետների շնորհալի ուսանողներ: Ընդգրկուն է ընթերցողների շրջանակը` «գլաձորցիներ», այլ բուհերի ուսանողներ, Ազգային գրադարանի այցելուներ, մտավորականներ, Հայաստանի գրողների միության անդամներ: Ուսանողական-բուհական թերթերի ցանկում «Նոր Գլաձորը» ամենաճանաչվածներից և ընթերցվողներից է: Ունի խոսուն խորագրեր` «Բուհական անցուդարց», «Հանդիսասրահ», «Քննում են ուսանողները», «Դասախոսն ուսանողների աչքերով», «Սիրո հասակ», «Խնդաս, թե՞ լաս» և այլն:


Համալսարանի օրհներգը (mp3)
Օրհներգի տեքստը (pdf)

 

Ուսումնական գործնեության հավատարմագիր

Գիտական
նորություններ

Ծառայում ենք
հայրենիքին

ԼՐԱՀՈՍ


«ՆՈՐ ԳԼԱՁՈՐ» ԱՄՍԱԹԵՐԹ

Կրթական նորություններ

 

"Լավագույն ուսանող" կոչման հավակնորդները

Հանգանակություն մանկատան երեխաների համար


Պատմագիտական
Միջոցառումներ
Իրադարձություններ

Արդյունքների ամփոփում



ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐ

ՊԱՐԳԵՎՆԵՐ

13-12-2010
 
About Us
Site Map
Contact Us
© Gladzor 2010