Ասպիրանտուրա և հայցորդություն

Երևանի «Գլաձոր» համալսարանը հայտարարում է 2022-2023թթ ուսումնական տարվա վճարովի հիմունքներով առկա և հեռակա ասպիրանտուրայի/հայցորդության ընդունելություն հետևյալ մասնագիտություններով՝

 

  • ԺԲ.00.01- «Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն»
  • ԺԲ.00.02- «Հանրային իրավունք»
  • ԺԲ.00.04- «Դատական իրավունք»
  • ԺԲ.00.06- «Միջազգային իրավունք»
  • Ը.00.02- «Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում»,
  • Ը.00.03- «Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում»
  • Ժ.02.07- «Ռոմանագերմանական լեզուներ»
  • Ժ.01.07- «Արտասահմանյան գրականություն»
  • Է.00.01- «Հայոց պատմություն»

 

Ընդունելության համար անհրաժեշտ է բուհ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. դիմում ԵԳՀ ռեկտորի անունով
  2. բակալավրի և մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
  3. օտար լեզու առարկա ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ)
  4. ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմաններում
  5. ինքնակենսագրություն
  6. երեք գունավոր լուսանկար (3 x 4 չափսի)
  7. քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում)
  8. անձնագրի պատճենը
  9. զինվորական գրքույկ կամ կցագրման վկայական

 

ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ 25052022Թ–ԻՑ ՄԻՆՉԵՎ 15062022Թ

 

Վճարովի հիմունքներով տարեկան ուսման վճարը կազմում է ՝

  • ասպիրանտուրայի առկա ուսուցման համակարգում՝ 600,000 դրամ
  • ասպիրանտուրայի հեռակա ուսուցման համակարգում՝ 500,000 դրամ
  • հայցորդության դեպքում՝ 500,000 դրամ

Ø  Դիմում

Ø  Ասպիրանտուրայի/հայցորդության ընդունելության համար պահանջվողգիտական ռեֆերատին ներկայացվող հիմնական պահանջները

Ø  Գիտական ռեֆերատի տիտղոսաթերթ

Ø  Հրատարակված գիտական աշխատանքների ցուցակի ձևանմուշ

Ø  Դիմորդի ուղեցույց

Ø  Հարցաշարեր