ԿՐԻՄԻՆԱԼԻՍՏԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

Երևանի Գլաձոր համալսարանն իրականացնում է հանրապետությունում միակ՝ <<Կրիմինալիստիկական գործունեություն>> մագիստրոսական ծրագիրը: 
Ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված են հանրապետության լավագույն մասնագետները, ովքեր համապատասխան ոլորտում ունեն անհրաժեշտ մասնագիտական պրակտիկ փորձ: 
Ծրագրի իրականացման ընթացքում համալսարանը համագործակցում է ինչպես ՀՀ փորձագիտական կենտրոնների, այնպես էլ օտարերկրյա գործընկեների հետ:
Ծրագիրն իրականացվում է համալսարանում ստեղծված, ժամանակակից սարքավորումներով հագեցած  Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնում:
Ծրագրի մեկնարկը նախատեսված է 2019-2020 ուսումնական տարվանից:
Ծրագրի ավարտին ուսանողները կստանան իրավագիտության մագիստրոսի աստիճան՝ կրիմինալիստ մասնագիտացմամբ: