ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի վերաբերյալ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի վերաբերյալ


Համալսարանում արդեն մեկնարկել են դրամաշնորհային ծրագրի գործողությունների պլանով երկրորդ փուլի համար նախատեսված աշխատանքները: Բացի այդ ընթացիկ փուլում են գործողությունների պլանով առաջին փուլում նախատեսված, սակայն երկրորդ փուլում շարունակվող գործողությունները:

Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի համար անհրաժեշտ կահույքն արդեն մատակարարվել է (հիմք՝ 23.03.2017թ. պայմանագիր): Իրականացվում են Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի նախագծին համապատասխան կահավորման աշխատանքները:

ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից հաստատվել է համակարգչային սարքավորումների ձեռքբերման ընտրության  արդյունքները:

ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից դիտարկվել են լաբորատոր սարքավորումների միջազգային մրցակցային գնման փաթեթը: Այժմ համալսարանի կողմից իրականացվում են դիտարկումներին համապատասխան վերանայման աշխատանքները:

Առաջին փուլում իրականացվել էր երկու՝ Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի կիրարկման և կրիմինալիստիական գործունեություն մագիստրոսական ծրագրի փաստաթղթային հենքի մշակման նպատակով ներգրավվող անհատ խորհրդատուների ընտրության մրցույթ: Արդյունքում ընտրվել են ոլորտի առաջատար, մասնագիտական հմտություններ և կարողություններ ունեցող երկու խորհրդատու, որոնց հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր (տես կնքված պայմանագրերը):

Իրականացվում են աշխատանքներ՝ հեռուստատեսային լուսաբանման, էլեկտրոնային տեխնիկայի, գրենական պիտույքների  գնանշման փաթեթների մշակման ուղղությամբ:


30.04.2017