Ողջունում ենք Ձեզ Երևանի «Գլաձոր» համալսարանի Օտար լեզու ֆակուլտետի կայք-էջում: Այստեղ Դուք կարող եք գտնել ֆակուլտետի ուսումնական և գիտական գործունեության, իրականացվող կրթական ծրագրերի, աշխատակազմի մասին անհրաժեշտ տեղեկություն, ինչպես նաև կարող եք ծանոթանալ ֆակուլտետի ուսանողների արտալսարանային կյանքին:
Սիրով`
ԵԳՀ
Լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոց.,
ALAP INTESOL (Անգլիա) միջազգային սերտիֆիկացված մասնագետ
Երևանի «Գլաձոր» համալսարանի Օտար լեզու ֆակուլտետը ձևավորվել է 1991 թվականին` համալսարանի հիմնադրման սկզբից:
Ֆակուլտետի կազմում գործում է Օտար լեզու ամբիոնը, որի աշխատանքները ղեկավարել են Ա.Շ. Թարվերդյանը, այնուհետև՝ մինչև 2001 թվականը` դոցենտ Ի.Հ. Այդինյանը, 2001-2005թթ.` բ.գ.թ. Լ.Հ. Հովհաննիսյանը, 2005-2009թթ.` բ.գ.թ. ԼԱ.Անտոնյանը, 2009թ.` բ.գ.թ. Ե.Տ. Մինասյանը, 2010-2011թթ.` բ.գ.դ., պրոֆ. Գ.Ռ. Գասպարյանը:
2012 թվականից ամբիոնի աշխատանքները ղեկավարում է բ.գ.թ., դոց. Լիլիթ Սերժիկի Սահակյանը:
Ամբիոնն իր աշխատանքները կազմակերպելիս ղեկավարվում է ՀՀ ԿԳ նախարարության, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով, ամբիոնի կանոնադրությամբ, ամբիոնի կիսամյակային աշխատանքային պլաններով և կանոնակարգող ներքին այլ փաստաթղթերով։
2006/2007 ուսումնական տարվանից, §Օտար լեզու և գրականություն¦ մասնագիտությանը զուգահեռ գործում է նաև «Թարգմանչական գործ» մասնագիտությունը։
2003/2004 ուսումնական տարվանից Օտար լեզվի ֆակուլտետն անցում է կատարել ուսուցման եռաստիճան համակարգին, իսկ 2007/2008 ուսումնական տարվանից ներդրվել է գնահատման կրեդիտային համակարգ։ Այս փոփոխություններին համապատասխան էլ մշակվել են «Օտար լեզու և գրականություն» և «Թարգմանչական գործ» մասնագիտությունների գծով բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները։ Բացի այդ լրամշակվել են նաև Բոլոնիայի գործընթացին համահունչ ուսումնամեթոդական փաթեթներ, որոնք ներառում են ըստ լեզուների իմացության Եվրոպական մակարդակների մուտքային և ելքային մակարդակներով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները։
Ֆակուլտետում գիտական աշխատանքը կենտրոնացված է Օտար լեզու ամբիոնում, և գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար պատասխանատու է ամբիոնը:
Ֆակուլտետի աշխատանքում կարևորվում է լավ սարքավորված և հարմարավետ լինգաֆոնային և smart սրահների դերը, որոնք խթանում են օտար լեզուների (անգլերեն, ոուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և թուրքերեն) ուսուցումը` բարելավելով ուսանողների արտասանությունը, հնչերանգը, բառապաշարը և բանավոր անկաշկանդ հաղորդակցվելու հմտությունները։
Ամբիոնի նպատակներն ու խնդիրներն իրականացնելու, մասնագիտական կրթական ծրագրերով նախանշված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու նպատակով ամբիոնի դասախոսական համակազմը մշտապես համալրվում է ոլորտի լավագույն մասնագետներով: Ներկայում Օտար լեզու ամբիոնում դասավանդում են 11 դասախոս, իսկ ամբիոնի աշխատանքները համակարգում է լաբորանտը:
«Գլաձոր» համալսարանի Օտար լեզու ամբիոնը համագործակցում է Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանատների, ՀՀ դպրոցների, Բրիտանական խորհրդի (British Council Armenia), Ամերիկյան անկյուն (American Corner Yerevan), Ամերիկյան խորհուրդներ (ACCELS) ՄԱՆՄԱՐ (MANMAR), Խաղաղության կորպուս (Peace Corps), Հայ կամավորների ցանց (Armenian Volunteer Network (AMVN), the USA) և այլ կազմակերպությունների հետ:
Երևանի «Գլաձոր» համալսարանը ԵՊՀ հետ համագործակցում է պետական որակավորման քննությունների կազմակերպման և գիտահետազոտական ոլորտներում, համատեղ մասնակցություն են ցուցաբերում «Գերմանական լեզուներ» Ժ.02.07 մասնագիտական խորհրդի աշխատանքներին, միջազգային գիտակրթական ծրագրերին, միջազգային կոնֆերանսներին, գիտական սեմինարների:
Հանրապետության հանրակրթական դպրոցների հետ համագործակցությունը միշտ համարվել է ԵԳՀ-ի Օտար լեզու ամբիոնի աշխատանքային գործունեության կարևորագույն ուղղություններից մեկը: Արդեն երկար տարիներ մեր համալսարանի Oտար լեզու և գրականություն մասնագիտության ուսանողներն իրենց մանկավարժական պրակտիկան անցկացնում են Ե. Չարենցի անվան թիվ 67 անգլերենի խորացված ուսուցմամբ միջնակարգ դպրոցում և մարզային հանրակրթական հաստատություններում:
ԵԳՀ Օտար լեզու ֆակուլտետում գործող մասնագիտությունների գծով ամբիոնը մշակել է բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրեր: Առկա մասնագիտությունների գծով համապատասխան ուսումնական պլաններում ներառված ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման թե' պարտադիր, թե' կամընտրական դասընթացների առարկայական ծրագրերն ունեն հստակ սահմանված կառուցվածք` ներառելով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները` դասընթացի ընդհանուր նկարագիրը, առարկայի նկարագիրը, դասընթացի նպատակը և խնդիրները, դասընթացի ակնկալիքները, իրականացման մեթոդները, քաղաքականությունը, գնահատման համակարգը, դասընթացի ծավալը, թեմատիկ դասաբաշխումն ըստ կիսամյակների, օրացուցային պլանը, դասընթացի նկարագիրը և հարցաշարերը: Առարկայական ծրագրերը կազմվում են ամբիոնի դասախոսական կազմի կողմից (ինքնուրույն կամ թիմային աշխատանքի արդյունքում)` հաշվի առնելով տեղական և միջազգային այլ հաստատությունների տվյալ կրթական ծրագրերի հետ համահունչություն ստեղծելու քաղաքականությունը, վերանայվում տարին մեկ անգամ, թարմացվում` հաշվի առնելով նախորդ տարվա փորձը և ուսանողների շրջանում դասընթացի ավարտին անցկացված անանուն հարցումների արդյունքները: