Նախապատրաստական Բաժին

Համալսարանում գործում է նախապատրաստական բաժին 10 ամիս տևողությամբ: Նախապատրաստական բաժին կարող են ընդունվել միջնակարգ, միջին մասնագիտական կրթություն ունեցողները, ինչպես նաև ավագ դպրոցում սովորող աշակերտները:

Նախապատրաստական բաժնում անվճար կարող են սովորել այն դիմորդները, ովքեր բարձրագույն կրթությունը կշարունակեն «Գլաձոր» համալսարանում: Նախապատրաստական բաժինն ավարտածները մեր բուհ կընդունվեն առանց ընդունելության քննությունների:

Ուսման վարձը 150 000 ՀՀ դրամ է:

Կատարվում է 2015-2016 ուսումնական տարվա ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Իրավագիտություն
  • Տնտեսագիտության տեսություն
  • Միջազգային հարաբերություններ
  • Օտար լեզու և գրականություն
  • Լրագրություն
  • Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
  • Հայոց լեզու և գրականություն
  • Կառավարում
  • Հաշվապահական հաշվառում
  • Թարգմանչական գործ

Անհրաժեշտ փաստաթղթեր.

  • դիմում համալսարանի ռեկտորի անունով
  • միջնակարգ դպրոցի ավարտական վկայական (բնագիր)
  • միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթության դիպլոմ (պատճենը նոտարական վավերացմամբ)
  • 4 լուսանկար (գունավոր` 3X4 չափի)
  • անձնագիր
  • ընդունելության ծառայությունների համար գանձվող 5000 դրամ վճարի անդորրագիր

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը` 10.00-18.00-ը:

Էլ.հասցե`
Հեռ.`
gladzor@gladzor.am
+374 10 545980, 545981