ՈՒսումնական մաս

Երևանի «Գլաձոր» համալսարանի ուսումնական մասը ստորաբաժանում է, որը գործում է իր կանոնակարգի հիման վրա` նպատակ ունենալով կազմակերպել ու հսկել համալսարանում ուսուցման ողջ գործընթացը, ապահովել ուսուցման արդյունավետության շարունակական բարձրացումը:

Ուսումնական մասի աշխատանքները կազմակերպում և համակարգում է ուսումնական մասի պետ Ադրինե Արտուշի Մանասերյանը և ուսումնական մասի մեթոդիստ Գոհար Հրաչիկի Ասլանյանը:

Երևանի «Գլաձոր» համալսարանում ուսուցումը կազմակերպվում է Բոլոնիայի գործընթացին համապատասխան, որի հաջող գործարկմանը նպաստում է ուսումնական մասի և ամբիոնների համատեղ արդյունավետ աշխատանքը: Կրեդիտային համակարգի ներդրումն անդրադարձել է նաև բուհում վարվող փաստաթղթաշրջանառության վրա. մշակվել են բազմաթիվ նոր ձևաթերթեր, այդ թվում` գնահատման տեղեկագրերի նոր ձևեր, որոնք արտացոլում են ուսումնական գործընթացի յուրաքանչյուր բաղկացուցչի գնահատման արդյունքները, ուսանողների ընթացիկ առաջադիմության և հաշվառման նոր ձևաթերթեր, ստեղծվել է ուսանողների հաշվառման և առաջադիմության էլեկտրոնային համակարգ:

Բուհում մշակվել է դասախոսների վարձատրության նոր համակարգ, որն արտացոլում է դասախոսի բեռնվածության ավելացումը` կապված միջանկյալ քննությունների, ուսանողների անհատական աշխատանքների համակարգման և վերահսկողության, ամփոփիչ ստուգումների իրականացման հետ:

Ուսումնական մասի գործառույթները ներառում են`

Ուսումնական գործընթացի ժամանակացույցի կատարման ընթացքի ամենօրյա հսկումը: Ժամանակացույցի կատարման ընթացքում խախտումներ կամ շեղումներ հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցառումների կազմակերպումը և առաջարկությունների ներկայացումը Համալսարանի ռեկտորին` համապատասխան որոշում կայացնելու համար

  • ուսումնական պլաններով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի օպերատիվ հսկումը
  • ամբիոններում պարտադիր ուսումնական աշխատանքների առկայության հսկում
  • ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա հոսքերի, խմբերի և ենթախմբերի կազմում
  • ուսումնական ընդհանուր ծանրաբեռնվածության և դասախոսների անհատական ծանրաբեռնվածությունների կազմման համար անհրաժեշտ տվյալների տրամադրում ամբիոններին
  • քննաշրջանների կազմակերպում. միջանկյալ և ամփոփիչ ստուգարքների և քննությունների կազմակերպում
  • քննաշրջանների արդյունքների ամփոփում և համապատասխան միջոցառումների կազմակերպում
  • քննաշրջանների ժամանակ քննությունների ընդունման կարգի պահպանման հսկում
  • ավարտական միջոցառումների կազմակերպում (ավարտական աշխատանքներ, ավարտական քննություններ, հանձնաժողովների կազմի առաջարկություններ և այլն):