Հավատարմագրում

Երևանի «Գլաձոր» համալսարանը հավատարմագրվել է 2001թ. հուլիսի 25-ին` Հայաստանի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության կողմից (գործող բոլոր կրթական ծրագրերով, բացի «Օտար լեզու» մասնագիտությունից):

2004թ. ՀՀ ԿԳՆ կողմից հավատարմագրվել է «Օտար լեզու» մասնագիտությունը: «Գլաձոր»-ը առաջին համալսարաններից մեկն էր Հայաստանում, որ 2010թ. մասնակցեց եվրոպական չափանիշներով և ուղենիշներով ծրագրային փորձնական հավատարմագրման գործընթացին` «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության գծով:

2012 թվականին «Գլաձոր»-ը մասնակցեց եվրոպական չափանիշներով և ուղենիշներով ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացին, որի արդյունքում` 2015 թ. մարտի 21-ին հավատարմագրվեց 4 տարի ժամանակով: