Ռեկտոր

Ժորա Դանիելի Ջհանգիրյան

ի.գ. դոկտոր, պրոֆեսոր

gladzor@gladzor.am
+ 374 10 545980
Էլ.հասցե`
Հեռ.`
1942թ. Ծնվել է Արարատի մարզի Արարատ գյուղում
1959թ. Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը
1962-1965թթ. Ծառայել է Խորհրդային բանակում
1966-1971թթ. Ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը
1973-1976թթ. Սովորել է ԵՊՀ-ի ասպիրանտուրայում §Պետական և վարչական իրավունք¦ մասնագիտությամբ
1973-1983թթ. Դասավանդել է ԵՊՀ պետական իրավունքի, սովետական շինարարության և միջազգային իրավունքի ամբիոնում
1984թ. Պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն
1984-1990թթ. Դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում
1987թ. Շնորհվել է դոցենտի գիտական կոչում
1990թ. Հիմնադրել է «Գլաձոր» կառավարման համալսարանը
2000թ. Ղեկավարել է Երևանի «Գլաձոր» համալսարանի մասնաշենքի կառուցման աշխատանքները
2004թ. Պաշտպանել է դոկտորական ատենախոսություն Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում
2006թ. Շնորհվել է պրոֆեսորի գիտական կոչում
2008թ. Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի իսկական անդամ է, ակադեմիկոս:
  • Պարգևատրվել է ՀՀ վարչապետ Ա.Մարգարյանի մեդալով, Կրթության և գիտության նախարարության, «Գլաձոր» համալսարանի ոսկե հուշամեդալներով և այլն:
  • «Հավատարմագրված բուհերի ռեկտորների խորհրդի» նախագահն է:
  • Ամուսնացած է: Ունի երկու որդի, չորս թոռնիկ:
  • Բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ է: