Ռեկտորատ

Ռեկտորատը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որը գործում է կանոնակարգի հիման վրա և ապահովում է համալսարանի ընթացիկ և բնականոն գործունեությունը: Ի պաշտոնե ռեկտորատի անդամներ են ռեկտորը, պրոռեկտորները, ստորաբաժանումների ղեկավարները, ամբիոնների վարիչները: Ռեկտորատի նիստերը նախագահում է ռեկտորը, ընթացիկ աշխատանքներն իրականացնում է ռեկտորատի քարտուղարը: