Ուսանողական խորհուրդ

Ողջույնի խոսք

Հարգելի՛ այցելու,

Ողջունում ենք Ձեզ Երևանի «Գլաձոր» համալսարանի Ուսանողական խորհրդի կայք-էջում: Այստեղ Դուք կարող եք գտնել խորհրդի գործունեության, իրականացվող միջոցառումների, առաջիկա ծրագրերի և նախագծերի մասին տեղեկություն, բացի այդ կարող եք հետևել համալսարանի ուսանողական կյանքին, տեղեկանալ ուսումնառությանն առնչվող հարցերի մասին ուսանողների կարծիքներին:

Սիրով`

Երևանի «Գլաձոր» համալսարանի

Ուսանողական խորհրդի նախագահ`

Կարեն Դավիթյան



Ուսանողական Խորհրդի մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի Ուսանողական խորհուրդը ձևավորվել է 1990թ-ին: ՈւԽ կայացմանը նպաստել և վերջինիս աշխատանքները ղեկավարել են Նարինե Ալեքսանյանը, Գևորգ Մկրտչյանը, Արուսյակ Սարիբեկյանը,Մամիկոն Խուրշուդյանը , Ռիմա Այդինյանը, Զարուհի Սարգսյանը, Մարինե Մկրտչյանը:

2014թ-ից ՈւԽ աշխատանքները նախագահում է Կարեն Դավիթյան

ԵԳՀ Ուսանողական խորհուրդն ուսանողներին միավորող, նրանց շահերի և առաջնահերթությունների ուսումնասիրությամբ և դրանցից բխող խնդիրների իրականացմամբ զբաղվող, քաղաքական կամ այլ նպատակներ չհետապնդվող ընտրովի, ինքնակառավարվող մարմին է, որը գործում է իր կանոնադրության  հիման վրա: Վերջինս պարբերաբար ենթարկվում է փոփոխությունների և լրացումների` նկատի ունենալով ուսանողական կյանքում տեղի ունեցող փոփոխություններն ու զարգացումները:

Ուսանողական խորհրդի նպատակն է ապահովել Երևանի «Գլաձոր» համալսարանի ուսանողների ակտիվ մասնակցությունը ուսումնական գործընթացին և համալսարանում կազմակերպվող կրթական ու մշակութային միջոցառումներին:

 

Կարեն Դավիթյան

Ծնվել է 1994 թվականին, Երևանում

 

2001-12թթ. ավարտել է Երևանի N 3 միջնակարգ դպրոցը

2012թից սովորում է «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատում

2012-214թթ. Ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում

2016թ. Երևանի «Գլաձոր» համալսարանի Ուսանողական գիտական ընկերությունում (ՈՒԳԸ) ներկայացրել է «Բարոյական վնասի փոխհատուցումը ՀՀ քաղաքաղիական իրավունքում» թեմայովով զեկույց` գրավելով մրցանակային 2-րդ տեղ

 

2006թից Երևանի «Գլաձոր» համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահն է

2006թ. Երևանի «Գլաձոր» համալսարանի Ուսանողների գիտական ընկերությունում (ՈՒԳԸ) ներկայացրել է «Ընտանեկան բռնության հիմնահարցեր» թեմայով զեկույց և գրավել մրցանակյին 1-ին տեղ:

 

Գործունեություն

Ուսանողական խորհրդի գործունեությունը բխում է վերջինիս կանոնադրությունում ամրագրված, ուղենիշ համարվող դրույթներից: Ուսանողական խորհուրդը ձգտում է լավագույնս կատարել իր առջև դրված խնդիրները, դրանք են՝ մասնակցությունը ուսումնական գործընթացի կազմակերպման և ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, ուսանողների մասնագիտական և ստեղծագործական ներուժի բացահայտմանը և զարգացմանը նպաստելը, տարբեր միջոցառումների պլանավորումն ու իրականացումը ևն: Հաշվի առնելով ուսանողների` ի լրումն ուսումնառությանը, նաև ոչ ֆորմալ հարթակներում կրթություն ստանալու ձգտումը, ինչպես նաև այն, որ «Գլաձորն» իր գործունեության հիմքում դնում է որակյալ կրթություն ապահովելու խնդիրը, որոշվել է` ՈՒԽ աշխատանքները ծրագրելիս «Կրթության մշակույթը» համարել առանցքային:

«Կրթության մշակույթը» ենթադրում է ուսանողների անձնային հատկանիշների, հաղորդակցման հմտությունների, մշակութային, փիլիսոփայական և մասնագիտական աշխարհայացքի զարգացմանն ուղղված գործունեության իրականացում:

ՈւԽ-ն ակտիվ մասնակցություն է ունենում համալսարանում որակի մշակույթի տարածմանն ու կայացմանը, ինչպես նաև կրթության որակի գնահատման, մշտադիտարկման և այլ գործընթացներին:

 

Միջոցառումներ


Ծրագրեր

ՈՒԽ աշխատանքներում իրականացվում են հետևյալ ծրագրերը.


1.«Բանակցությունների ակումբ»-ում քննարկումներ

2.Կլոր սեղան ձևաչափով քննարկումներ

3.Թեմատիկ զեկուցումների ներկայացում

4.Բանավեճային ձևաչափով քննարկումների անցկացում

5.Մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրեր

6.Ուսանողների ստեղծագործական ներուժի խթանում՝ տարբեր մրցույթների ցուցահանդեսների և այլ միջոցառումների կազմակերպման միջոցով

7.Ընթերցասերների ակումբի ստեղծում և գրական միջոցառումների կազմակերպում

8.Մշակութային, հասարակական գործիչների հյուրընկալում և վերջիններիս հետ տարբեր ձևաչափերով հանդիպումների կազմակերպում

9.Հայոց քաղաքակրթությանը, մշակույթին, պատմությանը վերաբերող նյութերի պատրաստում, ներկայացում և տեղադրում համացանցում: