Միջազգային Համագործակցություն

Նպատակ ունենալով նպաստել կրթական ծրագրերի զարգացմանն ու կատարելագործմանը, ուսումնառողների, հետազոտողների և դասախոսական համակազմի միջազգային շարժունությանը, ինչպես նաև աշխատաշուկայում երիտասարդների արագ ինտեգրմանը, «Գլաձոր»-ը համագործակցում է Ամստերդամի համալսարանի Բիզնես և Էկոնոմիկա ֆակուլտետի, Բերդյանսկի մենեջմենթի և բիզնեսի համալսարանի, Բելգորադի կոոպերացիայի, էկոնոմիկայի և իրավունքի համալսարանի մասնաճյուղի` Ստավրոպոլի կոոպերացիայի համալսարանի հետ: 2009թ-ից մինչ օրս «Գլաձոր»-ը համագործակցում է ՏԵՄՊՈՒՍ (ԷՐԱՍՄՈՒՍ +) կրթական դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ազգային, ԵՄ և տարածաշրջանային երկրների բուհերի հետ: