Ասպիրանտուրայի բաժին

2005 թվականից Երևանի «Գլաձոր» համալսարանում գործում է ասպիրանտուրայի բաժին, որի ստեղծման համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԳ նախարարի` 2005թ. որոշումը: Դրանով համալսարանին իրավունք վերապահվեց իրականացնելու բարձրագույն հետբուհական կրթության մասնագիտական ծրագրեր:

Ասպիրանտուրայի բաժինը գործում է իր կանոնադրության հիման վրա:

2005-2015թթ. ընթացքում ԵԳՀ ասպիրանտուրան հաջողությամբ ավարտել և թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել երեք տասնյակից ավել հետազոտողներ` իրենց յուրահատուկ ներդրումն ունենալով գիտության բնագավառում:

ԵԳՀ կազմակերպում է ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտացումների գծով.

  • ԺԲ.00.01-«Պետության և իրավունքի տեսություն և պատմություն»
  • ԺԲ.00.02-«Հանրային իրավունք- սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում»
  • ԺԲ.00.04-«Դատավարական իրավունք»
  • ԺԲ.00.06-«Միջազգային իրավունք»
  • Ժ.01.07-«Արտասահմանյան գրականություն»
  • Ժ. 02.07-«Գերմանական լեզուներ»
  • Ը.00.02-«Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում»
  • Ը.00.03-«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ»
  • Է.00.01-«Հայոց պատմություն»:

ԵԳՀ ընդունում է ասպիրանտուրայի որակավորման քննություններ հետևյալ մասնագիտացումների գծով.

  • ԺԲ.00.01-«Պետության և իրավունքի տեսություն և պատմություն»
  • ԺԲ.00.02-«Հանրային իրավունք-սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում»
  • ԺԲ.00.03-«Մասնավոր իրավունք-քաղաքացիական, առևտրային (կոմերցիոն), ընտանեկան, աշխատանքային, սոցիալական ապահովության, միջազգային մասնավոր իրավունք»
  • ԺԲ.00.04-«Դատավարական իրավունք»
  • ԺԲ.00.06-«Միջազգային իրավունք»
  • Ժ.01.07-«Արտասահմանյան գրականություն»
  • Ժ.02.07-«Գերմանական լեզուներ» (մասնագիտական և ոչ մասնագիտական)
  • Ը.00.02-«Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում»
  • Ը.00.03-«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ»
  • Է.00.01-«Հայոց պատմություն»
  • «Ինֆորմատիկա»
  • «Փիլիսոփայություն»:

ԵԳՀ-ում ասպիրանտուրայի ընդունելությունն իրականացվում է «Ասպիրանտուրա ընդունելության և հայցորդության կանոնակարգ»-ի համաձայն:

2015 թվականի դրությամբ ԵԳՀ ասպիրանտուրան հաջողությամբ ավարտել և թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել 27 ասպիրանտ և հայցորդ, իսկ ներկայումս ասպիրանտուրայում ձևակերպված են շուրջ 30 հայցորդ, 7 ասպիրանտ:

Հեռ.` +374 10 545980, 545981