ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԻԲՈՐԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ (ՍԼՈՎԵՆԻԱ)

Երևանի «Գլաձոր» համալսարանի և Մարիբորի  համալսարանի  միջև կնքված Erasmus+ ծրագրի KA171 շարժունության միջբուհական պայմանագրի շրջանակներում հայտարարվում է մրցույթ  բժշկագիտության և տնտեսագիտության ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար։

Շարժունության ծրագիրը նախատեսված է իրականացնել 2025-2026 ուսումնական տարվա առաջին  կիսամյակում՝ 2025 թ հոկտեմբերի 1-ից  մինչև 2026 թ փետրվար։

Մրցույթին մասնակցելու համար պահանջվում է ներկայացնել հետևյալ  փաստաթղթերը

 

  • Մասնակցության հայտադիմումը (կցված է),
  • Անձնագրի պատճենը
  • Առաջադիմությունը հաստատող փաստաթուղթ (ակադեմիական տեղեկագիր
  • Անգլերենի իմացությունը հաստատող հավաստագիր կամ համալսարանի կողմից հավաստող փաստաթուղթ (ըստ հյուրընկալող բուհի պահանջի B1 կամ B2 անգլերենի իմացության մակարդակ),
  • Մոտիվացիոն նամակ
  • Ինքնակենսագրական տվյալներ (CV)


Փաստաթղթերն ուղարկել gladzor@gladzor.am էլեկտրոնային հասցեին:  

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը ս/թ մայիսի 13-ն է, ժամը 17։00:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն ս/թ մայիսի 16-ին։

Վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Մրցույթի մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի:

 

1.  

Անուն, Ազգանուն 

 

2.   

Անձնագրի սերիան և վավերականության ժամկետը

 

3.   

Ծննդյան օր/ ամիս/ տարի

 

4.   

Էլ. փոստ

 

5.  

Հեռախոսահամար

 

6. 

Մասնագիտություն, կրթական ծրագիր, կուրս