Social Media Marketing սեմինար Արմեն Ասրյանի կողմից

     Այսօր «Գլաձոր» համալսարանի կոնֆերանս դահլիճում  տեղի ունեցավ "Social Media Marketing" անվճար սեմինար՝ այդ ոլորտում հաջողության հասած մասնագետ Արմեն Ասրյանի կողմից։

    Սեմինարը միտված էր երիտասարդ սերնդին ծանոթացնելու սոցիալական էջերի  կառավարման փորձին, տիրապետելու այսօրվա աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտություններից մեկին։ Նպատակն էր սովորեցնել, թե ինչպես մշակել բովանդակության ռազմավարություն, թե ինչպես խթանել ապրանքանիշերը սոցիալական ցանցերում, տեղադրել գրագետ գովազդներ, ստեղծել գրավիչ բովանդակություն, հաջողությամբ կառավարել բիզնեսի էջը։

Վերջնական նպատակը ՝ ներգրավվել ճիշտ լսարան դեպի թիրախային էջը, և ապահովվել առաջխաղացում։

Դասընթացի հիմքում ընկած էր՝

․ Account setup & management,

․ Facebook business manager,

․ Facebook creator studio,

․ Facebook Business Suite,

. Content creation,

. Facebook advertising.

    Սեմինարն անցավ ջերմ ու հաճելի մթնոլորտում, մասնակիցները շնորհակալություն հայտնեցին հետաքրքիր և ուսուցանող դասընթացի համար։

    Թող այսպիսի զարգացնող դասընթացներն ավելի շատ լինեն մեր երիտասարդ սերնդի համար։