Ամփոփվեց «Կոռուպցիան և բարեվարքությունը» դասընթացների շարքը

Այսօր գլաձորցիներն ստացան «Կոռուպցիան և բարեվարքությունը» դասընթացների շարքի մասնակցության հավաստագրերը։

Նշենք, որ երիտասարդների շրջանում հակակոռուպցիոն գիտելիքների և կարողությունների զարգացմանը նվիրված միջոցառումը կազմակերպվել էր սթ ապրիլի 19–ից մայիսի 14–ը Երևանի «Գլաձոր» համալսարանի և «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպության միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում։

Հանդիպման սկզբում ԵԳՀ Արտաքին կապերի և միջազգայնացման բաժնի պետ Արման Տոնիկյանն ուսանողների հետ խոսեց բուհի անցկացված դասընթացների շարքի նպատակի ու խնդիրների մասին՝ հորդորելով նրանց լինել ավելի բաց կարծիքների փոխանակման և օգտակար մեկնաբանություններ կատարելու հարցում։ Այնուհետև ԹԻՀԿ կրթական ծրագրերի համակարգող Մարիամ Հովեյանն ուսանողներին ամփոփ ներկայացրեց կենտրոնի կողմից իրականացվող հակակոռուպցիոն կրթական ծրագրերն ու դրանց միանալու հնարավորությունները։

Առաջնորդվելով կատարված աշխատանքը պատշաճ գնահատելու և հետագայում անելիքներն ավելի լավ կազմակերպելու սկզբունքով՝ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները տարբեր հարցերի միջոցով լսեցին դասընթացի մասնակիցների կարծիքները, առաջարկություններն ու մեկնաբանությունները։

Դասընթացների շարքն ամփոփող միջոցառումն ավարտվեց հավաստագրերի հանձնման և խմբային լուսանկարահանման արարողությամբ։