Գլաձոր-30

«Գլաձոր-30». հոբելյանական բարձունքից

Երևանի «Գլաձոր» համալսարանը տոնում է հիմնադրման 30-ամյակը: Հոբելյանական օրը մեկնարկեց «Գլաձոր-30» գիտաժողովը, որին ներկա էր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ով կարևորելով նմանատիպ գիտաժողովները՝ նշեց, որ բուհի՝ որակյալ կադրեր պատրաստելու առաքելության կայնքի կոչմանը կարող են մեծապես նպաստել նմանատիպ միջոցառումները: «Իմ կարգախոսն է՝ բուհը պետք է պատրաստի որակյալ կադրեր, պետք է պատասխանատվություն է կրի իր շրջանավարտների համար: Այսպիսի գիտական ուղղվածության միջոցառումները լավագույն հնարավորություն են՝ ապահովելու ուսանողի կայուն զարգացումը», - նշեց Կ. Թռչունյանը:

Երևանի «Գլաձոր» համալսարանի 30-ամյա հոբելյանը լավագույն առիթ էր արժեվորելու բուհի հիմնադիրների և պրոֆեսորադասախոսական կազմի երկարամյա, անմնացորդ նվիրումը: Մասնավորապես Երևանի «Գլաձոր» համալսարանի 30-ամյա հոբելյանի առիթով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի միջնորդությունը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Գլաձոր» համալսարանի հիմնադիր ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանին շնորհվեց «Մխիթար Գոշ» մեդալ: Միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահի օգնական Սաթենիկ Աբգարյանը, իրավաբանական վարչության պետ Հովակիմ Հովակիմյանը , ինչպես նաև պարգևների և կոչումների բաժնի պետ` Մանե Հակոբյանը՝ ռեկտորին հանձնելու հուշամեդալը: 

Երևանի «Գլաձոր» համալսարանի իրավագիտության ամբիոնի երկարամյա դասախոս Արծրուն Էդիլյանն արժանացավ ՀՀ կառավարության ոսկե մեդալի:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամաններով նախարարության ոսկե մեդալի արժանացան «Գլաձոր» համալսարանի լրագրության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Սարգսյանը, օտար լեզուների ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Սահակյանը, ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արմեն Քինակցյանը:

«
Գլաձոր» համալսարանի մի շարք այլ ներկայացուցիչներ արժանացան ՀՀ կառավարության և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվոգրերի և շնորհակալագրերի: Երևանի «Գլաձոր» համալսարանի ոսկե մեդալների արժանացան Որակի ապահովման կենտրոնի ղեկավար ռիմա այդինյանը, ընդհանուր իրավագիտության ամբիոնի դասախոսներ Հայկազ Մազմանյանը, Նաիրա Մարգարյանը և Արա Զոհրաբյանը, օտար լեզուների ամբիոնի դասախոս Այծեմնիկ Ստամբոլցյանը և գրադարանավարուհի Նարինե Համբարձումյանը, շնորհվեցին նաև պատվոգրեր և շնորհակալագրեր:

Համալսարանի ռեկտոր Ժորա Ջհանգիրյանն իր ելույթում անդրադարձավ երեսունամյա բուհի հիմնադրումից մինչև մեր օրերն անցած ճանապարհին, ներկայացրեց այն դժվարություններն ու ձեռքբերումները, որ ունեցել է համալասարանի ղեկավար և դասախոսական կազմը՝ կայացման դժվարին ճանապարհին

«Գլաձորյան շրջանավարտների ակումբ» ստեղծելու գաղափարը մշտապես թևածել է գլաձորցիների մտքում: Համալսարանի 30-ամյա հոբելյանը հիանալի առիթ էր այդ գաղափարը ևս կյանքի կոչելու: Ակումբի նախագահ նշանակվեց համալսարանի առաջին սերնդի շրջանավարտ, ENGIE ֆրանսիական խոշոր էներգետիկ ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Ռուսաստանում և Ուկրաինայում, Մոսկվայի և Կիևի ներկայացուցչությունների տնօրեն, Ֆրանսիայի արտաքին առևտրի խորհրդական և Ֆրանս-Ռուսական առևտրաարդյունաբերական պալատի վարչության անդամ Ալբերտ Գրիգորյանը: