ՌԵԿՏՈՐ Ժ. Դ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ՄԽԻԹԱՐ ԳՈՇ ՊԱՏՎԱՎՈՐ ՄԵԴԱԼԻ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Երևանի «Գլաձոր»  համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Ջհանգիրյանը պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով: 
Հրամանագիրը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում:  
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Կրթության և գիտության զարգացման գործում ներդրած ավանդի համար Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Դանիելի ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,-ասվում է հրամանագրում: