Երևանի «Գլաձոր» համալսարանի
ռազմավարական նպատակները և միջազգայնացման
քաղաքականությունն ուղղված են արտաքին կապերի ընդլայնմանն ու միջազգային
գործընթացներին մասնակցությանը։
Միջազգային կապերն ու համագործակցությունը կարևոր դեր են խաղում ուսանողների, պրոֆեսորադասախոսական
և վարչական կազմի միջազգային շարժունության հնարավորությունների ստեղծմանն ու
կարողությունների զարգացմանը, բուհի վարկանիշի բարձրացմանը։
Համալսարանը միջազգային մակարդակում կապեր է ստեղծել և շարունակում է ամրապնդել
կապերը միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների մի շարք բարձր վարկանիշ
ունեցող գիտակրթական հաստատությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս
ուսանողներին մասնակցել միջազգային փոխանակման ծրագրերի, որը նպաստում է նրանց՝ միջազգային փորձի և նոր մշակույթների ծանոթացմանը:
ԵԳՀ միջազգայնացման գործընթացն ուղղված է նպաստելու նոր գործընկերների ձեռքբերմանը, տարբեր միջազգային կազմակերպությունների աջակցությամբ համալսարանի կարողությունների զարգացմանը, համագործակցության պայմանագրերի պատրաստմանն ու կնքմանը, ներգնա և արտագնա շարժունության խթանմանը, համալսարանի ստորաբաժանումներին միջազգային ծրագրերի մասնակցելու հնարավորությունների վերաբերյալ իրազեկելուն և խորհրդատվություն տրամադրելուն, միջազգային գիտաժողովների և ֆորումների մասնակցությանը, արտասահմանյան պարբերականններում պրոֆեսորադասախոսական կազմի գիտական հոդվածների հրատարակմանը, միջազգային կազմակերպություններին անդամակցությանը։
Միջազգային կապերի բաժինը ղեկավարում է
Թերեզա Բաղիշի Խեչոյան
Երևանի «Գլաձոր» համալսարանի պրոռեկտոր միջազգային
համագործակցության և զարգացման գծով
Կրթություն
1978 թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության
ինստիտուտը «Արդյունաբերության պլանավորում»
մասնագիտությամբ
1982 թ․ ավարտել է ՀԽՍՀ Պետպլանի տնտեսագիտության և պլանավորման գիտահետա-զոտական ինստիտուտի
ասպիրանտուրան
Գիտական աստիճան, կոչում
Դոցենտ
Աշխատանքային փորձ
1982-1987 թթ․ |
ՀԽՍՀ Պետպլանի տնտեսագիտության
և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող |
1990-1997 թթ․ |
Փոխտնօրեն մենեջմենթի և
մարքետինգի գծով, London Print Center կազմակերպության ներկայացուցչություն Կիևում |
1998 թ․-ից
2002 թ․-ից
2019 թ․-ից
|
ՀՀ կառավարման դպրոցի «Տնտեսության
պետական կարգավորում», ապա՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Հանրային
կառավարում և հանրային ֆինանսներ» և «Կառավարում» ամբիոնների դոցենտ Դասավանդել է «Տնտեսագիտության տեսություն» և «Գործարարության ծրագրի պատրաստում» առարկաները (անգլերենով) Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում,
Հայաստանում ֆրանսիական համալսարանում, Հայաստանի «Քավենդիշ» համալսարանում Դասավանդել է Բրաշովի «Տրանսիլվանիա» համալսարանում (Ռումինիա),
Վիլնյուսի «Միկոլաս Ռոմերիս» համալսարանում (Լիտվա), Մարիբորի համալսարանում
(Սլովենիա) |
2002 թ․-ից
2000 թ․-ից |
Մի շարք միջազգային կազմակերպությունների
(Կանադայի միջազգային զարգացման գործակալություն (CIDA), Կանադայի միջազգային կրթության
գրասենյակ (CBIE), Եվրամիության Tacis,
Tempus, Erasmus+ ծրագրեր, Եվրասիա հիմնադրամ, Միավորված ազգերի զարգացման ծրագիր
(UNDP), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (USAID), Նորվեգիայի միջազգային
համագործակցության կրթական կենտրոն (SIU), Համաշխարհային բանկ, Բսց
հասարակության ինստիտուտ (OSI), Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն,
Եվրոպական կրթական հիմնադրամ (ETF), Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական
հանձնաժողովի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների տեղեկատվական և հաղորդակցության
տեխնոլոգիաների զարգացման կենտրոն (UN
ESCAP/APCICT), Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերի
դեպարտամենտ (UN DESA) և այլն) հետ համագործակցություն որպես միջազգային ծրագրերի
ղեկավար։ Միջազգային ծրագրերի փորձագետ ·
Համաշխարհային բանկի
ինստիտուտի «Սոցիալական քաղաքականության
բարեփոխումները անցումային տնտեսություններում» ծրագիր ·
Եվրոպական Միության
Tacis ծրագիր, «Աջակցություն Հայաստանին քաղաքացիական ծառայության
բարեփոխումների ոլորտում» ծրագիր ·
ՄԱԶԾ «Աղքատության
հաղթահարման ռազմավարական ծրագիր», ·
ՄԱԶԾ «Տեղական
ինքնակառավարման հզորացում ծրագիր» ·
Միացյալ Թագավորության
միջազգային զարգացման դեպարտամենտի (DFID) «Հայաստանի հանրային հատվածի
բարեփոխումներ» ծրագիր ·
Կանադայի միջազգային
զարգացման գործակալության (CIDA) և Կանադայի միջազգային կրթության գրասենյակի
(CBIE) «Հանրային քաղաքականության գիտելիքների ցանց» ծրագիր ·
Բաց հասարակության
ինստիտուտի (OSI ) «Տեղական
ինքնակառավարման և հանրային ծառայությունների բարեփոխումների նախաձեռնություն»
(LGI) ծրագրի «Հանրային
քաղաքականություն» դասընթացի համար
նյութերի պատրաստում Հայաստանում» ծրագիր ·
ՄԱԶԾ «Համայնքային
ծառայության համակարգի ներդրում» ծրագիր ·
Եվրոպական կրթական
հիմնադրամի (ETF) «Ձեռնարկատիրության ուսուցում և ձեռնարկատիրական
հմտություններ» ծրագիր ·
Համաշխարհային բանկի
«Միջազգային կրկնակի դիպլոմի ծրագրեր «Էլեկտրոնային հանրային կառավարում» և
«Էլեկտրոնային բիզնեսի կառավարում» մասնագիտություններով» ծրագիր ·
Եվրոպական կրթական
հիմնադրամի (ETF) «Կանանց ձեռներեցությունը Արևելյան գործընկերության
երկրներում» ծրագիր ·
Նորվեգիայի միջազգային
համագործակցության կրթական կենտրոնի (SIU) «Հայաստանում բաց հասանելիության
հրատարակության կայուն հարթակի մշակում» ծրագիր ·
Թրանսփարենսի
Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի «Հայաստանում հակակոռուպցիոն
ուսումնասիրությունների վերաբերյալ hավաստագիր շնորհող ծրագիր» ·
ԱՄՆ ՄԶԳ (USAID)
«Տվյալներ ազդեցության համար (D4I)» ծրագիր։
|
2002 – 2006 թթ․ |
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մÇç³½·³ÛÇÝ
ϳå»ñÇ µ³ÅÝÇ í³ñÇã |
2006 – 2021 թթ․ 2021-2024 թթ․
2024 թ․-ից
2024թ․ փետրվարից
|
ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջազգային կապերի գծով պրոռեկտոր ՀՀ պետական կառավարման ակադեմիայի միջազգային համագործակցության և զարգացման կենտրոնի տնօրեն «Բիզնես և կրթություն գործընկերություն»
հիմնադրամի միջազգային ծրագրերի պատասխանատու
Երևանի «Գլաձոր» համալսարանի միջազգային
համագործակցության և զարգացման գծով պրոռեկտոր
|
Դասավանդվող առարկաներ
·
«Ծախսեր-արդյունք
վերլուծություն»
·
«Տնտեսագիտության տեսություն»
·
«Նորամուծությունների և
ներդրումների կառավարում»
·
«Գործարարության ծրագրի
պատրաստում»
·
«Ժամանակի կառավարում»
·
«Տնտեսական կոռուպցիա»։
Գիտական հարթակներում անձնական
էջի/հոդվածների հղում
ResearchGate:
https://www.researchgate.net/scientific-contributions/Tereza-Khechoyan-2014877888
ORCID:
https://orcid.org/0000-0002-5929-0781
·
«Research and Education» գիտական ամսագրի (https://researchandeducation.ro/editorial-board) գիտական խորհրդի անդամ,
·
«Տրանսիլվանիա» համալսարանի ամենամյա Ethical Values in Nowaday Society (VESA) միջազգային գիտաժողովի (https://vesa.unitbv.ro/conference/scientific-board) գիտական խորհրդի անդամ։
Վերջին 10 տարում մասնակցություն
միջազգային գիտաժողովների, սեմինարների և համաժողովների, գործուղումներ
Մասնակցել է միջազգային գիտաժողովների և համաժողովների
Իտալիայում (Կասինո, Թուրին), Գերմանիայում (Բեռլին, Քյոլն), Սլովենիայում (Լյուբլյանա,
Մարիբոր), Սաուդիան Արաբիայում (Ռիյադ), Ռումինիայում (Բուխարեստ, Բրաշով), Հարավային
Կորեայում (Ինչեոն, Չոնան), Թաիլանդում (Բանգկոկ), Ուգանդայում (Կամպալա), Իռլանդիայում
(Լիմերիկ), Հյուսիսային Մակեդոնիայում (Օհրիդ), Լատվիայում (Ռիգա), Պորտուգալիայում
(Պորտո), Բոսնիա և Հերցեգովինայում (Բիհաչ), Չեխիայում (Պրահա), Բուլղարիայում (Սոֆիա),
Հունգարիայում (Բուդապեշտ), Ղազախստանում (Ուստ Կամենոգորսկ), Ռուսաստանի Դաշնությունում
(Մոսկվա, Նովոսիբիրսկ, Դոնի Ռոստով), Ուկրաինայում (Կիև), Մոլդովայում (Քիշինաու),
Վրաստանում (Թբիլիսի) և Հայաստանում (Երևան)։
Միջազգային ծրագրերի շրջանակներում մասնակցել
է 30-ից ավելի սեմինարների և վերապատրաստման դասընթացների։
Անդամակցում է «Skillman EU», «ISCOMET (International Scientific
Conference Minorities for Europe of Tomorrow; participatory status with the
Council of Europe)», «NISPAcee (The Network of Institutes and Schools of Public
Administration in Central and Eastern Europe)» միջազգային
կազմակերպություններին։
Պարգևատրումներ, որակավորումներ
2009 թ․ IASIA (International Association of Schools and Institutes of
Administration) միջազգային կազմակերպության՝ Սաուդյան Արաբիայում կազմակերպված «Կառավարչական զարգացում. դեպի հանրային հատվածի կատարողականի գերազանցություն» խորագրով միջազգային գիտաժողովում ներկայացրած գիտական հոդվածի համար պարգևատրվել
է Սաուդյան Արաբիայի թագավորության պետական կառավարման ինստիտուտի ոսկե հուշամեդալով։
2014
թ․ ՀՀ պետական կառավարման
ակադեմիայի ռեկտորի պատվոգիր։
Մենագրություններ, հրատարակություններ
· 40-ից ավելի գիտական հոդվածներ՝ գործարարության խթանման և աջակցության պետական քաղաքականության, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման պետական կարգավորման, գործարար ծրագրերի մշակման մեթոդական հարցերի, աշխատանքի շուկայի, գործազրկության և աղքատության հաղթահարման հիմնախնդիրների, համայնքներում ձեռնարկատիրության զարգացման և աշխատատեղերի ստեղծման, քաղաքացիական ծառայողների ուսուցման ու վերապատրաստման, հանրային քաղաքականության մշակման, երջանկության տնտեսագիտության և սուբյեկտիվ բարեկեցության, տնտեսական կոռուպցիայի հարցերի շուրջ, որոնք հրատարակվել են Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանի Դաշնությունում, Ղազախստանում, Ռ