ԱՄԱԼՅԱ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԽԱՌԱՏՅԱՆ

 

Ծնվել է Երևանում:
Գերազանցությամբ ավարտելով Ավետիք Իսահակյանի անվան թիվ 16 միջնակարգ դպրոցը` ընդունվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որտեղ էլ 1971թ.-ից ուսմանը զուգահեռ աշխատել է` հետագայում զբաղվելով գիտական գործունեությամբ:
Կրթությունը շարունակել է Մոսկվայի Գ.Վ.Պլեխանովի անվան տնտեսագիտական ակադեմիայի իրավագիտության ամբիոնում:
1980-1995թթ. դասախոսել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի իրավագիտության ամբիոնում:
«Գլաձոր»  համալսարանի հիմնադիրներից է: Բուհի հիմնադրման առաջին իսկ օրից` 1990թ.-ից ստանձնել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի պարտականությունները: Իրավագիտության ամբիոնի դոցենտ է:
2008թ.-ին Բնության և հասարակության մասին միջազգային ակադեմիայի կողմից պատվավոր դոկտորի կոչում:
2009թ.-ին կրթության ոլորտում ունեցած անբասիր աշխատանքի և ավանդի համար Կրթության և գիտության նախարարության կողմից արժանացել է պատվոգրի:
Ամուսնացած է: Ունի երկու որդի, չորս թոռնիկ: