ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ


Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր

ԱՄԲԻՈՆՆԵՐ`

 


Գաղտնանուն
Ծածկագիր
Կրթական
բարեփոխումների
կենտրոն
Տեղեկատվական կենտրոն
Սպորտ և հանգիստ
Ուս. առօրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՄԱՍ


Երևանի «Գլաձոր» համալսարանի ուսումնական մասը ստորաբաժանում է, որի հիմնական նպատակը համալսարանում ուսուցման ողջ գործընթացի կազմակերպումն ու հսկումն է` ուսուցման արդյունավետության բարձրացման նպատակով: 2006 թվականից Երևանի «Գլաձոր» համալսարանում ուսուցումը կազմակերպվում է կրեդիտային համակարգով, որի հաջող գործարկմանը նպաստում է ուսումնական մասի և ամբիոնների համատեղ արդյունավետ աշխատանքը: 2006-2007 ուս.տարվա առաջին կիսամյակից տնտեսագիտական ֆակուլտետում կրեդիտային համակարգի ներդրման նպատակով մեկնարկել է փորձնական մի ծրագիր, որն իր հերթին, հիմք է հանդիսացել 2007-2008 ուսումնական տարվանից համալսարանի բոլոր մասնագիտություններում ուսումնական գործընթացը կրեդիտային հենքով կազմակերպելու համար:
Ուսումնական մասի աշխատանքները կազմակերպում և համակարգում է ուսումնական մասի պետ տնտ.գ.թ., դոց. Աղավնի Հակոբյանը, ուսումնական մասի մեթոդիստներ Գոհար Ասլանյանը և Անահիտ Մարտիրոսյանը, դիսպետչեր Էլեոնորա Ջաղեթյանը:
Կրեդիտային համակարգին անցման աշխատանքները համալսարանում կարելի է բաժանել երկու բաղկացուցչի` տեսական և գործնական: Տեսական մասը նպատակ ուներ համեմատական վերլուծության միջոցով ուսումնասիրելու արտասահմանյան և հայրենական բուհերի համապատասխան փորձը, մշակելու սեփական համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեթոդական հիմք: Գործնական մասը ենթադրում էր կրեդիտային հենքով ուսումնական, աշխատանքնային պլանների վերափոխում, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձին հարցերը կանոնակարգող նորմատիվ փաստաթղթերի (կարգերի) մշակում: Բուհ-ում համապատասխան փաստաթղթերի նախապատրաստման ժամանակ օգտագործվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատանքային խմբի կողմից մշակված «Բուհում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման օրինակելի կարգը»: Հաշվի առնելով, որ կրեդիտային համակարգի հիմնական պահանջներից է ուսանողների արտալսարանային բեռնվածության ավելացումը` ուսումնական մասն ամբիոնների հետ համատեղ ակտիվ աշխատանքներ են իրականացնում ուսանողների արտալսարանային աշխատանքների ակտիվացման և ճիշտ կազմակերպման ուղղությամբ` ի հաշիվ ուսանողների ինքնուրույն աշխատանքի դերի մեծացման: Համալսարանում արդեն մշակվել է ուսանողների առաջադիմության գնահատման վարկանիշային համակարգ` համապատասխան բաղադրիչների տեսակարար կշիռների հստակեցմամբ, մասնավորապես, խոսքը վերաբերում է հաճախումների, ուսանողների ակտիվության, միջանկյալ և ամփոփիչ ստուգումների կազմակերպման և ուսանողների արտալսարանային (անհատական) աշխատանքների գնահատմանը: Կիսամյակի ընթացքում քննական առարկաներից ուսանողները հանձնում են մեկ միջանկյալ և մեկ ամփոփիչ քննություն, ուսանողները կատարում եմ անհատական աշխատանքներ, որոնց բնույթը դիվերսիֆիկացված է` ըստ մասնագիտությունների և դասընթացների: Ինչ վերաբերում է ստուգարքային առարկներին, ապա ուսանողների գիտելիքները ստուգումը կազմակերպվում է կիսամյակի ընթացքում երկու անգամ, մեկ միջանկյալ ստուգման, որպես կանոն, գրավոր հիմունքներով կազմակերպվող ստուգման ձևով, մեկ ամփոփիչ ստուգման միջոցով, որը կազմակերպվում է կիսամյակի վերջում: Ուսանողների առաջադիմության գնահատման վարկանիշային համակարգն ունի մի շարք առավելություններ, որոնք թույլ են տալիս առավել ճշգրիտ գնահատելու ուսանողների առաջադիմությունը ողջ կիսամյակի ընթացքում նրանց կողմից կատարվող աշխատանքի հիման վրա: Ուսանողներին հանձնարարվող անհատական աշխատանքները նպաստում են վերջիններիս մոտ ստեղծագործական ինքնուրույն աշխատանք կատարելու հմտությունների ձևավորմանը:
Բացի այդ, մշակվում են միջանկյալ ստուգման կազմակերպման առավել արդյունավետ մեթոդներ, ստեղծվում են թեստային առադաջրանքների բազաներ, իրականացվում են առավել առաջադիմական մեթոդներով ուսանողների թեստավորման աշխատանքներ: Կրեդիտային համակարգի ներդրումը չէր կարող չանդրադառնալ բուհում վարվող փաստաթղթաշրջանառության վրա, մշակվել են բազմաթիվ նոր ձևաթերթեր, այդ թվում` գնահատման տեղեկագրերի նոր ձևեր, որոնք արտացոլում են ուսումնական գործընթացի յուրաքանչյուր բաղկացուցչի գնահատման արդյունքները, բացի այդ, մշակվել են նաև ուսանողների ընթացիկ առաջադիմության և հաշվառման նոր ձևաթեթրեր, ստեղծվել է ուսանողների գրանցման և հաշվառման համակարգչային հատուկ ծրագիր` տվյալների բազա, որը թույլ է տալիս ընթացիկ վերահսկողություն իրականացնելու ուսանողների առաջադիմության, կուտակած կրեդիտների, կատարած անհատական (արտալսարանային աշխատանքների) նկատմամբ: Բուհում մշակվել է նաև դասախոսների վարձատրության նոր համակարգ, որն արտացոլում է դասախոսի բեռնվածության ավելացումը` կապված միջանկյալ քննությունների, ուսանողների անհատական աշխատանքների համակարգման և վերահսկողության, ամփոփիչ ստուգումների իրականացման հետ:
Երևանի «Գլաձոր» համալսարանում իրականացվող բարեփոխումների հաջողությունն ապահովելու, նախաձեռնվող բարեփոխումներում դասախոսներին ներգրավելու նպատակով պարբերաբար իրականացվում են սեմինար-քննարկումներ դասախոսների մասնակցությամբ, որոնց ընթացքում պարզաբանվում են բուհի գիտական խորհրդի կողմից ընդունված` կրեդիտային համակարգի ներդրմանն առնչվող որոշումները: Ընդ որում, Երևանի «Գլաձոր» համալսարանը չի սահմանափակվում բացառապես բուհի շրջանակներում հիշյալ առաքելության իրականացմամբ, այլև` մասնակցում և նախաձեռնում է գիտաժողովներ, սեմինար քննարկումներ ավելի լայն շրջանակի համար: Մասնավորապես, Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր ի.գ.դ., պրոֆեսոր Ժ.Դ.Ջհանգիրյանը և ուսումնական մասի պետ տնտ.գ.թ., դոց. Ա.Հակոբյանը մասնակցել են 2007 թվականի հունիսի 21-22-ը Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակի և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կազմակերպած «Բոլոնիայի գործընթացի շրջանակներում բարձրագության կրթության մեջ ինստիտուցիոնալ բարեփոխումները» թեմայով միջազգային սեմինարին: ԲՈՒՀ-ի ուսումնական մասի պետ տնտ.գ.թ. դոց. Ա.Հակոբյանը հանդես է եկել «Կրեդիտային համակարգի ներդրումը Երևանի «Գլաձոր» համալսարանում» թեմայով զեկուցմամբ, բացի այդ 2007 թվականի նոյեմբերի 27-ին Երևանի «Գլաձոր» համալսարանում հավատարմագրված բուհերի միության շրջանակներում կազմակերպվել է սեմինար-խորհրդակցություն, որի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ռեկտոր Ժ.Դ.Ջհանգիրյանը` «Կրեդիտային համակարգի ներդրման փորձը, դժվարությունները, կազմակերպա-իրավական խնդիրները «Գլաձոր» համալսարանի օրինակով» և Ա.Հակոբյանը «Կրեդիտային համակարգն ուսումնական գործընթացի կազմակերպման միջոց» թեմաներով:
Համալսարանի ուսումնական մասի գործառույթները ներառում են`

  • Ուսումնական գործընթացի ժամանակացույցի կատարման ընթացքի ամենօրյա հսկումը: Ժամանակացույցի կատարման ընթացքում խախտումներ կամ շեղում¬ներ հայտնաբերելու դեպքում համապատասխան միջոցառումների կազմակերպումը և առաջարկությունների ներկայացումը Համալսարանի ռեկտորին` համապատասխան որոշում կայացնելու համար:
  • Ուսումնական պլաններով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքի օպերատիվ հսկումը:
  • Ամբիոններում պարտադիր ուսումնական աշխատանքների առկայության հսկում:
  • Ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա հոսքերի, խմբերի և ենթախմբերի կազմում:
  • Ուսումնական ընդհանուր ծանրաբեռնվածության և դասախոսների անհատական ծանրաբեռնվածությունների կազմման համար անհրաժեշտ տվյալների տրամադրում ամբիոններին:
  • Քննաշրջանների կազմակերպում: Միջանկյալ և ամփոփիչ ստուգարքների և քննությունների կազմակերպում: Քննաշրջանների արդյունքների ամփոփում և համապատասխան միջոցառումների կազմակերպում: Քննաշրջանների ժամանակ քննությունների ընդունման կարգի պահպանման հսկում:
  • Ավարտական միջոցառումների կազմակերպում (ավարտական աշխատանքներ, ավարտական քննություններ, հանձնաժողովների կազմի առաջարկություններ և այլն):


Համալսարանի օրհներգը (mp3)
Օրհներգի տեքստը (pdf)

 

ՈՒսումնական գործնեության հավատարմագիր

Գիտական
նորություններ

Ծառայում ենք
հայրենիքին

ԼՐԱՀՈՍ

Ստուգեք Ձեր ինտերնետի արագությունը

Կրթական նորություններ

 

 


Պատմագիտական
Միջոցառումներ
Իրադարձություններ

Արդյունքների ամփոփում



ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐ

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

21-07-2010
 
About Us
Site Map
Contact Us
© Gladzor 2010