ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ


Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր

ԱՄԲԻՈՆՆԵՐ`

 


Գաղտնանուն
Ծածկագիր
Կրթական
բարեփոխումների
կենտրոն
Տեղեկատվական կենտրոն
Սպորտ և հանգիստ
Ուս. առօրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

րևանի «Գլաձոր» համալսարանի Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնը գործում է տնտեսագիտական ֆակուլտետի կազմում 1991 թվականից: Սկզբնական շրջանում այն անվանվել է «Ֆինանսների և հաշվապահական հաշվառման» ամբիոն: Հետագայում տնտեսագիտական նոր մասնագիտությունների և մասնագիտացումների առկայության արդյունքում ամբիոնը վերանվանվեց «Ընդհանուր տնտեսագիտության» և սույն անվանմամբ գործում է առ այսօր:
Սկսած 1991 թվականից բուհն ընդունելություն է կատարել այս մասնագիտությամբ և առ այսօր թողարկել տնտեսագետ-մասնագետների բազմաթիվ սերունդներ: Ամբիոնի առաջին վարիչը եղել է տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Լուկաշեն Հովակիմի Բադանյանը (1992-1993), այնուհետև` տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Հովհաննես Կարապետի Հովհաննիսյանը (1993-2001): 2001 թվականից առ այսօր ամբիոնի վարիչն է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Խորեն Ալբերտի Մխիթարյանը:
Ամբիոնում դասավանդում են 3 պրոֆեսոր, 7 դոցենտ, 6 դասախոս:

Ամբիոնի բարիչ,
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Հովակիմյան Իրինա
տնտեսագիտության. դոկտոր, պրոֆեսոր
Թավադյան Միքայել
տնտեսագիտության. թեկնածո, պրոֆեսոր
Պարսեղյան Էդուարդ
տնտեսագիտության. թեկնածո, պրոֆեսոր
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Շահնազարյան Նելլի
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Սարգսյան Գայանե
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Սարդարյան Աիդա
տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Իսպիրյան Սուսաննա
տնտեսագիտության թեկնածու,դոցենտ
տնտեսագիտության թեկնածու
տնտեսագիտության թեկնածու
Գրիգորյան Արթուր
տնտեսագիտության թեկնածու
Մանուկյան Հասմիկ
տնտեսագիտության թեկնածու
Գրիգորյան Վահագն
տնտեսագիտության թեկնածու
Գրիգորյան Սամվել
դոցենտ
Ասլանյան Մարինե
դասախոս
Առաքելյան Ռուզաննա
դասախոս

ԱՄԲԻՈՆԻ ԳՈՐԾՆԵՈՒԹՅՈՒՆԸ

մբիոնի աշխատանքային ընդհանուր գործունեությունն իրականացվում է ներքոհիշյալ ուղղություններով.
Ամբիոնի տարեկան աշխատանքային պլանների մշակում և հաստատում:
«Ֆինանսներ և վարկ», «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Կառավարում» (Մենեջմենթ) մասնագիտությունների ուսումնական պլանների հիման վրա առկա և հեռակա ուսումնական գործընթացի կազմակերպում:
Ընդհանուր և հատուկ մասնագիտական առարկաների օրացուցային պլանների և դասընթացների առարկայական ծրագրերի պատրաստում և պարբերական վերաթարմացում:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից դասավանդվող առարկաների անհատական, կուրսային աշխատանքների թեմատիկայի մշակում և հաստատում:
Ամբիոնի ասպիրանտների, հայցորդների, մագիստրոսների և ուսանողների գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում, ուսանողական գիտական ընկերության աշխատանքների օժանդակում:
Տնտեսագիտական ֆակուլտետի բակալավրատուրայի ուսումնական (4 շաբաթ) և նախաավարտական (8 շաբաթ) պրակտիկաների կազմակերպում ՀՀ բանկային համակարգում, ճյուղային և ֆունկցիոնալ նախարարություններում, առևտրային և ոչ առևտրային տարբեր կազմակերպություններում:
Տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրայի գիտամանկավարժական (6 շաբաթ) և գիտահետազոտական (10 շաբաթ) պրակտիկայի կազմակերպում:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից դասավանդվող պարտադիր և ընտրովի դասընթացների կազմի պարբերաբար վերանայում և թարմացում:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գիտահետազոտական աշխատանքների իրականացում պլանով նախատեսված գիտական թեմաների մեկնաբանման ու լուսաբանման ուղղությամբ:
Գիտամեթոդական համաժողովներում և գիտական նստաշրջաններում ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ակտիվ մասնակցության ապահովում:
Ամբիոնի կողմից դասավանդվող առարկաների մատուցում ուսանողությանը և նրաց գիտելիքների ստուգում կրթական նոր ծրագրերին, տեխնոլոգիական նորագույն պահանջներին համապատասխան` դասավանդման ոչ ավանդական, այլընտրանքային եղանակներով (լուսապատկերային դասախոսություններ, գործնական խաղեր, թեստային եղանակով քննությունների անցկացում և այլն):
Արդի փուլում առավել հրատապ է մագիստրատուրայի, հեռակա ուսուցմամբ և երկրորդ մասնագիտությամբ կադրերի պատրաստման խնդրի լուծումը, որը հնարավորություն կընձեռի բավարարելու ՀՀ նախարարությունների, գերատեսչությունների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների պահանջը` այդ օղակները բարձրորակ մասնագետներով համալրելու ուղղությամբ:

Դասավանդվող առարկաներ եվ դասընթացներ

մբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից «Ֆինանսներ և վարկ» մասնագիտության բակալավրատում դասավանդվող ընդհանուր մասնագիտական առարկաներից առավելապես կարևորվում են ներքոբերյալները`

  • տնտեսագիտության տեսություն
  • տնտեսական ուսմունքների պատմություն
  • միջազգային տնտեսական հարաբերություններ
  • տնտեսության մակրոտնտեսական կարգավորում
  • միկրոէկոնոմիկա
  • վիճակագրության ընդհանուր տեսություն
  • սոցիալ-տնտեսական վիճակագրություն
  • ֆինանսների տեսություն
  • հաշվապահական հաշվառում
  • վերահսկողություն և աուդիտ
  • մենեջմենթի հիմունքներ
  • մարքեթինգի հիմունքներ
  • կոմերցիա և էլեկտրոնային առևտրի հիմունքներ
  • ապահովգրական գործ
  • բանկային գործ
  • տնտեսական գործունեության վերլուծություն և այլն

Հատուկ մասնագիտական առարկաներից առավելապես կարևորվում են..

  • դրամաշրջանառության տեսություն և պատմություն
  • դրամաշրջանառության մենեջմենթ
  • բանկային մենեջմենթ
  • կազմակերպությունների ֆինանսներ
  • փողի և արժեթղթերի շուկա
  • ֆինանսական ծրագրավորում
  • վճարահաշվարկային համակարգեր և հարաբերություններ
  • ներդրումների ֆինանսավորում և կազմակերպում
  • ֆինանսական մենեջմենթ
  • բորսայական գործ
  • հաշվապահական հաշվառումը բանկերում
  • պետական ֆինանսներ
  • բանկային ռիսկերի կառավարում և այլն:

Ուսումնական եվ նախաավարտական պրակտիկայի կազմակերպումը

սումնական և նախաավարտական արտադրական պրակտիկայի կազմակերպումը մասնագետ կադրերի գործնական պատրաստման կարևորագույն փուլերից մեկն է: Պրակտիկայի կազմակերպման գլխավոր խնդիրն է տարիների ընթացքում ուսանողներին տրված տեսական գիտելիքները լրացնել և ամրապնդել գործնական աշխատանքի փորձով և պրակտիկ (կիրառական) ունակություններով: Բացի այդ՝ պրակտիկայի ընթացքում ուսանողին հնարավորություն է ընձեռվում հավաքագրել փաստացի տվյալներ, դրանք ենթարկել վերլուծության և օգտագործել դիպլոմային (ավարտական) աշխատանք և մագիստրական ատենախոսություն գրելու գործընթացում:
Ուսումնական և նախաավարտական արտադրական պրակտիկաները՝ համապատասխանաբար 4 և 10 շաբաթ տևողությամբ, անց են կացվում ՀՀ ֆինանսների նախարարությունում, տարածքային գանձապետարաններում, ՀՀ ճյուղային և ֆունկցիոնալ նախարարություններում, ՀՀ առևտրային բանկերում, արտադրական և առևտրական ձեռնարկություններում և կազմակերպություններում:
Ուսանողների ուսումնական և նախաավարտական արտադրական պրակտիկայի անմիջական կազմակերպումն իրականացվում է աշխատանքային տեղերում, ուր յուրաքանչյուր ուսանողի կցվում է ղեկավար, որն էլ տեղում կազմակերպում է պրակտիկան՝ ապահովելով դրա համար անհրաժեշտ նյութերով և կոնկրետ հանձնարարություններով:
Ուսանողը պետք է ճիշտ պատկերացում ունենա նախաավարտական արտադրական պրակտիկայի ընթացքում իրեն առաջադրվող պահանջների մասին և ակտիվ կերպով մասնակցի կազմակերպության առօրյա աշխատանքային գործունեությանը:


Ամբիոնի գիտամեթոդական աշխատանքային գործունեությունը

Ամբիոնի գիտամեթոդական աշխատանքների բարելավման նպատակով վերջին տարիներին մշակվել են`
  • անհատական, կուրսային և ստուգողական աշխատանքների շարադրման, ներկայացման և պաշտպանության մեթոդական ցուցումներ,
  • ավարտական (դիպլոմային) աշխատանքների կատարման և պաշտպանության կազմակերպման ուղեցույց,
  • մագիստրոսական ատենախոսությունների կատարման և պաշտպանության կազմակերպման ուղեցույց,
  • կրեդիտային համակարգով ուսուցման նոր ձևերի յուրացման ուղեցույց:
Ուսումնական գործընթացում կիրառվում են ուսուցման ոչ ավանդական մի շարք եղանակներ և ընթացակարգեր: Մասնավորապես` մի շարք հատուկ մասնագիտական առարկաների գծով դասավանդումն իրականացվում է լուսապատկերային համակարգի միջոցով: Համալսարանի համակարգչային սրահում առկա է «Ծառայությունների արդյունավետ կառավարում» և «Զբոսաշրջության կառավարում» համակարգչային գործարար խաղերը, որոնցով իրականացվում են գործնական մի շարք պարապմունքներ և սեմինարներ:
Ուսանողներին հանձնարարվող անհատական և կուրսային աշխատանքների թեմաներն ունեն խիստ գործնական բնույթ, պարբերաբար վերանայվում է դրանց ցանկը, իսկ կուրսային աշխատանքների պաշտպանությունն իրականացնում է նախապես ամբիոնի նիստով հաստատաված հանձնաժողովը:
2010թ. մարտ ամսին ամբիոնի աշխատանքային պլանի համաձայն, նախատեսվում է կազմակերպել տեսական սեմինար «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը երեկ, այսօր, վաղը» խորագրով:

Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքային գործունեությունը

մբիոնի գիտահետազոտական աշխատանքն իրականացվում է հետևյալ ուղղություններով.


  1. Ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Խորեն Մխիթարյանն աշխատում է դոկտորական ատենախոսության վրա «Իրացվելիության կառավարման արդի հիմնախնդիրները ֆինանսաբանկային ոլորտում /ՀՀ նյութերով/» խորագրով: Պատրաստվում է հրատարակության «Դրամաշրջանառություն» ուսումնական ձեռնարկը` բաղկացած 2 հատվածներից՝ «Դրամաշրջանառության տեսություն և պատմություն» և «Դրամաշրջանառության մենեջմենթ»:
  2. Ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Աղավնի Հակոբյանն աշխատում է «Հակամենաշնորհային կարգավորման գերակայությունները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտական թեմայի վրա:
  3. Ամբիոնի դոցենտ Դանիել Ջհանգիրյանը պատրաստում է հրատարակության պետական ավարտական քննության պատրաստման մեթոդական ուղեցույց «Դրամաշրջանառություն և բանկային գործ» վերնագրով:
  4. Ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Նելլի Շահնազարյանն աշխատում է «Կորպորատիվ կառավարման արդյունավետությունը ՀՀ առևտրային կազմակերպություններում» խորագրով գիտական թեմայի վրա:
  5. Ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Աիդա Սարդարյանն աշխատում է «Տնտեսական գործունեության վերլուծություն» և «Ֆինանսական և կառավարչական հաշվառում» խորագրով ուսումնական ձեռնարկների վրա:
    Ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Գայանե Սարգսյանն աշխատում է «Միջազգային ֆինանսներ» և «Վճարային հաշվեկշիռ» խորագրով դասախոսությունների տեքստերի վրա:
  6. Ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Գոհար Վարդանյանն աշխատում է «Վարկային կազմակերպությունների գործունեության առանձնահատկությունները ՀՀ-ում» թեմայով դասախոսությունների տեքստի վրա:
  7. Ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Հասմիկ Մանուկյանը հրատարակության է պատրաստում «Վճարահաշվարկային համակարգեր և հարաբերություններ» թեմայով ուսումնական ձեռնարկը:
  8. Ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Վահագն Գրիգորյանն աշխատում է «Ֆինանսական ծրագրավորման առանձնահատկությունները ՀՀ-ում» թեմայով ուսումնական ձեռնարկի հրատարակման ուղղությամբ:
  9. Ամբիոնի դասախոս Ռուզաննա Առաքելյանը հրատարակության է պատրաստում «Սոցիալ-տնտեսական վիճակագրություն» թեմայով ուսումնական ձեռնարկը:
Ամբիոնի գիտահետազոտական աշխատանքների ոլորտներն են` պետական և կազմակերպությունների ֆինանսների, բանկային համակարգի և հարակից այլ բնագավառներին առնչվող թեմաները: Այդ աշխատանքների հիման վրա տպագրվել են գիտական հոդվածներ, կազմակերպվել տարբեր սեմինարներ, գիտաժողովներ և նստաշրջաններ:


Համալսարանի օրհներգը (mp3)
Օրհներգի տեքստը (pdf)

 

Ուսումնական գործնեության հավատարմագիր

Գիտական
նորություններ

Ծառայում ենք
հայրենիքին

ԼՐԱՀՈՍ

Ստուգեք Ձեր ինտերնետի արագությունը

Կրթական նորություններ

 

 


Պատմագիտական
Միջոցառումներ
Իրադարձություններ

Արդյունքների ամփոփում



ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐ

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

21-07-2010
 
About Us
Site Map
Contact Us
© Gladzor 2010
©2010 Design by Robert Yolchyan