Հայկական մանրանկար-չություն

 

Մանրանկար-տառաշար

 

 

 

 

 

 

 

 

 

17.07.2010

«ՆՈՐ ԳԼԱՁՈՐ» ԱՄՍԱԹԵՐԹ
                                  ԹԵՐԹԻ 2010թ.ՀԱՄԱՐՆԵՐԸ

Գլխավոր խմբագիր` ԷԼԻԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մայիս-հունիս
(5)
Հունիս- հուլիս
(6)
Հուլիս-օգոստոս
(7)
Օգոստոս-Սեպտեմբեր
(8)
Սեպտեմբեր-հոկտեմբեր
(9)
հոկտեմբեր-նոյեմբեր
(10)
Նոյեմբեր-դեկտեմբեր
(11)
դեկտեմբեր-2011
(12)

րիտասարդական-ուսանողական ամսաթերթ «Նոր Գլաձորի» անդրանիկ համարը լույս տեսավ 1996 թ-ի դեկտեմբերի 28-ին: Ի սկզբանե նա նպատակ ուներ լուսաբանել ուսանողների նախասիրությունները, հետաքրքրությունները, խնդիրները, հոգսերը և ուրախությունները: Ինչպես ամեն գործի սկիզբ լուրջ դժվարությունների ու խնդիրների մի ամբողջ կծիկ է լինում, որի թելերն ու թնջուկներն արձակելու համար մեծ ջանք ու եռանդ, սեր է պահանջվում: «Նոր Գլաձորն» էլ առանց սիրո ու նվիրվածության չէր կարող ծնունդ առնել:
Ոչ պետական բուհերից առաջինն էր «Գլաձոր» համալսարանը, որ նման գործ նախաձեռնեց, որ հնարավորություն ընձեռեց իր ուսանողներին առաջին քայլեր անելու լրագրության ոլորտում, տպագրված տեսնելու իրենց գրչի առաջին փորձերը:

Թերթի առաջին խմբագիրն էր Մարիամ Գևորգյանը, խորհրդատուն` Էմանվել Մանուկյանը: Իր տեսակի մեջ յուրատիպ հրատարակությունը խմբագրական աշխատակազմ չուներ: Խմբագրությունը, փաստորեն հենց թղթակիցներն էին` հիմնականում գլաձորցի ապագա ժուռնալիստները և, որոնցից շատերն ապրում էին թերթի էջերում, որոնց բերած մտքերով ու հույզերով, ստեղծագործական նախասիրություններով ու առաջարկություններով էին հիմնականում ձևավորվում թերթի համարները: Թերթի էջերից գրեթե չէին պակասում գլաձորցի ուսանողներ Գ. Աբրահամյանի, Հ. Ավետիսյանի, Ա. Խաչատրյանի, Տաթև Սուրենի, Լ. Վարդանյանի, Վ. Վարդանյանի, Լ. Միրաքյանի, Լ. Գրիգորյանի, Գ. Հարությունյանի ստորագրությունները: «Նոր Գլաձորին» թղթակցել են նաև ուսանողներ այլ բուհերից, արվեստագետներ:
«Տխուր ժպիտներ», «Քննում են» ուսանողները», «Լրագրողի նոթատետրից», «Կարծիք-առաջարկություն», «Աշխատանք և ուսում», «Սիրո հասակ», «Մեր հյուրասրահը», «Գեղեցիկի քուրմեր»... Ընթերցողն անհամբերությամբ էր սպասում այս ու շատ այլ խորագրերի:
1999թ.-ին խմբագիր Մարիամ Գևորգյանին փոխարինում է Հակոբ Սրապյանը, ով իր գեղարվեստական գրչով ուրույն շունչ է հաղորդում թերթին. զետեղվում են նաև բանաստեղծություններ, ավելանում է լիրիկական մասը: 2005-2006թթ. թերթի իրականացման պատասխանատվությունը կրկին ստանձնում է Մարիամ Գևորգյանը:
Այժմ` սկսած 2006թ.-ից, «Նոր Գլաձորի» խմբագիրն է Էլիզա Հովհաննիսյանը:
երթի լույսընծայման առաջին իսկ օրերից թերթն էջադրել ու ձևավորել է Լուսինե Վարդանյանը: Այսօր էլ կան ուսանողների, ովքեր մշտական «բնակիչներն» են թերթի. Հ. Շահբազյան, Մ. Մինասյան, Ա. Արզումանյան, Հ. Պողոսյան, Լ. Ղարիբյան ...
Այսօր էլ թերթը չի հեռանում իր առաքելությունից՝ պահպանելով առաջնեկի խորագրերից շատերը՝ «Քննում են» ուսանողները», «Դասախոսն ուսանողի աչքերով», «Մեր հյուրասրահը»... Փոխվել են ժամանակները, ընթերցողի պահանջներն ու հետաքրքրությունները, ըստ այդմ էլ ավելացել ու ընդլայնվել են նյութերի թեմատիկ ընդգրկումները, համալրվել խորագրերի շարքը՝ «Մեր շառավիղները», «Ոչ միայն ուսում», «Հայրենի եզերք», «Մեր փոստարկղը», «Հմուտ ձեռքեր», «Միջօրեական», «Այս տանը ապրել է...», «Երբ խոսում է հիշողությունը»...
Առաջին իսկ համարներից բազմազան են եղել թեմաները, որոնց անդրադարձել է «Նոր Գլաձորը», թեև սև ու սպիտակ, բայց գունեղ` ձևավորմամբ ու ջերմությամբ:
որ Գլաձորը» 14 տարի շարունակ իր առջև խնդիր է դրել լուսաբանել համալսարանական անցուդարձը՝ դրանով իսկ ոչ գլաձորցիներին ծանոթացնելով «Գլաձորի» և գլաձորցիների հետ: Ու եթե այսօր Երևանի «Գլաձոր» համալսարանը հասել է ինչ-ինչ նվաճումների, եթե այսօր իրավամբ հաջողություն է վայելում պետության, հասարակության կողմից, մեր շրջապատում, ապա այդտեղ, թող ներվի մեզ մեր անհամեստությունը, իր՝ թեկուզ և փոքրիկ, ծառայությունն ունի նաև «Նոր Գլաձորը»: