րևանի «Գլաձոր» համալսարանի փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնը հիմնվել է 1991 թվականին, որը մինչև 1997 թիվը ղեկավարել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ստեփան Ստեփանյանը, որից հետո ամբիոնի աշխատանքները մինչև օրս համակարգում է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտական և ուսումնական աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Արամ Հակոբի Սարգսյանը։
Տարբեր տարիների ընթացքում ամբիոնի կայացմանը մեծ ավանդ են բերել են նաև փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Շաքարյանը, փիլ. գիտ. թեկնածու, դոցենտ Էդիկ Հարությունյանը, բանասիր. գիտ. թեկնածու, դոցենտ Լևոն Բաղդասարյանը, հոգեբանական գիտ. թեկնածու, դոցենտ Ալբերտ Նալչաջյանը, հոգեբանական գիտ. թեկնածու, դոցենտ էլյա Զաքարյանը, պատմ. գիտ. թեկնածու Սպարտակ Բաղդասարյանը, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, դոցենտ Վիլիկ Եդիգարյանը, պատմ. գիտ. թեկնածու Ռուզաննա Մկրտչյանը, պատմ. գիտ. թեկնածու Աշոտ Ստեփանյանը, պատմ. գիտ. թեկնածու Ռուբիկ Օհանջանյանը և ուրիշները: Ներկայումս ամբիոնում աշխատում են իննը դասախոս և մեկ լաբորանտ:
Ամբիոնն իր աշխատանքները կազմակերպելիս ղեկավարվում է ՀՀ ԿԳ նախարարության, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով և ամբիոնի կիսամյակային աշխատանքային պլաններով։
Անցած տարիների ընթացքում ամբիոնում նկատելի աշխատանքներ են իրականացվել ուսումնամեթոդնական և գիտահետազոտական աշխատանքների ուղղությամբ։ Դասավանդման և ուսումնամեթոդական աշխատանքներին զուգահեռ ամբիոնի աշխատողները զբաղվում են նաև գիտահետազոտական աշխատանքներով։ Նրանց աշխանքների մի մասը տպագրվել է համալսարանի կողմից հրատարակվող ժողովածուներում։
Ամբիոնը լուրջ ուշադրություն է դարձնում նաև ուսանողության ազգային-հայրենասիրական դաստիարակության, մարդկային ու քաղաքացիական որակների ձևավորման գործին։ Այդ պատճառով ամբիոնը կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ կամ մասնակցել է ուսանողների կազմակերպած միջոցառումներին։ Դասախոսներն այդ միջոցառումներին հանդես են եկել ելույթներով, զեկույցներով, տվել ուսանողներին հուզող հարցերի պատասխանները, կազմակերպել էքսկուրսիաներ Երևան քաղաքի և հանրապետության պատմամշակութային վայրեր, թանգարաններ և պատկերասրահներ։ երկայումս ամբիոնի կողմից ապահովվում է հետյալ առարկաների դասավանդումը.
Փիլիսոփայություն
Մշակութաբանություն
Գեղագիտություն
Հոգեբանություն
Իրավաբանական հոգեբանություն
Քաղաքական հոգեբանություն
Էթնոհոգեբանություն
Էկոլոգիայի հիմունքներ
Բնագիտության ժամանակակից հայեցակարգեր
Քաղաքագիտություն
Կրոնի պատմություն
Տրամաբանություն
Գործարար հոգեբանություն և բարոյագիտություն
Բարոյագիտություն
Պատրաստվել, ամբիոնի նիստերում քննարկվել և երաշխավորվել են դասավանդվող բոլոր առարկաների առարկայական ծրագրերը, որոնք պարբերաբար վերանայվում և թարմացվում են։ Ամբիոնի նիստերում քննարկվել են դասավանդման գործընթացի կատարելագործման, մեթոդական նոր մոտեցումների մշակման հարցեր, լսվել են բաց դասախոսություններ, քննարկվել արդյունքներ։