ԱՐԱՄ ՀԱԿՈԲԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի աշխատանքները համակարգող, փլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Aram Hakobi Sargsyan

Chair of Philosophy and Political Science Department,
Doctor of Philosophy, Professor

Саргсян Арам Акопович

Доктор философских наук, профессор, систематизирует работу кафедры философии и дипломатии.

Արամ Սարգսյանը ծնվել է Աշտարակի շրջանի (ներկայիս` Արագածոտնի մարզ) Ոսկեվազ գյուղում, գյուղացու ընտանիքում:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի փիլիսոփայության բաժին, որն ավարտել է 1970 թվականին: Ավարտելուց հետո սովորել է ԵՊՀ-ի ասպիրանտուրայում, 1974թ. պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն ստացել է փիլ.գիտ.թեկնածուի գիտական աստիճան, 1977թ.` դոցենտի գիտական կոչում: 1996 թվականին ստացել է փիլ.գիտ. դոկտորի գիտական աստիճան, 2001թ-ին` պրոֆեսորի գիտական կոչում: 1975թ-ից աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, 1997-ից նույն համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչն է:
1997 թվականից համատեղությամբ աշխատում է Երևանի «Գլաձոր» համալսարանում` որպես ուսումնական և գիտական աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական: Այդ թվականից էլ նա համակարգում է փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի աշխատանքները և միաժամանակ իրականացնում ուսումնական և գիտական աշխատանքների գծով ռեկտորի խորհրդականի աշխատանքները:

 


Aram Sargsyan was born in Voskevaz village, Ashtarak region (present Aragatsotn Marz). After finishing the school he entered Department of Philology of the Faculty of History, Yerevan State University. After graduating from the University in 1970 he took Post Graduate studentship, Yerevan State University. In 1974 received his degree of Candidate of Philosophy and in 1977 he was awarded an academic rank of Assistant Professor. In 1996 he did his doctoral studies and received the degree of Doctor of Philosophy and in 2001 - the title of Professor. Since 1975 he has been working in State Economics University of Armenia. Since 1997 he has been the Chair of Philosophy Department, State Economics University, Armenia.
Since 1997 he has been working at Yerevan Gladzor University as Rector’s advisor on academic and scientific affairs and Chair of Philosophy and Political Science Department, Yerevan Gladzor University.

 


Арам Саргсян родился в селе Воскеваз Аштаракского района в семье крестьянина.
После окончания школы поступил в ЕГУ на исторический факультет философского отдела, который окончил в 1970 году. После окончания учился в аспирантуре ЕГУ, в 1974г. защитил кандидатскую диссертацию и получил научную степень канд. филос. наук, в 1977г – звание доцента. В 1996г. получил научную степень доктора филос. наук, в 2001г. – звание профессора. С 1975г. работал в ЕГУ, с 1997г. зав. кафедрой философии в ЕГЭУ.
С 1997г. по совместительству работает в Ереванском университете “Гладзор” в качестве руководителя учебной и научной работами.


<< Վերադարձ

էլ.փոստ`
հեռ. 010 54-59-80

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

1
Հոգեկանի հիմնահարցը գիտության և փիլիսոփայության մեջ: Պետություն, պատմություն, տնտեսություն, մշակույթ, Երևանի «Գլաձոր» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, և ասպիրանտների չորրորդ գիտական նստաշրջանի նյութերի ժողովածու Երևան, 2009
2
Գիտության և տեխնիկայի փիլիսոփայություն: Պետություն, պատմություն, տնտեսություն, մշակույթ, Երևանի «Գլաձոր» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, և ասպիրանտների չորրորդ գիտական նստաշրջանի նյութերի ժողովածու Երևան, 2009
3
Փիլիսոփայության դասընթաց, Երևան, 2008
4
Աղանդավորությունը Հայաստանում (Տարածման դրդապատճառները և հաղթահարման ուղիները): Գլոբալացվող աշխարհը և հումանիտար կրթության և գիտության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում, Երևանի «Գլաձոր» համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ասպիրանտների և մագիստրանտների երրորդ գիտական նստաշրջանի նյութերի ժողովածու, Երևան, 2007
5
Խղճի ազատության սկզբունքը մարդու իրավունքների և ժողովրդավարական նվաճումների համատեքստում: Պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների երկրորդ գիտական նստաշրջանի նյութերի ժողովածու, Երևան, 2005
6
Փիլիսոփայությունը հոգևոր մշակույթի համակարգում (դասախոսության տեքստ), Երևան, 2004
7
Նոր ժամանակի մշակույթը Եվրոպայում (դասախոսության տեքստ), Երևան, 2004
8
Մշակույթի տեսություն (ուսումնական ձեռնարկ), Երևան, 2003
9
Ուրվագիծ XXI  դարի հայ իմաստասիրության, Երևան, 2001
10
Մշակույթը միջնադարում (դասախոսության տեքստ), Երևան, 2000
11
Ժամանակակից հայ եկեղեցին, Երևան, 1999
12
Հոգևոր ճնշման ճիրաններում (աղանդավորության ազգային հասարակական դերի գնահատման փորձ), Երևան, 1997
13
19-րդ դարի կեսերի հայ լուսավորական միտքը ընդդեմ կրոնական գաղափարախոսությունը և արդիականությանը, Երևան, 1990
14
Կրոնական մոդեռնիզմը փակուղում, Երևան, 1984