ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ


Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր

ԱՄԲԻՈՆՆԵՐ`

 


Գաղտնանուն
Ծածկագիր
Կրթական
բարեփոխումների
կենտրոն
Տեղեկատվական կենտրոն
Սպորտ և հանգիստ
Ուս. առօրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԱՄԲԻՈՆ

ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

րևանի «Գլաձոր» համալսարանի «Օտար լեզվի» ֆակուլտետը ձևավորվել է 1991թվականից` համալսարանի հիմնադրման սկզբից։
Որոշ ժամանակ այն գլխավորել է Ա.Շ.Թարվերդյանը, իսկ այնուհետև՝ մինչև 2001 թվականը, դոցենտ Ի.Հ.Այդինյանը։ 2001 թվականից ամբիոնը ղեկավարել է բանասիրական գիտությունների թեկնածու Լ.Հ.Հովհաննիսյանը, 2005 թվականից՝ բանասիրական գիտությունների թեկնածու Լ.Ա.Անտոնյանը: Ներկայումս ամբիոնի աշխատանքները ղեկավարում է բանասիրական գիտությունների թեկնածու Ե.Տ.Մինասյանը։ «Օտար լեզու» ֆակուտետի շրջանակներում նախատեսվում է բարձրորակ մասնագետների պատրաստում լեզվաբանության, լեզվական առնչությունների, մեթոդաբանության և թարգմանաբանության բնագավառներում։ Ներկայումս ֆակուլտետում դասավանդում է 14 դասախոս։ Նրանցից 3-ը բանասիրական գիտությունների թեկնածուներ են, 2-ն ունեն դոցենտի գիտական կոչում, իսկ 4-ը` ավագ դասախոս։

Ամբիոնի վարիչի պաշտոնակատար,
բանասիրական գիտությունների թեկնածու
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
բանասիրական գիտությունների թեկնածու
դոցենտ
ավագ դասախոս
ավագ դասախոս
դասախոս
դասախոս
դասախոս
դասախոս
դասախոս

Մովսիսյան Լուսինե

դասախոս
դասախոս
դասախոս

տար լեզուների ֆակուլտետի պատմության մեջ հատկապես առանձնանում են այն տարիները, երբ տեղի ունեցավ բուհ-ի պետական հավատարմագրումը։ Այդ նպատակով հանրապետության Կրթության և գիտության նախարարությունն անցկացրեց մանրակրկիտ ստուգումներ` երկու անգամ պետական ավարտական քննությունների և մեկ անգամ՝ ընթացիկ քննությունների լսումների միջոցով։ Այդ լսումների ժամանակ ֆակուլտետի ուսանողները փայլուն կերպով հանձնեցին քննությունները` ցույց տալով անգլերենի բավականին խորն իմացություն, փայլուն գիտելիքներ դասավանդման մեթոդների բնագավառում և արժանացան քննական հանձնաժողովի բարձր գնահատականին։ Դա իր դերն ունեցավ «Գլաձոր» համալսարանը պետականորեն հավատարմագրելու գործում։ 2003/2004 ուսումնական տարվանից «Գլաձոր» համալսարանն ու ֆակուլտետն անցում են կատարել ուսուցման եռաստիճան համակարգին, իսկ 2007/2008 ուսումնական տարվանից ներդրվել է գնահատման կրեդիտային համակարգը։ Ֆակուլտետին կից 2006/2007 բացվել է նաև «Թարգմանչական գործ» մասնագիտությունը, որը հագեցած է արդի ոսումնական մեթոդներով` միտված պատրաստելու բանիմաց թարգմանիչներ։ Այս փոփոխություններին համապատասխան էլ մշակվել են «Օտար լեզվի» ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները, վերանայվել են գործող առարկայական ծրագրերը, դրանց բովանդակությունն ամբողջացվել է միջանկյալ, ամփոփիչ և ավարտական քննությունների ու ստուգարքների ընդգրկուն հարցաշարերով, ինչպես նաև անհատական աշխատանքների թեմատիկ ցանկերով՝ մասնագիտական բոլոր առարկաներից։ Բացի այդ՝ մշակվել են նաև առարկայական նոր ծրագեր։
ակուլտետում գործող մագիստրատուրայում իրենց ուսումը շարունակելու հնարավորություն ունեն ինչպես «Գլաձոր» համալսարանի, այնպես էլ այլ բուհերի բակալավրի, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները` մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու նպատակով։ «Օտար լեզվի» ֆակուլտետի մագիստրատուրայում կադրեր պատրաստվում են «Թարգմանաբանության տեսություն և միջմշակութային/ միջլեզվային հաղորդակցություն» մասնագիտությամբ։ Ֆակուլտետում լուրջ ուշադրություն է դարձվում ուսանողների գիտական հետաքրքրությունների խթանմանը` մասնագիտական արդի հիմնախնդիրների վերաբերյալ գիտական-հետազոտական աշխատանքներ հանձնարարելու, դրանց կատարման ընթացքը վերահսկելու և արդյունքները ստուգելու միջոցով։
ՀՀ ԳԱԱ-ի, իսկ 2006/2007 ուսումնական տարվանից նաև սեփական ասպիրանտուրայի միջոցով ֆակուլտետը պատրաստում է գիտական աստիճան ունեցող դասախոսական կադրեր առաջին հերթին իր համար։ Ֆակուլտետի շրջանավարտներից 5-ն ընտրել են գիտության ուղին։

 


Համալսարանի օրհներգը (mp3)
Օրհներգի տեքստը (pdf)

 

Ուսումնական գործնեության հավատարմագիր

Գիտական
նորություններ

Ծառայում ենք
հայրենիքին

ԼՐԱՀՈՍ

Ստուգեք Ձեր ինտերնետի արագությունը

Կրթական նորություններ

 

 


Պատմագիտական
Միջոցառումներ
Իրադարձություններ

Արդյունքների ամփոփում



ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐ

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

21-07-2010
 
About Us
Site Map
Contact Us
© Gladzor 2010
©2010 Design by Robert Yolchyan