ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ


Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր

ԱՄԲԻՈՆՆԵՐ`

 


Գաղտնանուն
Ծածկագիր



Կրթական բարեփոխում-ների կենտրոն
Տեղեկատվական կենտրոն
Սպորտ և հանգիստ
Ուս. առօրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԱՄԲԻՈՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ

իմնադրման օրվանից ֆակուլտետի ուսումնական պլաններում ընդգրկվեցին և ներկայումս էլ նրա բակալավրիատի ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման դասընթացների կրթաբլոկների առանցքը կազմում են «Անգլերեն լեվի ընթերցանություն և գրավոր խոսքի հմտություններ», «Անգլերեն լեզվի բանավոր խոսքի հմտություններ», «Գործնական հնչյունաբանություն», «Թարգմանության հմտություն», «Անգլերեն լեզվի երկրագիտություն», «Գրավոր և բանավոր թարգմանություն», «Թարգմանաբանության ներածություն», «Երկրորդ Օտար լեզու», «Անգլիական և ամերիկյան գրականություն», «Անգլերեն և հայերեն լեզուների համեմատական ոճագիտություն», «Գիտատեխնիկական թարգմանություն», «Գեղարվեստական թարգմանություն», «Մամուլի լեզու», «Տեքստի մեկնաբանություն» «Արտասահմանյան գրականության պատմություն», «Հայոց լեզվի ոճագիտություն» առարկաները։ Դասավանդվում են նաև, «Տնային ընթերցանություն», «Լեզվաբանության ներածություն», «Բառագիտություն», առարկաները։ Ի սկզբանե լուրջ հիմքերի վրա է դրված համալսարանի լավ սարքավորված և հարմարավետ լինգաֆոնային սրահների գործունեությունը, որը խթանում է օտար լեզուների (անգլերեն, ֆրանսերեն, իսպաներն, գերմաներեն և այլն) ուսուցումը լսարանային և արտալսարանային պայմաներում` բարելավելով ուսանողների արտասանությունը, հնչերանգը, բառապաշարը և բանավոր անկաշկանդ հաղորդակցվելու գործոնները։  
նականաբար ուսանողներին տրված է լայն հնարավորություն օգտվելու համասլարանի գրադարանից` լի օտարալեզու մասնագիտական թարմ գրականությամբ։
Առանձնահատուկ ուշադրություն է հատկացվում համակարգչային գործին։ Ֆակուլտետում ուսումնական գործընթացի առավել կարևոր նպատակներից մեկն այն է, որ միջին առաջադիմության շրջանավարտը ունենա համակարգչի հետ աշխատելու հմտություն։ Այս դեպքում, ինչպես կյանքը ցույց է տալիս, առավել դյուրին է դառնում աշխատանքի շուկայում համապատասխան տեղ գտնելը։ Ուսանողների աշխարհայացքի, ճաշակի, գեղեցիկի նկատմամբ վերաբերմունքի ձևավորմանն ու զարգացմանն են նպատակաուղղված այնպիսի առարկաներ, ինչպիսին են «Փիլիսոփայությունը», «Քաղաքագիտությունը», «Տնտեսագիտությունը’, «Գեղագիտությունը», «Ֆիզիկական դաստիարակությունը», «Մշակութաբանությունը»,  «Տրամաբանությունը», «Էկոլոգիայի հիմունքները» և այլն։
Ավարտական կուրսում լավագույն ուսանողները պաշտպանում են ավարտական որակավորման աշխատանք և հանձնում են պետական քննություն` «Անգլերեն լեզվի դասավանդան մեթոդիկա», իսկ մնացած ուսանողները հանձնում են երկու պետական քննություն` «Անգլերեն լեզու» և «Անգլերեն լեզվի դասավանդման մեթոդիկա» առարկաներից։  
Ֆակուլտետի աշխատանքում կարևորվում է նաև ուսանողների  նախաավարտական ուսումնական պրակտիկայի կազմակերպումը, որը մասնագետ կադրերի գործնական հմտությունների զարգացման կարևոր փուլերից մեկն է։ Պրակտիկայի անցկացման գլխավոր նպատակն է ուսումնառության ընթացքում ուսանողներին տրված տեսական գիտելիքները լրացնել և ամրապնդել գործնական աշխատանքի փորձով և կիրառական ունակություններով։ Բացի այդ, պրակտիկայի ընթացքում ուսանողին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալ տարաբնույթ նյութերի, դրանք թարգմանել և ենթարկել վերլուծության, իսկ ուսումնասիրության արդյունքներն օգտագործել ավարտական աշխատանք, ինչպես նաև մագիստրական ատենախոսություն գրելիս։
արգմանչական գործ» և «Անգլերեն լեզու» մասնագիտությունների ուսանողների 2009-2010թթ. նախաավարտական արտադրական պրակտիկան կազմակերպվում է ութերորդ կիսամյակում, մեկ ամիս տևողությամբ և անցկացվում է «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական կազմակերպությունում, Սփյուռքի նախարարությունում, ինչպես նաև Չարենցի անվան թիվ 67 դպրոցում։ Իսկ «Թարգմանաբանության տեսություն և միջմշակութային միջլեզվային հաղորդակցություն» մասնագիտությամբ մագիտրոսները անցնում են ավարտական արտադրական պրակտկան «ԱՐՄԻՆՖՈ» լրատվական կազմակերպությունում;
«ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական կազմակերպությունում և Սփյուռքի նախարարությունում, ինչպես նաև «ԱՐՄԻՆՖՈ» լրատվական կազմակերպությունում, պրակտիկանտները ծանոթանում են թարգմանական աշխատանքի կառուցվածքին, նյութերի բովանդակությանը, ուսումնասիրում են մամուլի և պաշտոնական փաստաթղթերի լեզվում առկա թարգմանական խնդիրները և դրանց տրված լեզվական լուծումները։ Բացի այդ ուսանողները փորձում են իրենց գիտելիքներն ու լեզվական հմտությունները հայերեն-ռուսերեն-անգլերեն միջլեզվական կոնտեքստում։ Արտադրական պրակտիկայի ընթացքում նաև կատարում են միջազգային վավերացված ու չվավերացված տեքստերի ուսումնասիրություն ու թարգմանություն, ծանոթանում և հավաքագրում են միջազգային տերմիներն իրենց հայերեն-ռուսերեն-անգլերեն համարժեքներով և կատարում բազմաբնույթ թարգմանություններ։
արենցի անվան թիվ 67 դպրոցում պրակտիկանտները հասու են դառնում մանկավարժական աշխատանքի կառուցվածքին, բովանդակությանը, ուսումնասիրում են դպրոցում առկա ուսումնական խնդիրները և դրանց տրված լուծումները։ Բացի այդ ուսանողները փորձում են իրենց գիտելիքներն ու լեզվական հմտությունները դասավանդման գործընթացում։ Արտադրական պրակտիկայի ընթացքում նրանք կազմակերպում են միջոցառումներ, բաց դասեր` քաջալերելով անգերենի նկատմամբ հետաքրքրությունը, բարելավում աշակերտների բանավոր խոսքի հմտությունները։



Համալսարանի օրհներգը (mp3)
Օրհներգի տեքստը (pdf)

 

Ուսումնական գործնեության հավատարմագիր

Գիտական
նորություններ

Ծառայում ենք
հայրենիքին

ԼՐԱՀՈՍ

 

Կրթական նորություններ

Ուսանողական ուղեգրեր ձմեռային արձակուրդներին

"Լավագույն ուսանող" կոչման հավակնորդները

Հանգանակություն մանկատան երեխաների համար


Պատմագիտական
Միջոցառումներ
Իրադարձություններ

Արդյունքների ամփոփում



ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐ

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

21-07-2010
 
About Us
Site Map
Contact Us
© Gladzor 2010
©2010 Design by Robert Yolchyan