Երևանի «Գլաձոր» համալսարանից հրավիրյալ դասախոսների հերթական դասախոսությունները Գ.Վ. Պլեխանովի անվան Ոուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետում

Երևանի «Գլաձոր» համալսարանից հրավիրյալ դասախոսների  հերթական դասախոսությունները Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետում

Երևանի «Գլաձոր» համալսարանի և Գ.Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետի միջև 2018թ. սեպտեմբերի 24-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի ու «Դասախոսների և ուսանողների շարժունակություն» միջազգային ծրագրի շրջանակներում Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի զարգացման գծով պրոռեկտոր Դ. Ա. Շտիխնոն համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Վ. Ի. Գրիշինի անունից  ս/թ փետրվարի 25-ից մինչև մարտի 6-ը հերթական անգամ հրավիրել էր ԵԳՀ «Օտար լեզուներ» ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Լիլիթ Սահակյանին և ԵԳՀ պրոռեկտոր տ.գ.թ., դոցենտ Դանիել Ջհանգիրյանին՝ վարելու դասախոսություններ, սեմինարներ և վարպետության դասեր:

Դանիել Ջհանգիրյանը Հեռավար ուսուցման ֆակուլտետի «Ապրանքագիտություն» և «Կառավարում» մասնագիտությունների գծով բակալավրիատի ուսանողների համար կարդաց դասախոսություններ գործարար հաղորդակցության հոգեբանության և ոչ վերբալ հաղորդակցության թեմաների շրջանակներում:

Լիլիթ Սահակյանը «Բիզնես իրավունք», «Բիզնեսի և մասնագիտական հաղորդակցման օտար լեզու» և  «Մասնագիտական օտար լեզու» առարկաներից անգլերենով կարդաց դասախոսություններ և վարեց սեմինարներ Հեռավար ուսուցման ֆակուլտետի «Իրավագիտություն» մասնագիտության գծով մագիստրատուրայի ուսանողների համար: Պաշտոնական այցի շրջանակներում Լ. Սահակյանը Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի Հեռավար ուսուցման ֆակուլտետի Միջազգային հաղորդակցության գծով փոխդեկան և Օտար լեզուների թիվ 1 ամբիոնի ավագ դասախոս Կիրա Տրոստինայի հետ տեսաձայնագրել են <<Միջազգային առևտրի գործընթաց>>-ին վերաբերող դաս Jalinga սարքավորման լաբորատորիայում: Տե'ս լուսանկարներն այստեղ: