Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի շահագործման նպատակով դասախոսի և լաբորանտների վերապատրաստման համար կազմակերպության համար ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման հայտարարություն

Երևանի <<ԳԼԱՁՈՐ>> համալսարանի կողմից իրականացվող

<<Կրթության բարելավում վարկային  ծրագրի>> շրջանակներում անցկացրած  Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի շահագործման նպատակով դասախոսի և լաբորանտների վերապատրաստման  համար կազմակերպության  ընտրության մրցույթի վերաբերյալ

 

·        Տողն ըստ գնումների պլանի- Վերապատրաստում 3.2 

·        Առաջարկների գնահատման հանձնաժողովի կազմը հաստատված համաձայն` Ռեկտորի  09.02.2018թ. հր.1, պար.1 հրամանի

·  Խորհրդատվության անվանումը` Կրիմինալիստիկական ուսումնափորձագիտական կենտրոնի շահագործման նպատակով դասախոսի և լաբորանտների վերապատրաստում

·        Նախահաշվային արժեք` 4100000 /չորս միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ

 

Հայտահրավերի ներկայացման օրը` 05.04.2018

Ներկայացման համար տրամադրված ժամանակահատվածը՝  15 օրացուցային օր                     

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը` 19.04.2018

·        Դիմած կազմակերպությունների ցանկը ներկայացված է ստորև

1.      ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ 

·        Կարճ ցանկում ընդգրկված խորհրդատուներ` ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ 

·        Պայմանագրի կնքման համար բանակցված պայմաններ՝ կան

·        Հիմնվելով տեխնիկական և ֆինանսական առաջարկների վրա` ընտրվել է ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ

·        Շնորհվող պայմանագրի ընդհանուր արժեքը` 761 000 /յոթ հարյուր վաթսունմեկ հազար/ ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ

 Պայմանագրի շնորհում 

·        ՀՀ Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ- 761 000 /յոթ հարյուր վաթսունմեկ հազար/ ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ