ՀԱՅՏԱՀՐԱՎԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԾՐԱԳԻՐ

13.06.2017

Ֆինանսավորման աղբյուր` ՎԶՄԲ Վարկ No. 5387-AM ՄԶԸ Փոխառություն No. 8342-AM ՄՄԳ CIF10/16-ICB.FLE 1

1. «Կրթության բարելավում» ծրագիրն իրականացնելու նպատակով՝ Միջազգային զարգացման ընկերակցության (ՄԶԸ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) հետ կնքված համաձայնագրերի ներքո, և Երևանի «Գլաձոր» համալսարանի և ՀՀ ԿԳՆ Կրթական ծրագրերի կենտրոն ԾԻԳ-ի միջև 2016թ. դեկտեմբերի 23-ին կնքված N10/16-CIF պայմանագրի շրջանակներում նախատեսվում է Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի համար լաբորատոր սարքավորումների ձեռքբերում։

2. Երևանի «Գլաձոր» համալսարանը հրավիրում է իրավասու հայտողներին փակ ծրարով հայտեր ներկայացնել Երևանի «Գլաձոր» համալսարանի Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի համար լաբորատոր սարքավորումներ մատակարարելու համար (Ցակը տե'ս ստորև):


Նշում: Բոլոր ապրանքները պետք է լինեն նոր եւ չօգտագործված: Մատակարարը պետք է ներկայացնի մատակարարվող ապրանքների համար առնվազն մեկ տարվա երաշխիք: Անհրաժեշտ է ներկայացնել սարքավորումների կիրարկման ուղեցույցներ և տեխնիկական փաստաթղթեր, ինչպես նաև արտադրողի կողմից տրամադրած փաստաթղթեր, որոնք կհաստատեն առաջարկվող ապրանքների տեխնիկական և ֆունկցիոնալ հատկորոշիչների համապատասխանությունը պահանջվածին: Յուրաքանչյուր ապրանքի համար պետք է նշված լինի մոդելը, արտադրող երկիրը/կազմակերպությունը:

N

Ապրանքների համառոտ նկարագիր

Քանակ

Առաքման վայր

1.       

Համեմատական մանրադիտակ՝ ծրագրային ապահովմամբ

1 հատ

 

 

 

 

 

Երևանի "Գլաձոր" համալսարան,

ՀՀ,  ք. Երևան, 0015, Գրիգոր Լուսավորիչ 7/1

2.       

Մատնադրոշմային փորձաքննության համար նախատեսված  սարքավորում՝ ծրագրային ապահովմամբ

1 հատ

3.       

Ստերեոմանրադիտակ՝ ձեռագրաբանական քննության համար՝ ծրագրային ապահովմամբ

1 հատ

4.       

Համակարգչատեխնիկական փորձաքննության անցկացման  համար նախատեսված սարքավորում՝ ծրագրային ապահովմամբ

1 հատ

5.       

Փաստաթղթերի փորձաքննության համար անհրաժեշտ  սարքավորում՝ ծրագրային ապահովմամբ

1 հատ

6.       

Քննչական ճամպրուկ

2 լր.

7.       

Մանրադիտակ սեղանի՝  ծրագրային ապահովմամբ

5հատ



Հիմնական որակական չափանիշներն են `

I. Ֆինանսական հնարավորությունները.

Հայտողը պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույցներ, որոնք պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝ Հայտողը պետք է ցույց տա ֆինանսական վիճակի կայունությունը և անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսներ՝ առաջարկվող պայմանագրի պահանջները բավարարելու համար: Մասնավորապես, պետք է ներկայացվի՝ i. ֆինանսական վերջին երեք տարիների համար (2014, 2015, 2016) հաշվապահական հաշվեկշիռները, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն և դրամական միջոցների հոսքերի հաշվետվություններ,

ii. ֆինանսական վերջին երեք տարիների (2014, 2015, 2016) ֆինանսական կառավարման ներքին վերահսկողության համակարգի գնահատման (աուդիտի) հաշվետվությունները, ապահովելով, որ միջին տարեկան շրջանառությունը վերջին երեք տարիների ընթացքում լինի առնվազն հավասար մրցույթի ընդհանուր արժեքին:

II. Փորձառություն և տեխնիկական կարողություններ.

Հայտողը պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույց՝ ցույց տալով, որ դրանք համապատասխանում են հետևյալ պահանջներին՝

i. հայտողը պետք է լինի իրավաբանական անձ: Այս պարագայում հայտողը պետք է ներկայացնի պետական գրանցման վկայականի և կանոնադրության պատճենները,

ii. հայտողն առնվազն 5 տարի ժամկետով պետք է ներգրավված լինի սարքավորումների մատակարարման ոլորտում (2012-2016թթ): Այս պարագայում հայտողը պետք է ներկայացնի սարքավորումների մատակարարման նպատակով կնքած պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն: Այն պետք է պարունակի տեղեկություն՝ գնորդի, պայմանագրի գնի, մատակարարման ժամանակահատվածի և մատակարարված սարքավորումների տեսակի և քանակի վերաբերյալ,

iii. հայտողը վերջին 5 տարիների ընթացքում (2012-2016 թթ.) պետք է հաջողությամբ իրականացրած լինի սարքավորումների մատակարարման առնվազն 1 պայմանագիր սույն մրցույթի առնվազն ընդհանուր արժեքի չափով: Հայտողը պետք է տրամադրի պայմանագրերի, հաշիվ-ապրանքագրերի և ընդունման-հանձնման ակտերի պատճենները՝ կնքված և ստորագրված լիազոր անձի կողմից:

III. Փաստաթղթային ապացույց.

Հայտողը պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույց, որը կհավաստի, որ առաջարկվող սարքավորումների տեխնիկական հատկորոշիչները համապատասխանում են պահանջվածին:

Հայտողը պետք է ներկայացնի փաստաթղթային ապացույց, որը կհավաստի, որ առաջարկվող սարքավորումների տեխնիկական հատկորոշիչները համապատասխանում են պահանջվածին:

3. Մրցույթն անցկացվելու է համաձայն Համաշխարհային բանկի «Գնումներ` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի փոխառություններով և Միջազգային Զարգացման Ընկերակցության վարկերով» (հունվար 2011) ուղեցույցի՝ Միջազգային Մրցակցային Գնումների ընթացակարգի համաձայն, մրցույթին կարող են մասնակցել բոլոր իրավասու հայտողները։

4. Իրավասու շահագրգիռ հայտողները կարող են լրացուցիչ տեղեկություններ ստանալ Երևանի «Գլաձոր» համալսարանում և ձեռք բերել մրցութային փաթեթը յուրաքանչյուր օր, բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից, ժամը 10։00-ից - 13։00-ը, 14:00-16:30-ը ստորև բերված հասցեով։

5. Շահագրգիռ հայտողները կարող են գնել մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը անգլերեն լեզվով Երևանի «Գլաձոր» համալսարանում գրավոր դիմումի համաձայն` կատարելով անհատույց վճարում 80 ԱՄՆ դոլար։ Վճարման ձևը բոլոր հայտողների համար բանկային փոխանցումն է` հետևյալ բանկային հաշվին.

• Բանկային տվյալներ.

• Ստացող - Երևանի «Գլաձոր» համալսարան ՈՒԱԿ

• Ստացող բանկ – Արդշինբանկ 247010059613; SWIFT/BIC Code: ASHBAM22


6. Հայտերը պետք է ներկայացվեն ստորև բերված հասցեով, մինչև 2017թ. հուլիսի 27-ը, ժամը 15։00-ն (տեղական ժամանակով)։ Հայտերի էլեկտրոնային ներկայացումը չի թույլատրվում։ Ուշացված հայտերը կմերժվեն։ Հայտերը կբացվեն հայտողների ներկայացուցիչների ներկայությամբ` ստորև բերված հասցեով, 2017թ. հուլիսի 27-ը, ժամը 15։00-ին (տեղական ժամանակով)։

7. Բոլոր հայտերը պետք է ուղեկցվեն հայտի մրցութային երաշխիքով, որը կազմում է 2700 ԱՄՆ դոլար:

8. Մրցույթի հայտահրավերի անգլերեն և հայերեն տարբերակաների միջև անհամապատասխանության դեպքում գերակայում է անգլերեն տարբերակը:

9. Հասցե` Հայաստանի Հանրապետություն ք. Երևան 0015, Գրիգոր Լուսավորիչ 7/1 Երևանի «Գլաձոր» համալսարան, 404 սենյակ Հեռախոս` (+37410) 545980, (+37441) 545986 Ֆաքս՝ (+37441) 545981 Էլ. փոստ՝ gladzor@gladzor.am Վեբ կայք՝ www.gladzor.am