ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ԱԼԲԵՐՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԵՏ

Այսօր՝ 05.05.2017թ. տեղի ունեցավ հանդիպում՝ Երևանի "Գլաձոր" համալսարանի ուսանողների և համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի առաջին շրջանավարտ՝ Ալբերտ Գրիգորյանի հետ: Հանդիպման նախաձեռնությունը Ա. Գրիգորյանին էր, ով ուսումն ավարտելուց հետո էլ խորը և ամուր կապերով կապված է հարազատ բուհի հետ, այսօր էլ ցանկություն էր հայտնել հանդիպել ուսանողներին՝ ներկայացնելու իր անցած ճանապարհը՝ ուսումնառությունից մինչև Ֆրանսիական հզոր ընկերության ներկայացուցիչ, կիսվելու հաջողության հասնելու իր բանաձևով, ներկայացնելու աշխատանքային շուկայի հնարավորությունները և պահանջները, ինչպես նաև քննարկելու բուհ-աշխատանքային շուկա հարաբերություններում այլ արդիական հարցեր: Այսպես, 1995 թ. գերազանցությամբ ավարտելով համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, տիրապետելով օտար լեզուներ և ունենալով մասնագիտական խորը գիտելիքներ, Ա. Գրիգորյանն աշխատանքի է անցնում Հայաստանում Ֆրանսիական խոշոր ընկերությունում: Որոշ ժամանակ անց, վերջինիս մոտ, ցանկություն է առաջանում մասնագիտական գիտելիքների խորացման, նոր հորիզոնների բացահայտման և ուսումնասիրման նպատակով ուսումը շարունակել Ֆրանսիայում: Համապատասխան փաստաթղթերի ներկայացումից հետո, Ա. Գրիգորյանը ուսումը շարունակելու առաջարկ է ստանում միաժամանակ ֆրանսիական 6 բարձրագույն ուսումնական հաստատություններից: Սկսվում է բարդ, բայց միաժամանակ կայուն, հստակ ճանապարհ՝ ուսման, աշխատանքի, կայացման: Ա. Գրիգորյանն այսօր արդեն հանդիսանում է Ֆրանսիական գերհզոր ENGIE ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Ուկրաինայում և Ռուսաստանում: Ընկերությունը զբաղվում է նավթի, գազի, էներգիայի արտադրմամբ և մատակարարմամբ: Իսկ ընկերությունում աշխատանում է մոտ 20 տարի: Ա. Գրիգորյանը ներկայացրեց նաև ընկերության պատմությունը հիմնադրման օրվանից մինչ օրս, նշեց, որ ընկերությունն ունի ներկայացուցչություն աշխարհի 70 երկրներում: Ընկերության մասին համապարփակ տեղեկություն տրամադրելուց հետո սկսվեց ակտիվ քննարկում, հարց- պատասխան ուսանողների և Ա. Գրիգորյանի միջև՝ աշխատանքային շուկայի պահանջների, հաջողության հասնելու հնարավորությունների, ուսումնառության տարիներին անհրաժեշտ գիտելիքների և այլ կարևոր հարցերի շուրջ: Ա. Գրիգորյանը խորհուրդ տվեց ներկաներին՝ վսհատել, հավատալ սեփական ուժերին, լինել հետաքրքրված, հեռատես և համարձակ: Անդրադարձավ երկու՝ հաջողելու և չհաջողելու կարևորագույն գործոններին: Այսպես, հաջողելու համար կարևորագույն գործոններից նա նշեց՝ կրթություն, աշխատասիրություն, լեզուների իմացություն, պատասխանատվություն և ձգտում՝ նպատակների իրականացման համար, չհաջողելու գործոններից՝ անտարբերություն, տգիտություն, անհանդուրժողականություն, անգործություն և որ ամենակարևորն է՝ անշնորհակալություն: Ուսանողները շնորհակալություն հայտնեցին Ա. Գրիգորյանին հաճելի հանդիպման, բազմաբովանդակ և արդիական թեմաների շոշափման, ոգևորության և մոտիվացիայի համար: Ուսանողները նշեցին, որ հպարտ են նույն համալսարանի շրջանավարտը և Գլաձորցի լինելու պատիվը կրելու համար: Համալսարանի ռեկտոր՝ Ժ. Ջհանգիրյանը ևս շնորհակալություն հայտնեց Ա. Գրիգորյանին և նշեց, որ Գլաձորը մշտապես հպարտանում է իր շրջանավարտների հաջողություններով և կիսում դրանք: