Հաշվետվություն ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի վերաբերյալ

31.04.2017
Հաշվետվություն
ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի վերաբերյալ

Համալսարանում արդեն մեկնարկել են դրամաշնորհային ծրագրի գործողությունների պլանով երկրորդ փուլի համար նախատեսված աշխատանքները: Բացի այդ ընթացիկ փուլում են գործողությունների պլանով առաջին փուլում նախատեսված, սակայն երկրորդ փուլում շարունակվող գործողությունները: Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի համար անհրաժեշտ կահույքն արդեն մատակարարվել է /հիմք՝ 23.03.2017թ. պայմանագիր/: Իրականացվում են Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի նախագծին համապատասխան կահավորման աշխատանքները: ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից հաստատվել է համակարգչային սարքավորումների ձեռքբերման ընտրության արդյունքները:ԿԾԿ ԾԻԳ-ի կողմից դիտարկվել են լաբորատոր սարքավորումների միջազգային մրցակցային գնման փաթեթը: 
Այժմ համալսարանի կողմից իրականացվում են դիտարկումներին համապատասխան վերանայման աշխատանքները: 
Առաջին փուլում իրականացվել էր երկու՝ Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի կիրարկման և կրիմինալիստիական գործունեություն մագիստրոսական ծրագրի փաստաթղթային հենքի մշակման նպատակով ներգրավվող անհատ խորհրդատուների ընտրության մրցույթ: Արդյունքում ընտրվել են ոլորտի առաջատար, մասնագիտական հմտություններ և կարողություններ ունեցող երկու խորհրդատու, որոնց հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր /տես կնքված պայմանագրերը/: Իրականացվում են աշխատանքներ՝ հեռուստատեսային լուսաբանման, էլեկտրոնային տեխնիկայի, գրենական 
պիտույքների գնանշման փաթեթների մշակման ուղղությամբ: