ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում առաջին եռամսյակի վերջին ամսում իրականացված գործողություններ

01.03.2017-31.03.2017

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված հիմնական գործողություններն են՝

1. Այց՝ ՀՀ փորձագիտական կենտրոն. Ուսումնասիրություն ՀՀ փորձագիտական կենտրոնում գործող 
Ձեռագրի և փաստաթղթերի քրեագիտական հետազոտությունների, Հետքաբանության, 
Ճանապարհատրանսպորտային պատահարների հետազոտությունների լաբորատորիաներում: 
2. Լոկալ գրադարանի գրականության ձեռքբերման գնանշման փաթեթ: Համալսարանը ստացել է երեք 
գնառաջարկ, որոնք չեն համապատասխանել համալսարանի կողմից ներկայացված պահանջներին: 
Գրականության ձեռքբերման մրցույթը հանձնաժողովի կողմից համարվել է չկայացած: 
3. Կնքված պայմանագիր՝ Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի համար 
նախատեսված կահույքի ձեռքբերման մասին: 
4. Համակարգչային սարքավորումների կրկնակի գնանշում: 
5. "Կրիմինալիստիկական ուսումնական կաբինետի և լաբորատորիայի կիրարկման" և "Կրիմինալիստիկական 
գործունեություն" մագիստրոսական ծրագրի փաստաթղթային հենքի մշակման նպատակով ներգրավվող անհատ 
խորհրդատուների ընտրություն: