ԱՆՀԱՏ ԽՈՐՀՐԴԱՏՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

09.02.2018

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆՄՀ դրամաշնորհային ծրագրի հավելյալ շրջափուլի շրջանակներում «Իրավագիտություն» ՄԿԾ արդիականացման նպատակով անհատ խորհրդատուի ընտրության մրցույթի

Երևանի «Գլաձոր» համալսարանում «Իրավագիտություն» ՄԿԾ արդիականացման նպատակով անհրաժեշտ խորհրդատվությունների տրամադրման համար ներգրավվող անհատ խորհրդատուի կողմից աշխատանքները պետք է իրականացվեն երկու փուլով:

Առաջին փուլում խորհրդատուի աշխատանքային հիմնական պարտականություններն են.

1.                   Ծանոթանալ համալսարանի կողմից ներկայացվող դրամաշնորհային ծրագրի հիմնական նպատակներին

2.                   Հանդիպում-քննարկումներ ունենալ համալսարանի ռեկտորի և ծրագրի ղեկավարի,  ընդհանուր իրավագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ պարզելու համալսարանում իրականացվող «Իրավագիտություն»  ՄԿԾ խնդիրները

3.                   Ուսումնասիրել համալսարանի «Իրավագիտություն» ՄԿԾ նկարագիրը

4.                   Ուսումնասիրել և առանձնացնել համանման մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող, նպատակներ ու խնդիրներ հետապնդող առաջատար հաստատությունների փորձը, առնվազն 2

5.                   Ուսումնասիրել և բացահայտել աշխատաշուկայի պահանջները՝ իրավաբանի որակավորում ունեցող շրջանավարտների նկատմամբ

Երկրորդ փուլում խորհրդատուի աշխատանքային հիմնական պարտականություններն են՝

6.                   Ուսումնասիրությունների հիման վրա մշակել «Իրավագիտություն» ՄԿԾ արդիականացման նպատակով տրամադրվող խորհրդատվությունների փաթեթ (նախագիծ), որտեղ մանրամասնորեն կներկայացվեն «Իրավագիտություն» ՄԿԾ արդիականացման նպատակով «Իրավագիտություն» ՄԿԾ նկարագրում անհրաժեշտ փոփոխությունները, ակնկալվող վերջնարդյունքները, ինչպես նաև՝ վերջնարդյունքներին հասնելու գործողությունների պլանը

7.                   Խորհրդատվությունների փաթեթը ներկայացնել և քննարկել ընդհանուր իրավագիտության ամբիոնում, ներկայացված դիտարկումներին, առկայության դեպքում, համապատասխան վերանայել և լրամշակել «Իրավագիտություն» ՄԿԾ արդիականացման փաթեթը

8.                    Ծրագրի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Իրավագիտություն» ՄԿԾ արդիականացման նպատակով վերանայված խորհրդատվությունների փաթեթը

Հաշվետվություն. Աշխատանքների ավարտից հետո 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում ծրագրի ղեկավարին ներկայացնել համապատասխան հաշվետվություն՝ իրականացված աշխատանքների և արդյունքների վերաբերյալ, մասնավորապես.

Առաջին փուլ.

·         Հանդիպում-քննարկումների արդյունքներ

·         Զեկույց՝ առաջատար փորձի ուսումնասիրման արդյունքների մասին

·         Զեկույց՝ աշխատաշուկայի ուսումնասիրության վերաբերյալ

Երկրորդ փուլ

·         Խորհրդատվությունների փաթեթ (վերանայված «Իրավագիտություն» ՄԿԾ նկարագիր)

Խորհրդատուի աշխատանքային նվազագույն որակավորման պահանջներն են.

1.    Թեկնածուի ընդհանուր որակավորումը.

·         Բարձրագույն կրթություն (իրավաբանի որակավորմամբ, ցանկալի է նաև գիտական աստիճան)

·         Օտար լեզվի (ռուսերեն, անգլերեն) իմացությունը ցանկալի է

·         Բոլոնյան գործընթացի և դրանից բխող ՄԿԾ չափանիշների և չափորոշիչների իմացությունը ցանկալի է

2.    Թեկնածուի ընդհանուր աշխատանքային փորձը

·         Առնվազն 7 տարվա աշխատանքային փորձ

·         Մանկավարժական փորձի առկայությունը պարտադիր է

3.    Թեկնածուի աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում

·         Մասնագիտական կրթական ծրագրի կամ դրա բաղադրիչների մշակման փորձը պարտադիր է

·         Բարձրագույն կրթության համակարգում վարչական աշխատանքի  փորձը ցանկալի է

·         Միջազգային պրակտիկ փորձի ուսումնասիրությունը ցանկալի է


Անհատ խորհրդատուի գնահատման համար սահմանել գնահատման հետևյալ չափանիշները.

1.      Ընդհանուր որակավորումը-առավելագույնը 30 միավոր

2.      Ընդհանուր աշխատանքային փորձը-առավելագույնը 30 միավոր

3.      Աշխատանքային փորձը համապատասխան ոլորտում- առավելագույնը 40 միավոր:

Ծառայությունների մատուցումը նախատեսված է իրականացնել սույն թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում:


Դիմող թեկնածուն դիմումին կից պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը.

·         ինքնակենսագրական տվյալներ (CV), որը պետք է պարունակի դիմողի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները` անունը, ազգանունը, ծննդյան թիվը, կրթությունը, մասնագիտությունը, ընդհանուր և համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը

·         կրթությունը հիմնավորող փաստաթղթեր:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 19.02.2018, ժամը 17:00:  

Որակավորման նվազագույն պահանջները բավարարող համապատասխան մասնագետները կարող են դիմել  յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 10:00-17:00՝ Երևանի «Գլաձոր» համալսարան` ք. Երևան 0015, Գրիգոր Լուսավորիչ 7/1 (էլ. փոստ. gladzor@gladzor.am), կամ զանգահարել 54-59-86, 54-59-80 հեռախոսահամարներով: