Կրիմինալիստիկական փորձաքննություններ նորաբաց կենտրոնում

Հաշվի առնելով ՀՀ-ում գործող փորձագիտական հիմնարկների խիստ ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև կատարվող փորձաքննությունների ոլորտում մրցակցություն ապահովելու անհրաժեշտությունը՝ Երևանի «Գլաձոր» համալսարանում բացվել է «Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոն» ՍՊԸ (գրանցված ՀՀ Արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 25.12.2018թ.): Նորաբաց կենտրոնում  կատարվում են ձեռագրաբանական, փաստաթղթաբանական, համակարգչա­տեխնիկական, հետքաբանական, ձգաբանական, տնտեսագիտական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, ճանապարհատրանսպորտային պատահարների, տոքսիկո­լոգիական, հողագիտական և կենսաբանական փորձաքննություններ, ինչպես նաև համալիր դատահետքաբանական-դատաբժշկական, համալիր դատաձգաբանական-դատաբժշկական փորձաքննություններ

Կենտրոնում, պայմանավորված հետազոտվող օբյեկտի առանձնահատկություններից, քանակից և ծավալից՝ անհրաժեշտ ելակետային տվյալների տրամադրումից հետո փորձաքննությունների կատարման ժամկետները սահմանված են տաս աշխատանքային օրից մինչև առավելագույնը երկու ամիս, բացառիկ դեպքերում, կախված փորձաքննության տեսակից, հետազոտվող օբյեկտների քանակից ու հետազոտության ծավալից, մինչև վեց ամիս:

«Կրիմինալիստիկական փորձաքննությունների կենտրոնի» բոլոր փորձագետներն ունեն մասնագիտական աշխատանքի բազմամյա (10 և ավելի տարի) փորձ և փորձագետի համապատասխան որակավորում՝ տրված ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԱՆ, ՀՀ ԿԱ ԱԿՊԿ  կողմից