ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ


Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր

ԱՄԲԻՈՆՆԵՐ`

 


Գաղտնանուն
Ծածկագիր
Կրթական
բարեփոխումների
կենտրոն
Տեղեկատվական կենտրոն
Սպորտ և հանգիստ
Ուս. առօրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ

ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

Ֆակուլտետի դասախոսները և ուսանողները ակտիվորեն մասնակցում են համալսարանի արտալսարանային կյանքին` երեկույթներին, ցերեկույթներին, տոնախմբություններին և այլն: Ֆակուլտետն ու ամբիոնը նախաձեռնել են մի շարք հետաքրքիր միջոցառումներ իրենց ուսանողների միջոցով, երբեմն համատեղ այլ բուհերի համանման ֆակուլտետի կամ «Գլաձորի» մյուս ֆակուլտետների ուսանողների մասնակցությամբ: Կազմակերպվում են ուսումնական խաղեր օտար լեզուներով (անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, մասամբ նաև գերմաներեն և իսպաներեն, որոնք ուղեկցվում են անգլերեն թարգմանությամբ): Կազմակերպվել է երեք խաղ հետևյալ թեմաներով՝ Ղարաբաղյան հիմնահարցը և միջազգային իրավունքը, Հայ դատը և միջազգային իրավունքը, Հայոց ցեղասպանությունը և ցեղասպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիան: Այս ուսումնական խաղերի ժամանակ ուսանողները ելույթ են ունենում, վիճում, վերլուծում համապատասխան թեմայի շուրջ և օտար լեզուներով մեկնաբանումեն պայմանագրերի հոդվածներ, միջազգային իրավունքի նորմեր և սկզբունքներ որպես տարբեր երկրների դիվանագետներ իրենց անուններով, որոնք աշխատում են միջազգային կազմակերպություններում և այլն: Ֆակուլտետը կազմակերպել էնաև ինտելեկտուալ խաղ` հարց ու պատասխանի ձևով` համալսարանի բոլոր ֆակուլտետների թիմերի մասնակցությամբ: Նրանախաձեռնությամբ գործել է «Երիտասարդ դիվանագետ» ակումբը Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ համատեղ, որի նիստերը տեղի էին ունենում հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Քննարկվում էին միջազգային հարաբերություններին առնչվող տարբեր հարցեր, ընդհուպ մինչև արվեստի և գրականության հետ կապված, ինչպես օպերային արվեստը և պատմությունը (պատմական թեմաներ շոշափող օպերաներում շեղումը իրողությունից քաղաքական կամ գեղագիտական պատճառներով): Այդ նիստում քննարկվել են Վերդիի «Աիդան» և «Դոն Կառլոսը», Մեյերբերի «Հուգենոտները»: Որպես կանոն՝ ակումբի նիստերը ուղեկցվում են թեմային վերաբերող տեսանյութերի ցուցադրմամբ: Ֆակուլտետը կազմակերպում է նաև ապրիլմեկյան ծիծաղի ցերեկույթ: 2006թ. ցերեկույթի թեման էր «Դիվանագետը և դիվանագիտությունը»: 2007թ. ցերեկույթը խոզի տարվա կապակցությամբ անվանվել էր «Խոզապատում»: 2009թ. ֆակուլտետի չորս ուսանողներ մասնակցեցին համահամալսարանական ինտելեկտուալ խաղին, որի արդյունքում ընտրված երկու լավագույն թիմերը դուրս եկան եզրափակիչ փուլ: Միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնի ու ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողների նախաձեռնությամբ 2009 թ. դեկտեմբերի 3-ին համալսարանի դահլիճում կայացավ ուսանողական գիտական կոնֆերանս` նվիրված Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի ծննդյան 130-ամյակին: Կոնֆերանսի առաջին մասում լսվեցին երրորդ կուրսի վեց ուսանողների զեկուցումները Արամ Մանուկյանի կյանքի ու գործունեության առանցքային դրվագների վերաբերյալ, ինչպես նաև ցուցադրվեցին արխիվային վավերագրերի հիման վրապատրաստված հետաքրքիր ու տպավորիչ սլայդներ: Կոնֆերանսի երկրորդ մասում ուսանողներին, դասախոսներին և հյուրերին ներկայացվեց արխիվային եզակի տեսանյութ Առաջին աշխարհամարտի Կովկասյան ռազմաճակատում 1914-1916 թթ. տեղի ունեցած ռազմական գործողությունների, ռուսական զորքերի առօրյայի, Արևմտյան Հայաստանի ու արևմտահայության ճակատագրի վերաբերյալ:Տեսանյութը և արխիվային վավերագրերը տրամադրվել էին Հայաստանի ազգային արխիվի կողմից: Բավական երկար աշխատանք էր պահանջվել տեսանյութը մշակելու և ներկայացնելու համար: Կոնֆերանսն անցավ հետաքրքիր, հագեցած աշխատանքային մթնոլորտում և ունեցավ ուսումնադաստիարակչական նշանակություն. սովորեցրեց գնահատել և արժևորել այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը և գործունեությունն ամբողջությամբ նվիրում են հայրենիքին` նրա ազատագրմանը և շենացմանը:


Համալսարանի օրհներգը (mp3)
Օրհներգի տեքստը (pdf)

 

ՈՒսումնական գործնեության հավատարմագիր

Գիտական
նորություններ

Ծառայում ենք
հայրենիքին

ԼՐԱՀՈՍ

«ՆՈՐ ԳԼԱՁՈՐ» ԱՄՍԱԹԵՐԹ
Ստուգեք Ձեր ինտերնետի արագությունը

Կրթական նորություններ

 

 


Պատմագիտական
Միջոցառումներ
Իրադարձություններ

Արդյունքների ամփոփում



ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐ

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

21-07-2010
 
About Us
Site Map
Contact Us
© Gladzor 2010
©2010 Design by Robert Yolchyan