ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ


Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր

ԱՄԲԻՈՆՆԵՐ`

 


Գաղտնանուն
Ծածկագիր
Կրթական
բարեփոխումների
կենտրոն
Տեղեկատվական կենտրոն
Սպորտ և հանգիստ
Ուս. առօրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ



ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
րևանի «Գլաձոր» համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ձևավորվել է 1991թվականից` համալսարանի հիմնադրման սկզբից, որպես առաջին երեք ֆակուլտետներից (Իրավաբանության, Տնտեսագիտության և Միջազգային հարաբերությունների) մեկը: Ֆակուլտետի առաջին դեկանն է եղել պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Ա.Ս.Սարգսյանը: Քանի որ «Գլաձորը» շուկայական հարաբերությունների պայմաններում ծնված առաջին մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկն էր և իբրև համալսարան` առաջինը, ուստի ֆակուլտետն առաջնեկն էր նոր համակարգում, երբ նման ֆակուլտետ չկար մինչև իսկ Երևանի պետական համալսարանում, որտեղ գործում էր միայն բաժին` սկզբում Արևելագիտության և ապա` Պատմության ֆակուլտետի կազմում: Ֆակուլտետի հիմնադրումից որոշ ժամանակ անց ստեղծվեց Միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնը, որտեղ էլ առ այսօր կենտրոնացած է ֆակուլտետի գործունեությունը: Իր հիմնադրման օրվանից մինչև 2007 թվականը ամբիոնը գլխավորում էր պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հ.Վ. Հակոբյանը (1927-2009), իսկ 2007 թվականից առ այսօր` պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լ.Հ. Հովհաննիսյանը: Ներկայումս ամբիոնը կրում է իր առաջին ղեկավարի` Հ.Վ. Հակոբյանի անունը: Ամբիոնի վարույթում են ոչ միայն միջազգային հարաբերությունների և դիվանագիտության պատմությանն ու տեսությանը, արդի միջազգային հարաբերությունների հիմնախնդիրներին ու դրանց միջազգային-իրավական կարգավորմանը, այլև հայոց և ընդհանուր պատմությանը վերաբերող առարկաները, որոնցից ընդհանուր մասնագիտական նշանակություն ունեցողները դասավանդվում են նաև բուհի մյուս ֆակուլտետներում: Չնայած շենքային և նյութական սուղ պայմաններին՝ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը սկզբից ևեթ ծավալեց նորմալ գործունեություն ամենից առաջ դասավանդման որակի ապահովման իմաստով: Հրավիրվեցին գիտական աստիճան և կոչում ունեցող բարձրորակ մասնագետներ` պատմագիտության դոկտորներ Ս.Ս. Ամիրյանը, Ն.Հ. Հովհաննիսյանը, Ստ.Ս. Ստեփանյանը, պատմագիտության թեկնածուներ Մ.Լ.  Հովհաննիսյանը, Գ.Ս. Քիլիմջյանը, Ա.Պ. Մկրտչյանը և Գ.Մ. Հարությունյանը Երևանի պետական համալսարանից և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայից: Հետագայում պրոֆեսորա-դասախոսական կազմը համալրվեց հիմնական աշխատողներով: Իր պրակտիկ գիտելիքներն ուսանողներին էր փոխանցում նաև փորձառու դիվանագետ, առաջին կարգի խորհրդական Հ.Ս. Սարգսյանը: Ներկայումս ֆակուլտետում դասավանդում է 11 դասախոս: Նրանցից երկուսը պատմագիտության դոկտորներ են պրոֆեսորի գիտական կոչումով, մեկը` բանասիրական գիտությունների դոկտոր` պրոֆեսորի գիտական կոչումով, իսկ յոթը` պատմագիտության թեկնածուներ, որոնցից չորսն ունեն դոցենտի գիտական կոչում: Ամբիոնի դասախոսական անձնակազմում ընդգրկված է նաև աշխատանքային պատկառելի փորձ ունեցող դիվանագետ` ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճանով:

Հովհաննիսյան Լիլիթ

պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ,
ամբիոնի վարիչ

Մուրադյան Միխայիլ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Աբրահամյան Հենրիկ

պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Կոզմոյան Արմանուշ

բանասիր. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Նավասարդյան Արման

ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպան

Ստամբոլցյան Անուշ

պատմ. գիտ. թեկնածու, ԵՊՀ դոցենտ

Ղարագյոզյան Արմեն

պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ավագյան Քնարիկ

պատմ. գիտ. թեկնածու

Հարությունյան Լիլիթ

պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ

Մանուկյան Սուրեն

պատմ. գիտ. թեկնածու

Քարդումյան Վրեժ

պատմ. գիտ. թեկնածու

Այդինյան Ռիմա

լաբորանտ


ակուլտետի պատմության մեջ հատկապես առանձնանում են այն տարիները, երբ տեղի ունեցավ բուհ-ի պետական հավատարմագրումը: Այդ նպատակով հանրապետության Կրթության և գիտության նախարարությունն անցկացրեց մանրակրկիտ ստուգումներ` երկու անգամ պետական ավարտական քննությունների և մեկ անգամ ընթացիկ քննությունների լսումների միջոցով: Այդ լսումների ժամանակ ֆակուլտետի ուսանողները փայլուն կերպով հանձնեցին քննությունները` ցույց տալով 100% առաջադիմություն և արժանացան քննական հանձնաժողովի բարձր գնահատականին: Դա իր ներդրումն ունեցավ «Գլաձոր» համալսարանը պետականորեն հավատարմագրելու գործում: 2004/2005 ուսումնական տարվանից «Գլաձոր» համալսարանն ու ֆակուլտետն անցում են կատարել ուսուցման եռաստիճան համակարգին (բակալավրիատ (հիմնական կրթական ծրագրի յուրացման նորմատիվային ժամկետը 4 տարի է), մագիստրատուրա (2 տարի), ասպիրանտուրա (3 տարի), իսկ 2007/2008 ուսումնական տարվանից ներդրվել է գնահատման կրեդիտային համակարգը: Այս փոփոխություններին համապատասխան էլ մշակվել են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները, վերանայվել են գործող առարկայական ծրագրերը, դրանց բովանդակությունն ամբողջացվել է միջանկյալ, ամփոփիչ և ավարտական քննությունների ու ստուգարքների ընդգրկուն հարցաշարերով, ինչպես նաև անհատական աշխատանքների թեմատիկ ցանկերով մասնագիտական բոլոր առարկաներից: Բացի այդ՝ մշակվել են նաև առարկայական նոր ծրագրեր: Իր գոյության 21 տարիների ընթացքում ֆակուլտետը տվել է 422 շրջանավարտ` պատմաբան-միջազգայնագետ որակավորմամբ: 2007/2008 ուս.տարում համալսարանն ավարտեցին հնգամյա ուսուցմամբ վերջին 43 ուսանողները (որոնցից 9-ը գերազանցությամբ) և քառամյա ուսուցմամբ (բակալավրիատ) առաջին 20 ուսանողները (որոնցից 4-ը` գերազանցությամբ): Ֆակուլտետում գործող մագիստրատուրայում իրենց ուսումը շարունակելու հնարավորություն ունեն ինչպես «Գլաձոր» համալսարանի, այնպես էլ` այլ բուհերի բակալավրի, ինչպես նաև դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները` մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու նպատակով: Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում կադրեր պատրաստվում են հետևյալ մասնագիտացումներով.

  • միջազգային հարաբերությունների պատմություն
  • միջազգային անվտանգություն
  • միջազգային քաղաքականություն և իրավունք:

ակուլտետում լուրջ ուշադրություն է դարձվում ուսանողների գիտական հետաքրքրությունների խթանմանը` մասնագիտական արդիական հիմնախնդիրների վերաբերյալ գիտական-հետազոտական աշխատանքներ հանձնարարելու, դրանց կատարման ընթացքը վերահսկելու և արդյունքները ստուգելու միջոցով:
ՀՀ ԳԱԱ-ի, իսկ 2006/2007 ուսումնական տարվանից նաև սեփական ասպիրանտուրայի միջոցով ֆակուլտետը պատրաստում է գիտական աստիճան ունեցող դասախոսական կադրեր առաջին հերթին իր համար: Ֆակուլտետի շրջանավարտներից 5-ն ընտրել են գիտության ուղին: Նրանցից մեկն արդեն պատմական գիտությունների թեկնածու է, իսկ չորսը` ասպիրանտներ և հայցորդներ «Հայոց պատմություն» մասնագիտությամբ:


Համալսարանի օրհներգը (mp3)
Օրհներգի տեքստը (pdf)

 

Ուսումնական գործնեության հավատարմագիր

Գիտական
նորություններ

Ծառայում ենք
հայրենիքին

ԼՐԱՀՈՍ

Ստուգեք Ձեր ինտերնետի արագությունը

Կրթական նորություններ

 

 


Պատմագիտական
Միջոցառումներ
Իրադարձություններ

Արդյունքների ամփոփում



ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐ

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

21-07-2010
 
About Us
Site Map
Contact Us
© Gladzor 2010
©2010 Design by Robert Yolchyan