րևանի «Գլաձոր» համալսարանը 2006 թվականից բակալավրական ուսուցմանը զուգահեռ իրականացնում է նաև մագիստրական ուսուցում, ուր մրցութային կարգով կարող են ընդունվել ՀՀ պետական և հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմ ունեցող ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները` մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու և մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու նպատակով: Այլ պետությունների բուհերի շրջանավարտների ընդունելությունը կատարվում է համապատասխան ամբիոնի կարծիքի և հարցազրույցի հիման վրա:
Երևանի «Գլաձոր» համալսարանում ուսուցումը կազմակերպվում է վճարովի հիմունքներով` առանց տարկետման իրավունքի: Մագիստրատուրայի ընդունելությունը կազմակերպելու նպատակով ռեկտորի նախագահությամբ կազմավորվում է ընդունող հանձնաժողով` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի, ուսումնական մասի պետի, համապատասխան ամբիոնների վարիչների անդամակցությամբ:
Մագիստրատուրա կարող են դիմել այն շրջանավարտները, ովքեր ավարտական աշխատանքից և պետական քննություններից ստացել են «լավ» կամ «գերազանց», գնահատականներ, որոնց դիպլոմի միջուկում գրանցված բոլոր գնահատականների միջինը «4» և ավելի միավոր է: Երևանի «Գլաձոր» համալսարանի մագիստրատուրա կարող են ընդունվել հետևյալ մասնագիտությունների գծով.
Միջազգային հարաբերություններ
միջազգային հարաբերությունների պատմություն
միջազգային անվտանգություն
միջազգային քաղաքականություն և իրավունք
Լրագրություն
լրաամսագրային լրագրություն
հեռուստառադիո-լրագրություն
հեռուստառադիոհաղորդավարություն
միջազգային լրագրություն
Ֆինանսներ
ֆինանսական մենեջմենթ
բանկային մենեջմենթ
հարկեր և հարկագանձում
մաքսային գործ
Իրավագիտություն
պետաիրավական
քաղաքացիաիրավական
քրեաիրավական
միջազգային իրավական
Օտար լեզուներ
անգլերեն լեզու և գրականություն
թարգմանություն և միջմշակութային
հաղորդակցություն
անգլերեն լեզու և միջազգային լրագրություն
անգլերեն լեզու և քաղաքագիտություն
օտար լեզվի դասավանդման մեթոդիկա
լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն
Հայոց լեզու և գրականություն
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
Երևանի «Գլաձոր» համալսարանի մագիստրատուրա կարող են ընդունվել ինչպես բազային, այնպես էլ ոչ բազային կրթություն ունեցող անձինք: իմորդների ընդունելությունը կատարվում է ընտրված մասնագիտության որևէ դասընթացի շուրջ (ուսանողի ընտրությամբ) հարցազրույցով: Դիմորդները ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
դիմում ԲՈՒՀ-ի ռեկտորի անունով,
բարձրագույն կրթության դիպլոմի և նրա հավելվածների բնագրերն ու պատճենները,
հրապարակված գիտական աշխատությունների ցուցակ (առկայության դեպքում), 4 լուսանկար (3x4 չափի):