|
ԵՐԵՎԱՆԻ «ԳԼԱՁՈՐ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
|
 |
| ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆ |
|

рус |
|
|
Կարիերա (իտալ. carriera — վազք, կենսուղի, կյանքի ընթացք, գործունեության դաշտ, լատ. carrus — սայլ, քարշակ) — ծառայական աստիճաններով վերընթաց առաջխաղացում, հաջողություն կյանքում։
(հոդված ռուս. Վիքիպեդիայից)
Երևանի «Գլաձոր» համալասրանի կարիերայի կենտրոնը հիմնադրվել է 2010 թվականին, համալսրանի գիտական խորհրդի որոշմամբ՝ նպատակ ունենալով ստեղծել համալսարանի ուսանողների և որակավորված մասնագետների համար բարենպաստ տեղեկատվական դաշտ իրենց հետագա աշխատանքային և մասնագիտական գործունեության ընթացքում իրական առաջխաղացման և բարեհաջող կարիերայի զարգացման համար։
Իրական կարիերան սկսվում է ուսման հետ...
Կարիերայի կենտրոնը «Գլաձոր» համալսարանում ներկայում ուսանող, որակավորում ստացած և բարեհաջող կարիերա ստեղծած անձանց տվյալների հենքի վրա գործող տեղեկատվական ծառայությունների համակարգ է։ Այն հնարավորություն է տալիս ԵԳՀ որակավորված մասնագետների, նաև ուսանողների ուսումնական և պրակտիկ գործունեության թափանցիկ ներկայացում հնարավոր գործատուին, հնարավորություն ընձեռնելով վերջինիս հետևելու իր ապագա աշխատողի ուսումնական և պրակտիկ–աշխատանքային աճի հետագծին, անմիջական կապի մեջ լինելով և գործնական հարաբերություններ հաստատելով իր հետ ուսման ընթացքում։
Կարիերայի կենտրոնի տեղեկատվական հենքը ներառում է հետևյալ բաղադրիչները.
- ուսանողների և որակավորված մասնագետների անձնական տվյալներ,
- ուսման և որակավորումների տվյալներ,
- ոչ մասնագիտական և մասնագիտական գործունեության տվյալներ,
- հեղինակավոր ակադեմիական շրջանակների կողմից տրված բնութագրեր (առավել. 3 բնութ.),
- պրակտիկ և աշխատանքային գործունեության ընթացքի վերաբերյալ գործատուների բնութագրեր (առավել. 3 բնութ.),
- երաշխավորական նամակներ (գիտական ղեկավար, Երևանի «Գլաձոր» համալասրանի, գործատու)։
Կարիերայի կենտրոնի գործունեությունը այսպիսով նոր խոսքի և մշակույթի ձևավորման խթան կարող է հանդիսանալ Հայաստանում աշխատաշուկայի առողջ զարգացման և մրցակցային իրական հենքի ստեղծման համար։ Սա թերևս երկկողմ՝ «Գործատու» և «Աշխատող» փոխադարձ շահերի ներդաշնակեցման մի փորձ է, որը նախաձեռնել է Երևանի «Գլաձոր» համալսարանը։
Այսպիսով ԵԳՀ Կարիերայի Կենտրոնը ներկայացնում է՝
- Հաջողված կարիերա ունեցող Գլաձորցիներին,
- Նորավարտ Գլաձորցիներին,
- Ուսումնառու Գլաձորցիներին։
Հրավիրում ենք ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ օգտվելու մեր ստեղծած կադրային ռեսուրսներից։
ԵԳՀ–Ն ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՊԱԳԱ ԱՇԽԱՏՈՂԻ ՁԵՐ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ |