ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ


Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր

ԱՄԲԻՈՆՆԵՐ`

 


Գաղտնանուն
Ծածկագիր

Կրթական
բարեփոխումների
կենտրոն
Տեղեկատվական կենտրոն
Սպորտ և հանգիստ
Ուս. առօրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ուռնալիստիկայի ֆակուլտետը «Գլաձոր»-ի համալսարանի հասակակիցն է, ստեղծվել է 1990 թվականին` նպատակ ունենալով կադրեր պատրաստել հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական արմատապես նոր պայմաններում գործող զանգվածային լրատվության միջոցների (թերթերի, հանդեսների, լրատվական գործակալությունների խմբագրություններ, հեռուստատե-սություն և ռադիո, տեղեկատվական-գովազդային ծառայություններ) խմբագրություններում որպես թղթակից, խմբագիր, հաղորդումների հեղինակ, հաղորդավար և այլն աշխատելու համար։ Սկզբնական շրջանում ուսուցումը ֆակուլտետում ուներ հնգամյա տևողություն, իսկ ներկայումս, ինչպես ամբողջ համալսարանը, անցում է կատարել ուսուցման եռաստիճան համակարգի՝ բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա՝ բակալավրիատում քառամյա, իսկ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում համապատասխանաբար երկամյա տևողությամբ։ Բոլոր մասնագիտությունների գծով ֆակուլտետը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է պետական հավատարմագրում,  և շրջանավարտներին հանձնվում են պետական նմուշի դիպլոմներ մամուլում, հեռուստատեսությունում և ռադիոյում աշխատելու արտոնմամբ։ Ֆակուլտետի բարձր կարգավիճակի ապացույցներից է և այն, որ երկու անգամ նրա հանձնաժողովին է վստահվել հանրապետության այլ մասնավոր բուհերի՝  զանազան տարիների ժուռնալիստ-շրջանավարտներին քննելու, պետական հավատարմագրման պահանջներին համապատասխան վերաորակավորելու և պետական նմուշի դիպլոմ հանձնելու գործը։ Ֆակուլտետի աշխատանքները ղեկավարում է ժուռնալիստիկայի ամբիոնը, որի վարիչի պարտականությունները շուրջ մեկ և կես տասնամյակ կատարում է ճանաչված ժուռնալիստ, մշակութային գործիչ, «Գլաձոր» համալսարանի պրոֆեսոր Էմանվել Մանուկյանը։ Ներկայումս ամբիոնի կազմում աշխատում է 17 դասախոս։ Նրանցից 3-ը՝ պրոֆեսորներ է, 2-ը՝ գիտության դոկտոր, 7-ը՝  գիտության թեկնածու, 4-ը՝ դոցենտ։ Վերջին տարիներին ֆակուլտետի դասախոսական կազմը պարբերաբար համալրվում է իր իսկ շրջանավարտների խմբից:

Ամբիոնի վարիչի, պրոֆեսոր
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ
պատմական գիտությունների թեկնածու,
դոցենտ
բանասիրական գիտությունների թեկնածու
բանասիրական գիտությունների թեկնածու
բանասիրական գիտությունների թեկնածու
ավագ դասախոս
Մեծատուրյան Բ.Կ. 
դասախոս
Խաչիկյան Ա.Մ.           
դասախոս
Հովհաննիսյան Է.Կ. 
դասախոս
Արմենակյան Ն.                         
դասախոս
դասախոս
Փայտյան Ն.Ս.                 
դասախոս

Հիմնական կրթական ծրագրի իրականացումը ֆակուլտետում ապահովվում է որակյալ մանկավարժական կադրերով, որոնք ունեն դասավանդվող առարկայի պրոֆիլին համապատասխանող բազային կրթություն, գիտական աստիճան ու կոչում և զբաղվում են գիտական կամ գիտամեթոդական գործունեությամբ։
Ֆակուլտետում ձեռք բերած մասնագիտական պատրաստության հիման վրա ժուռնալիստիկայի բակալավր-շրջանավարտը պետք է ընդունակ լինի իրականացնելու մասնագիտական գործունեության հետևյալ տեսակները.

  • ԶԼՄ-ների համար սեփական հեղինակային նյութերի ստեղծում.
  • ժուռնալիստական-կազմակերպական աշխատանք (ԶԼՄ-ների հետ գործակցելու նպատակով հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչների ներգրավում).
  • ժուռնալիստական-խմբագրական աշխատանք (հրապարակման ենթակա նյութերի համապատասխանեցում ԶԼՄ-ների պահանջներին, նորմերին).
  • ծրագրավորում (սեփական ծառայողական պարտականությունների համաձայն՝ մասնակցություն տեղեկատվական մարքեթինգին, լրատվամիջոցի հայեցակարգի մշակմանն ու  ճշգրտմանը, խմբագրական աշխատանքի ծրագրմանն ու դրա արդյունքների վերլուծությանը).
  • արտադրա-տեխնոլոգիական աշխատանք (տպագրության կամ եթերի համար տեքստերի պատրաստում, մասնակցություն եթերային ծրագրերի թողարկմանը և այլն)։
ազային ժուռնալիստական կրթություն ստացած (ընդ որում՝ ոչ միայն «Գլաձորն» ավարտած) բակալավրը կարող է շարունակել ուսումը երկամյա մագիստրատուրայում, որի շրջանավարտը (ժուռնալիստիկայի մագիստրոս) ընդունակ է իրականցնելու խորացված հիմնարար և մասնագիտական պատրաստություն պահանջող բազմազան գործառույթներ՝ ըստ մագիստրոսական ծրագրի, այն է՝
  • գիտահետազոտական գործունեություն ժուռնալիստիկայի պատմության, տեսության, պրակտիկայի, սոցիոլոգիայի, հոգեբանության, ժուռնալիստական աշխատանքի մեթոդաբանության, ԶԼՄ-ների  լեզվի և ոճի ասպարեզներում և այլն.
  • ժուռնալիստական-հետազոտական գործունեություն ժուռնալիստիկայի կոնկրետ պրոբլեմային-թեմատիկ ոլորտներում.
  • գիտամանկավարժական աշխատանք ժուռնալիստիկայի ուսումնական հաստատություններում։

Ժուռնալիստիկայի մագիստրոսը կարող է ուսումը շարունակել ասպիրանտուրայում՝ ըստ գիտական մասնագիտությունների։
Բակալավրի պատրաստության հիմնական կրթական ծրագիրը կազմված է հանրապետական բաղկացուցչից, ազգային-տարածքային (բուհական) բաղադրիչից և կամընտրական առարկաներից։
Բակալավրի հիմնական կրթական ծրագիրը նախատեսում է ուսանողին առաջարկվող հետևյալ առարկայական խմբերը՝ ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսական առարկաներ, ընդհանուր մասնագիտական առարկաներ, հատուկ և կամընտրական առարկաներ։ Ուսանողներն ուսումնասիրում են փիլիսոփայություն, մշակութաբանություն (այդ թվում նաև՝ կրոնագիտություն), հայրենի պատմություն, տրամաբանություն, իրավագիտություն, հոգեբանություն, տնտեսագիտություն (այդ թվում նաև՝ ԶԼՄ-ների տնտեսագիտություն և մարքեթինգ), օտար լեզուներ (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն), համաշխարհային կերպարվեստի պատմություն, երաժշտության համընդհանուր պատմություն, ինչպես նաև հատուկ առարկաներ՝ ինֆորմատիկա, համակարգչային տեխնոլոգիաներ, բնապահպանություն։ Զուտ մասնագիտական առարկաներին սերտորեն առնչվում են «Գրականագիտության հիմունքները», «Հայ գրականության պատմությունը», «Արտասահմանյան գրականությունը»։
Մասնագիտական առարկաների շարքն ընդգրկում է հայ, ռուս և արտասահմանյան ժուռնալիստիկայի պատմությունները, ժամանակակից հայոց լեզվի և գրաբարի, ոճագիտության դասընթացները։ Ժուռնալիստիկայի հիմունքների դասավանդման սկզբունքը ժուռնալիստիկայի տեսության սերտ զուգակցումն է ուսանողների ստեղծագործական ունակությունների բացահայտմանն ու զարգացմանն ուղղված  աշխատանքներին, որոնք ընդգրկում են համակողմանի ծանոթացումը ժուռնալիստական ժանրերին ու դրանց առանձնահատկություններին, ժուռնալիստի հոգեբանության դրսևորումներին, ստեղծագործական գործունեության տարբեր եղանակներին,  մասնավորապես, խմբագրման և վերնագրման արվեստներին, հեռուստառադիոժուռնալիստիկայի, հեռուստառադիոհաղորդավարության հիմունքներին։ Հատուկ դասընթացներ են հատկացվում՝ նվիրված  ԶԼՄ-ների տեխնիկային և տեխնոլոգիային (այդ թվում նաև լուսանկարչական և հեռուստաօպերատորական արվեստներին), թերթի ձևավորմանը, գովազդին։ Ուսումնական ծրագրի կարևորագույն մասն է կազմում ժուռնալիստիկայի զարգացման արդի միտումների, ժուռնալիստիկայի իրավական և էթիկական հիմունքների ուսումնասիրությունը։
եսական և գործնական գիտելիքների յուրացման և կիրառման մակարդակի ստուգման փորձված արդյունավետ միջոցներ են անհատական, կուրսային աշխատանքները, ուսանողների մասնակցությունը  ուսանողական գիտական ընկերության աշխատանքներին, համալսարանում 1996 թվականից հրատարակվող ուսանողական-երիտասարդական «Նոր Գլաձոր» ամենամսյա բազմատպաքանակ թերթի համարների ստեղծմանը, որի խմբագրությունն, ի դեպ, կազմված է բացառապես ֆակուլտետի շրջանավարտներից։
Ապագա մասնագետների աշխատանքային-ստեղծագործական ունակությունների խթանմանն են ուղղված երրորդ և չորրորդ կուրսերում անցկացվող արտադրական և նախաավարտական պրակտիկաները հանրապետության թերթերի, հեռուստառադիոընկերությունների խմբագրություններում։ Ֆակուլտետի նախկին և ներկայիս  որոշ ուսանողներ այսօր աշխատում են հանրապետական և մարզային թերթերի, պատկերազարդ հանդեսների, հանրային և մասնավոր հեռուստառադիոընկերությունների խմբագրություններում,  ՀՀ Ազգային ժողովի,  կառավարության,  դատախազության, Երևանի և այլ քաղաքապետարանների համապատասխան ստորաբաժանումներում, մամուլի ակումբներում և այլուր։
Ապագա ժուռնալիստների ստեղծագործական և աշխատանքային ունակությունների զարգացման նպատակին է ծառայելու ռեկտորատի կողմից ծրագրվող համալսարանական հեռուստա-ստուդիայի հիմնումը։
Ապագա ժուռնալիստների մասնագիտական (և ոչ միայն մասնագիտական) գիտելիքների հարստացման, աշխարհայացքի ձևավորման, մտահորիզոնի ընդլայնման, գործնական ունակությունների, ճաշակի զարգացման, բնատուր ձիրքի դրսևորման անհրաժեշտ լծակներից են արտալսարանային միջոցառումները ինչպես համալսարանում, այնպես էլ նրա պատերից դուրս։ Ասվածը նախ և առաջ վերաբերում է  ստացած տեսական գիտելիքների գործնական կիրառման համար տարբեր հնարավորությունների ընձեռմանը, ինչ նպատակով և ստեղծվել է,  օրինակ,  համալսարանական «Նոր Գլաձոր» բազմատպաքանակ թերթը,  ուր իրենց ստեղծագործություններով, անհատական աշխատանքներով հանդես են գալիս թե ժուռնալիստիկայի և թե, ի դեպ, մյուս ֆակուլտետների ուսանողները։
ասավանդման պրոցեսի և խմբագրական աշխատանքի սերտ զուգակցման մասին է խոսում «Ժուռնալիստի արվեստանոցի» ստեղծումը, որն ընդլայնում է թերթի էջերում ներհամալսարանական ու արտահամալսարանական կյանքի արտացոլումը, երիտասարդ թղթակիցների բազմազան շփումների, դիտարկումների հիման վրա պատրաստվող համապատասխան հրապարակումների շրջանակը։ Հատկապես հարցազրույցների միջոցով այդտեղ ներկայացվում են համալսարանի դասախոսները, մյուս աշխատակիցները՝ իրենց կենսագրության հետաքրքիր էջերով, ուսանելի  տեսակետներով, մտքերով ու մտորումներով, ինչպես նաև հանրապետության և արտասահմանի գրականության ու արվեստի ճանաչված դեմքեր։
Ֆակուլտետի ուսանողները ակտիվորեն մասնակցում են համալսարանի ուսանողական գիտական ընկերության և ամբիոնի կազմակերպած միջոցառումներին։ Լավագույն զեկուցումներ ներկայացրած տասնյակ ուսանողների աշխատանքները խրախուսվել են համալսարանի մրցանակներով, պատվոգրերով,  շնորհակալագրերով։
Ստեղծագործական աշխատանքի այլ ձևեր ևս տեղ են գտել ֆակուլտետում,  որոնցից հատուկ պետք է առանձնացնել ուսանողների ուժերով ստեղծված,  հայ գրականության դասընթացի որոշ թեմաների յուրովի շարունակությունը հանդիսացող,  դասավանդվող նյութը առարկայացնող-մարմնավորող կարճամետրաժ խաղարկային տեսաֆիլմերը (օրինակ՝ ըստ Ա. Բակունցի երկու պատմվածքի հիման վրա նկարահանված ՙԵվս մի աշխարհ՚ տեսաֆիլմը)։
Արդեն բարի ավանդույթ են դարձել ուսանողների մասնակցությունը Հայաստանի նկարչի տան ցուցահանդեսների բացմանը,  այցելությունները Ազգային պատկերասրահ,  Հայաստանի և Երևանի պատմության թանգարաններ,  համերգասրահներ,  մայրաքաղաքային թատրոնների ներկայացումների կոլեկտիվ դիտումները (ընդ որում, որպես կանոն, ամբիոնի դասախոսների ուղեկցությամբ)։ Հատկապես սերտ կապեր են հաստատվել օպերային թատրոնի, Թատերական գործիչների միության փորձարարական թատրոնի,  սունդուկյանցիների հետ։ Արտալսարանային այս ձեռնարկումների անհրաժեշտությունն առավել ևս կարևորվում է,  մասնավորապես,  այն հանգամանքով,  որ ֆակուլտետում զգալի թիվ են կազմում հանրապետության մարզերից եկած երիտասարդները,  որոնք կարիք ունեն առնչվելու մայրաքաղաքի մշակութային կյանքին, դրանով իսկ  բարձրացնելու իրենց գեղարվեստական և գեղագիտական իմացության մակարդակը։ Թեև նման միջոցառումներով հագեցած են ուսումնական տարվա բոլոր ամիսները,  սակայն կարիք է զգացվում ավելացնելու դրանց քանակն ու պարբերականությունը։
Ֆակուլտետի արտալսարանային աշխատանքի համար հզոր խթան կհանդիսանա համալսարանի  հեռուստաստուդիայի ստեղծումը, որը նախաձեռնել է ռեկտորատը և որի աշխատանքի հիմնական բեռը կրելու են հեռուստատեսային հաղորդումների իրականացման առաջին դասերն առնող և իրականացնող մեր ապագա հեռուստաժուռնալիստները, հեռուստահաղորդավարները, հեռուստառեժիսորներն ու հեռուստաօպերատորները։
Արտալսարանային աշխատանքների օրգանական մասն են կազմում  նաև ուսանողների ուժերով մշտապես կազմակերպվող տոնահանդեսները, այցելությունները  Հայաստանի տեսարժան վայրեր (մասնավորապես՝ պատմական Գլաձոր համալսարան),  հանգստի ցերեկույթները, գիտակների և հնարամիտների մրցույթները, ինտելեկտուալ խաղերը, կուլտուրական ժամանցի այլ ձևերը։


Համալսարանի օրհներգը (mp3)
Օրհներգի տեքստը (pdf)

 

Ուսումնական գործնեության հավատարմագիր

Գիտական
նորություններ

Ծառայում ենք
հայրենիքին

ԼՐԱՀՈՍ

«ՆՈՐ ԳԼԱՁՈՐ» ԱՄՍԱԹԵՐԹ
Ստուգեք Ձեր ինտերնետի արագությունը

Կրթական նորություններ

Ուսանողական ուղեգրեր ձմեռային արձակուրդներին

"Լավագույն ուսանող" կոչման հավակնորդները

Հանգանակություն մանկատան երեխաների համար


Պատմագիտական
Միջոցառումներ
Իրադարձություններ

Արդյունքների ամփոփում



ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐ

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

21-07-2010
 
About Us
Site Map
Contact Us
© Gladzor 2010
©2010 Design by Robert Yolchyan