ԷՄԱՆՎԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 


Ծնվել է 1935 թվականի հուլիսի 18-ին, Լենինական (Գյումրի) քաղաքում
1957թ
Ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը
1962թ.
Ավարտել է Մոսկվայի Թատերարվեստի ինստիտուտի հեռակա բաժինը և ստացել թատերագետի որակավորում
1957-1962թթ.
Աշխատել է«Երևան» թերթում
1962-1976թթ.
«Սովետական արվեստ» ամսագրում
2001-2002թթ.
«Նորաթերթի» խմբագրությունում
1985-1988թթ.
«Սովետական Հայաստան» թերթի գլխավոր խմբագիր
1988թ-ից.
ՀԽՍՀ Հեռուստառադիոպետկոմի նախագահ
1971-1976թթ
Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության վարչության քարտուղար
1985-1992թթ.
Հայաստանի ժուռնալիստների միության վարչության նախագահ
1985-1990թթ.
ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր
1976-1985թթ.
Զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ ՀԽՍՀ Կենտկոմի աշխատակազմում
1985թ.
Պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության Պատվոգրով
1992թ-ից
Երևանի «Գլաձոր» համալսարանի պրոֆեսոր
2001թ.ից
«Գլաձոր» համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի վարիչ
2008թ.
Պարգևատրվել է ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
ԽՍՀՄ ժուռնալիստների միության վարչության անդամ։ Հայկոմկուսի Կենտկոմի անդամ:

Հեղինակել և վարել է հեռուստահաղորդումներ, գրել հեռուստատեսային և վավերագրական տասնյակ ֆիլմերի սցենարներ («Ave, Գոհար», «Fortissimo! Արամ Խաչատրյան-100» «Բարի հետք»՝ 1981թ., որը նվաճել է Օբերհաուզենի (ԳՖՀ) վավերաֆիլմերի փառատոնի գլխավոր մրցանակը, «Դեմք»՝ 1982 թ.. արժանացել է Վիլնյուսի (Լիտվա) փառատոնի առաջին մրցանակին և այլն)։ Հանրապետական և ռուսական մամուլում տպագրել է ակնարկներ, քննախոսականներ, որպես Հայկական սովետական հանրագիտարանի գիտաճյուղային խորհրդի անդամ գրել է հոդվածներ հայկական հանրագիտարանների համար, կատարել գեղարվեստական երկերի, արվեստաբանական գրքերի, պիեսների, կինոսցենարների թարգմանություններ։

Հեղինակել է ժուռնալիստիկայի տեսության և պրակտիկայի ուսումնական ծրագրեր, գիտամեթոդական ուղեցույցներ։

 

010 545980                                                                                     << Վերադարձ

 

ԳԻՏԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ

1
Համաշխարհային պատմություն. Հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչներ և ծրագրեր: Պատմություն. Հանրակրթական ավագ դպրոցի չափորոշիչ և ծրագրեր: ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Կրթական ծրագրերի կենտրոն, Երևան, 2009:
2
Հայկական հարցն Առաջին աշխարհամարտի նախօրեին և մեծ տերությունները: Հայկական հարցի միջազգայնացման 130-ամյակը և պատմության դասերը /գիտաժողովի նյութեր, ՀՀ ԳԱԱ ՊԻ/, Երևան, 2009:
3
Հասարակագիտության ընթացիկ գնահատման առաջադրանքների նմուշների ժողովածու /համահեղինակներ` Տ. Թովմասյան, Ա. Սիմոնյան ևն/: Երաշխավորված է գործածության ՀՀ ԿԳՆ ԿԱԻ-ի կողմից որպես ուսումնաօժանդակ ձեռնարկ, Երևան, 2007:
4
Արևմտյան Հայաստանի ինքնավարության հարցը:  «Հայոց պատմության հարցեր» № 7: Գիտական հոդվածների ժողովածու /Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա, Պատմության ինստիտուտ/, Երևան, 2006:
5
Ռուս-թուրքական գործակցությունն ընդդեմ Հայաստանի և 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը: Հոդված տպագրված  «Հումանիտար գիտությունների արդի հիմնախնդիրները Հայաստանում/  «Գլաձոր» կառավարման համալսարանի երկրորդ գիտական նստաշրջանի նյութերի ժողովածու/», Երևան, 2005:
6
Հայաստանը  «Կովկասյան տան» թուրքական և Կ. Պոլիս-Անդրկովկաս միասնական մանդատի ամերիկյան ծրագրերում: Հոդված տպագրված  «Ժամանակակից քաղաքակրթական գործընթացները և հումանիտար գիտությունների զարգացման հիմնախնդիրները Հայաստանում/  «Գլաձոր» կառավարման համալսարանի առաջին գիտական նստաշրջանի նյութերի ժողովածու/», Երևան, 2004:
7
Հայ մշակույթի պատմությունը դպրոցական  դասագրքերում: Էլեկտրոնային ձեռնարկ /համահեղինակներ Է. Կոստանդյան, Ե. Ղալումյան, Վլ. Ղազախեցյան, Ս. Սիմոնյան/, Երևան, 2003:
8
Հայկական հարցը և մեծ տերությունները 1914-1917թվականներին: Մենագրություն, Երևան, 2002:
9
Եղեռնը և Համաձայնության երկրների դիրքորոշումը 1915-1916թթ.: Հոդված տպագրված  «Հայոց ցեղասպանության պատմության և պատմագրության հարցեր/ գիտական աշխատություններ/», պարբերականում №4, Երևան, 2001:
10
Օսմանյան կայսրության  «ժառանգության» բաժանման խնդիրը և Հայկական հարցը 1915-1917թթ.: Հայկական հարցի միջազգայնացման 120-ամյակին նվիրված գիտաժողովի նյութեր /1998թ. նոյեմբերի 6 և 23-24/:  «Հրաչյա Աճառյան» համալսարանի Հայկական հարցի գիտական կենտրոն: Մատենաշար թիվ 1, Երևան, 2000: