ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ


Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր

ԱՄԲԻՈՆՆԵՐ`

 


Գաղտնանուն
Ծածկագիր
Կրթական
բարեփոխումների
կենտրոն
Տեղեկատվական կենտրոն
Սպորտ և հանգիստ
Ուս. առօրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

 

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ

Ներկայումս իրավաբանական ֆակուլտետում գործող ուսումնական պլանը` նախատեսված բակալավրիատի համար, ընդգրկում է ընդհանուր հումանիտար և սոցիալական, ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական, ընդհանուր մասնագիտական, մասնագիտական և ընտրովի դասընթացների կրթաբլոկները:
Հիմնադրման օրվանից ֆակուլտետը շեշտադրված կերպով աշխատում է պատրաստել ոչ միայն որակյալ իրավաբաններ, այլ նաև ազդել ուսանողի աշխարհայացքի ընդլայնման, ներաշխարհի, բարոյական արժեքների ձևավորման վրա, ինչին նպաստում է «Փիլիսոփայություն», «Մշակութաբանություն», «Սոցիոլոգիայի հիմունքներ», «Ընդհանուր և իրավական հոգեբանություն», «Բարոյագիտություն» առարկաների դասավանդումը: Ֆակուլտետում մեծ ուշադրություն է դարձվում լեզուների դասավանդմանը: «Օտար լեզու»-ն /հիմնականում անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն/ ուսումնասիրվում է սկսած առաջին կուրսից և շարունակվում է մինչև չորրորդ կուրս, այն նախատեսված է նաև մագիստրատուրայում` երկու տարի տևողությամբ: «Ռուսաց լեզու» և «Հայոց լեզու և խոսքի մշակույթի հիմունքներ» առարկաները ուսումնասիրվում են երկու տարի տևողությամբ:
Ընդհանուր հումանիտար և սոցիալական դասընթացների կրթաբլոկը ընդգրկում է նաև «Հայոց պատմություն», «Քաղաքագիտություն», «Ֆիզիկական դաստիարակություն», «Տնտեսագիտության տեսություն», «Տրամաբանություն», «Լատիներեն», «Արտակարգ իրավիճակներում բնակչության առաջին բժշկական օգնություն», «Գործավարություն», «Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» դասընթացները:
Ընդհանուր մաթեմատիկական և բնագիտական դասընթացների շրջանակներում դասավանդվում է «Ինֆորմատիկայի հիմունքներ», «Հաշվապահական հաշվառում», «Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմունքներ», «Ժամանակակից բնագիտության հիմունքներ» առարկաները:
Ուսումնառության չորս տարիների ընթացքում ուսանողները պարտադիր ուսումնասիրում են ընդհանուր մասնագիտական հետևյալ դասընթացները՝ «Պետության և իրավունքի տեսություն», «Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն», «Հայաստանի պետության և իրավունքի պատմություն», «Քաղաքական և իրավական ուսմունքների պատմություն», «ՀՀ սահմանադրական իրավունք», «Հռոմեական մասնավոր իրավունք», «Արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք», «Քաղաքացիական իրավունք», «Քաղաքացիական դատավարության իրավունք», «Վարչական իրավունք», «Աշխատանքային իրավունք», «Ֆինանսական իրավունք», «Քրեական իրավունք», «Քրեական դատավարության իրավունք», «Կրիմինալիստիկա», «Միջազգային իրավունք», «Հողային իրավունք», «Էկոլոգիական իրավունք», «Իրավապահպան մարմիններ», «Իրավական վիճակագրություն», «Սոցիալական ապահովագրության իրավունք», «ՀՀ քրեակատարողական իրավունք», «Հարկային իրավունք», «Քրեագիտություն», «Մաքսային իրավունք», «Վարչական դատավարության իրավունք», «Տեղական ինքնակառավարման մարմինների իրավունք», «Ձեռնարկատիրական գործունեության իրավունք»:
Մասնագիտական դասընթացների կրթաբլոկն ընդգրկում է «Դատախազական գործունեություն», «Փաստաբանական գործունեություն», «Դատական բժշկություն», «Դատական հոգեբուժություն», «Վարչական վարույթ», «Նոտարական գործունեություն», «Եվրոպական իրավունք», «Միջազգային մասնավոր իրավունք», «Ընտանեկան իրավունք», «Դիվանագիտական և հյուպատոսական իրավունք» առարկաների ուսումնասիրությունը:
Ֆակուլտետի ուսումնական պլանով նախատեսված են նաև ընտրովի դասընթացներ, որոնք են «Միջազգային իրավական պատասխանատվություն», «Առևտրային իրավունք», «Իրավաբանի մասնագիտական էթիկա», «Հռետորական արվեստ», «Կրոնի պատմություն», «ԱՊՀ երկրների միջազգային իրավական համագործակցություն», «Դատական փորձաքննություններ», «Հանցագործության որակման գիտական հիմունքներ», «Հարկադիր կատարման ծառայություն», «Բանկային իրավունք» դասընթացները:
Համաձայն մագիստրատուրայում գործող ուսումնական պլանի, մագիստրոսները երեք կիսամյակի ընթացքում ուսումնասիրում են «Իրավունք և տնտեսություն», «Քրեադատավարական գործունեության և հարակից ուղղությունների հիմնահարցեր», «Միջազգային պայմանագրային իրավունք», «Ֆինանսական, հարկային, բյուջետային իրավունքի ճյուղերի հիմնահարցեր», «Վարչական իրավունքի արդի հիմնահարցեր», «Անհատի հումանիտար կոնցեպցիաներ», «Միջազգային և ներպետական իրավունքի հարաբերակցությունը», «Ձեռնարկատիրական և առևտրային գործունեության արդի հիմնահարցեր», «Պետության և իրավունքի տեսության հիմնահարցեր», «Պետությունը և քաղաքացիական հասարակությունը», «Իրավաբանական ծառայության կազմակերպումը օրենսդիր, գործադիր, տեղական ինքնակառավարման մարմիններում և տնտեսական գործունեություն իրականացնող ձեռնարկություններում», «Աշխատանքային իրավահարաբերությունների առանձնահատկությունները և զարգացման միտումները», «Ընտրական իրավունքի իրականացման արդի հիմնահարցեր», «Քաղաքացիադատավարական իրավունքի հիմնական ինստիտուտները և զարգացման միտումները», «Քաղաքացիական իրավունքի հիմնահարցեր», «Միջազգային մասնավոր իրավունքի հիմնահարցեր», «Համեմատական մասնավոր իրավունք», «Իրավունքի փիլիսոփայություն», «Քրեական իրավունքի արդի հիմնահարցեր», «Միջազգային քրեական դատարան և դատավարություն», «Սահմանադրական արդարադատություն» դասընթացները:
Այսպիսով՝ իրավաբանական ֆակուլտետը ավարտող ուսանողը
պետք է իմանա`
  • իրավագիտության` որպես գիտության առանձին ճյուղի, տեսական հիմնական դրույթները,
  • իրավունքի ճյուղերի ընդհանուր բովանդակությունը:
Պետք է կարողանա`
  • իրավաբանորեն մտածել և վերլուծել,
  • տեսնել և գնահատել երևույթի իրավական կողմը,
  • պրակտիկ կիրառել ձեռք բերած տեսական գիտելիքները:
Ֆակուլտետում ուսուցման մեթոդները ակտիվ են ու բազմազան: Հիմնականում դասախոսությունները կազմակերպվում են ժամանակակից ձևերով և եղանակներով, այն է` օգտագործվում են համակարգչային վիզուալ տեխնիկա /սլայդներ/, բանավոր դասախոսություններ, լսարանային խմբակային առաջադրանքներ, թեստեր: Ուսանողի գիտելիքները ստուգվում են սեմինար պարապմունքների, անհատական և կուրսային աշխատանքների, միջանկյալ և ամփոփիչ քննությունների միջոցով: Սեմինար պարապմունքներն անցկացվում են ուսանողի կողմից նախօրոք մշակված թեմայի ներկայացմամբ ու պարզաբանմամբ, որից հետո թեմայի շուրջ ծավալվում է բուռն քննարկում:
Համալսարանի գրադարանը հարստացված է ժամանակակից և մասնագիտական հարուստ գրականությամբ, որը ուսանողին ապահովում է անհրաժեշտ գիտական գրականությամբ, հանրագիտարաններով ու բառարաններով: Ի լրումն գրադարանի՝ համալսարանում գործում են նաև լինգաֆոնային և համակարգչային լաբորատորիաներ, որոնք նույնպես նպաստում են ուսանողի գիտելիքների հարստացմանը:
Հարկ է նշել, որ ֆակուլտետի դասախոսները անհրաժեշտության դեպքում բացի նախատեսված լսարանային ժամերից անցկացնում են արտալսարանային պարապմունքներ և անում ամեն ինչ ուսանողի կողմից նյութն ամբողջովին ընկալելու համար:
Ֆակուլտետի աշխատանքում կարևորվում է նաև նախաավարտական արտադրական- ուսումնական պրակտիկայի կազմակերպումն ու անցկացումը:
Նախաավարտական արտադրական-ուսումնական պրակտիկա նախատեսված է թե բակալավրիատի, թե մագիստրատուրայի վերջին կուրսի ուսանողների համար` ութ շաբաթ տևողությամբ: Պրակտիկան անցկացվում է ՀՀ դատախազական մարմիններում, Սահմանադրական դատարանում, Փաստաբանների պալատում, դատարաններում, Արդարադատության նախարարությունում, Ազգային ժողովում, ՀՀ ոստիկանության մարմիններում: Պրակտիկայի ընթացքում ուսանողները պարտադիր լրացնում են օրագիր, որի բովանդակությունը կազմում է ուսանողի յուրաքանչյուր օրվա կատարած աշխատանքը, ինչպես պրակտիկայի ղեկավարի, այնպես էլ համալսարանից նշանակված ղեկավարի դիտողություններն ու նշումները: Պրակտիկայի ավարտին ուսանողին տրվում է բնութագիր, այս ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները ստուգվում են քննության միջոցով:
Բակալավրիատի ուսանողները բուհն ավարտելիս պետական ավարտական քննություն են հանձնում «Պետության և իրավունքի տեսություն», «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության իրավունք», «Քրեական և քրեական դատավարության իրավունք», «Սահմանադրական և վարչական իրավունք», «Միջազգային և եվրոպական իրավունք» առարկաներից: Ընդ որում, որպես պարտադիր առարկա նախատեսված է «Պետության և իրավունքի տեսությունը» և ուսանողի ցանկությամբ ու ընտրությամբ` վերոգրյալ իրավունքի ճյուղերից որևէ մեկը: Բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներն իրավունք ունեն գրելու ավարտական աշխատանք: Այս դեպքում նրանք հանձնում են մեկ ավարտական պետական քննություն` «Պետության և իրավունքի տեսություն» առարկայից և պաշտպանում են ավարտական աշխատանքը:
Մագիստրատուրայի ուսանողները բուհն ավարտում են մագիստրոսական թեզ պաշտպանելու միջոցով: Թեզերի թեմաներն առաջարկվում են ամբիոնի կողմից` հաշվի առնելով ուսանողների հետաքրքրության շրջանակները և քննարկվում ու հաստատվում են ամբիոնի ընթացիկ նիստում:


Համալսարանի օրհներգը (mp3)
Օրհներգի տեքստը (pdf)

 

ՈՒսումնական գործնեության հավատարմագիր

Գիտական
նորություններ

Ծառայում ենք
հայրենիքին

ԼՐԱՀՈՍ

Ստուգեք Ձեր ինտերնետի արագությունը

Կրթական նորություններ

 

 


Պատմագիտական
Միջոցառումներ
Իրադարձություններ

Արդյունքների ամփոփում



ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐ

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

21-07-2010
 
About Us
Site Map
Contact Us
© Gladzor 2010
©2010 Design by Robert Yolchyan