ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ


Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր

ԱՄԲԻՈՆՆԵՐ`

 


Գաղտնանուն
Ծածկագիր
Կրթական
բարեփոխումների
կենտրոն
Տեղեկատվական կենտրոն
Սպորտ և հանգիստ
Ուս. առօրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ


ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
րևանի «Գլաձոր» համալսարանը (նախկինում` «Գլաձոր» կառավարման համալսարան) տնտեսության շուկայական պայմաններում ծնված առաջին մասնավոր բուհ-երից մեկն է: Առաջնեկը լինելու գործոնն այս դեպքում ենթադրում էր կրթության ոլորտում ձևավորել կրթության նոր որակ, արժեհամակարգ և գաղափարներ: Բուհի հիմնադիրները, նկատի ունենալով այս ամենը, իրենց գործունեության հիմքում դրեցին որոշակի սկզբունքներ` կրթությունը պետք է լինի ապաքաղաքականացված, ուսանողը պետք է հնարավորություն ունենա ազատ արտահայտելու իր մտքերը և այլն: Այս ամենից ելնելով միայն հնարավոր կլիներ հասնել կանխորոշված նպատակներին: Վերոնշյալ սկզբունքները դրվեցին նաև «Ընդհանուր իրավագիտություն» ամբիոնի գործունեության հիմքում:
Երևանի «Գլաձոր» համալսարանի «Ընդհանուր իրավագիտություն» ամբիոնի ձևավորման աշխատանքներն սկսվել են 1990թ.-ին, համալսարանի հիմնադրման սկզբից: Ինչպես ամբիոնի ձևավորման և հիմնադրման, այնպես էլ վերջինիս աշխատանքները ղեկավարելու գործում մեծ ներդրում է ունեցել իրավաբանական գիտությունների թեկնածու Արծրուն Գուրգենի Էդիլյանը, ով 1993թ.-ից մինչև 1996թ.-ը նաև ղեկավարել է ամբիոնի աշխատանքները:
Ամբիոնը հիմնադրման սկզբնական շրջանում բաժանված էր ըստ մասնագիտական առարկաների. 1991-1993թթ. «Պետականագիտական առարկաներ»-ի ամբիոնը ղեկավարում է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Հենրիկ Մկրտիչի Խաչատրյանը, «Քրեագիտական առարկաներ»-ի ամբիոնի վարիչի պարտականությունները ստանձնում է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռոբերտ Զավենի Ավագյանը: Ամբիոնի աշխատանքներն առավել արդյունավետ և համակարգված դարձնելու նպատակով 1993թ.-ին Արծրուն Էդիլյանի ջանքերով և գլխավորությամբ ստեղծում է մեկ` «Ընդհանուր իրավագիտություն» ամբիոն:
Ամբիոնի աշխատանքների ղեկավարման գործում առանձնակի դեր են ունեցել նաև իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Գուրգեն Հայկազի Այվազյանը, ով 1998-2000թթ. ղեկավարել է ամբիոնի աշխատանքները և իրավաբնական գիտությունների թեկնածու, դոցենտ, արդարադատության առաջին դասի պետական խորհրդական Միքայել Վախթանգի Գրիգորյանը, ով ստանձնել է ամբիոնի վարիչի պարտականությունները 2001- 2002թթ.:
Ներկայումս ամբիոնի վարիչի պարտականությունները կատարում է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ժորա Դանիելի Ջհանգիրյանը:

ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

մբիոնը սկզբից ևեթ խնդիր էր դրել՝ ապահովելու դասավանդման բարձր որակ, պատրաստելու աշխատանքի շուկայում մրցունակ մասնագետներ և, որ ամենակարևորն է, դաստիարակելու մարդ-քաղաքացիներ` քաղաքացիական հասարակության լիիրավ անդամներ: Նպատակն իրականացվել է՝ շնորհիվ իրավագիտության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի տքնաջան աշխատանքի: «Ընդհանուր իրավագիտություն» ամբիոնն իր նպատակների իրականացման մեջ հասել է հաջողության նաև այն առումով, որ «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտը դարձել է նույն համալսարանի դասախոս: Հպարտությամբ պետք է փաստել, որ ամբիոնում դասավանդող 18 դասախոսներից 7-ը «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետի սաներն են՝ ի.գ.թ. Հ. Թովմասյան, ի.գ.թ. Ն. Սոլոմոնյան, ի.գ.թ. Ն. Ալեքսանյան, ի.գ.թ. Կ. Աբրահամյան, ի.գ.թ. Հ. Ստեփանյան, Ա. Թանայան և Ա. Զոհրաբյան: «Գլաձոր» համալսարանի ուսանողները ծավալում են նաև մասնագիտական լայն գործունեություն: Նրանցից շատերն աշխատում են պետական և ոչ պետական մարմիններում, հասել են մասնագիտական բարձունքների: Բավական է նշել, որ «Գլաձոր» համալսարանի երեք շրջանավարտներ դատավորներ են:
Ներկայումս իրավաբանական ֆակուլտետում դասավանդում են երեք ի.գ. դոկտոր, չորս ի.գ.թ. դոցենտ, հինգ ի.գ. թեկնածու, երեք դոցենտ և երեք ավագ դասախոս և երկու դասախոս:

ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Կոնստանտին Գրիգորի Դանիելյան
իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր
Արմեն Մերուժանի Հայկյանց
իրավաբանական գիտությունների դոկտոր
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Վլադիմիր Համբարձումի Հովհաննիսյան
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
իրավաբանական գիտությունների թեկնածու
իրավաբանական գիտությունների թեկնածու
իրավաբանական գիտությունների թեկնածու
Նարինե Գագիկի Սոլոմոնյան
իրավաբանական գիտությունների թեկնածու
իրավաբանական գիտությունների թեկնածու
Ամալյա Մարտիրոսի Խառատյան
դոցենտ
Գևորգ Գրիգորի Մնոյան
դոցենտ
Պարույր Մխիթարի Մխիթարյան
դոցենտ
Նաիրա Մարգարի Մարգարյան
ավագ դասախոս

Սահակ Ռոբերտի Ասլանյան

ավագ դասախոս
ավագ դասախոս
դասախոս
Արա Գագիկի Զոհրաբյան
դասախոս

րևանի «Գլաձոր» համալսարանի իրավաբանական ֆակուլտետում դասավանդել են նաև ի.գ.թ. Ա. Իսկոյանը, ի.գ.թ. Լ. Բաբալյանը, ի.գ.դ. Գ. Սաֆարյանը, ի.գ.դ. Ա. Հարությունյանը, ՍԴ անդամ ի.գ.թ. Ա. Նազարյանը, ի.գ.թ. Վ. Սահակյանը, ի.գ.թ. Գ. Գրիգորյանը, ի.գ.թ. Ս. Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Թ. Պետրոսյանը և այլոք:
2004/2005թթ. իրավաբանական ֆակուլտետն անցում է կատարել ուսուցման եռաստիճան համակարգի` բակալավրիատ (ուսուցումը չորս տարի), մագիստրատուրա (ուսուցումը երկու տարի) և ասպիրանտուրա (ուսուցման տևողությունը` կախված ընդունելության ձևից): Մագիստրատուրայի առաջին շրջանավարտները բուհն ավարտեցին 2008-09 ուս. տարվա ավարտին:
2007/2008 թ.-ից իրավաբանական ֆակուլտետում գործում է նաև հեռակա բաժին, ուսման տևողությունը հինգ տարի:
Այժմ ֆակուլտետի շրջանավարտներից 5-ը ուսումը շարունակում են «Գլաձոր» համալսարանի ասպիրանտուրայում: Այստեղ ուսումը շարունակում են նաև այլ բուհեր ավարտած ուսանողներ:
Ներկայումս ամբիոնը աշխատանքներ է տանում 2007/2008 թվականներին ներդրված գնահատման կրեդիտային համակարգի ամբողջականությունն ու արդյունավետությունն ապահովելու և դրական արդյունք ունենալու ուղղությամբ, որի հետ կապված վերանայվել են գործող բոլոր առարկայական ծրագրերը, ուսումնական պլանները, վերջիններս համապատասխանեցվել են գնահատման կրեդիտային համակարգից բխող նոր պահանջներին: Այն է` իրավաբանական ֆակուլտետի ուսանողները (ներկայումս առաջինից երրորդ կուրսեր) հանձնում են միջանկյալ և ամփոփիչ ստուգարքներ և քննություններ, ինչպես նաև գրում են անհատական աշխատանքներ` քննական առարկաներից:
Իր գոյության 20 տարիների ընթացքում իրավաբանական ֆակուլտետն ունեցել է 771 շրջանավարտ:


 


Համալսարանի օրհներգը (mp3)
Օրհներգի տեքստը (pdf)

 

Ուսումնական գործնեության հավատարմագիր

Գիտական
նորություններ

Ծառայում ենք
հայրենիքին

ԼՐԱՀՈՍ

Ստուգեք Ձեր ինտերնետի արագությունը

Կրթական նորություններ

 

 


Պատմագիտական
Միջոցառումներ
Իրադարձություններ

Արդյունքների ամփոփում



ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐ

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

21-07-2010
 
About Us
Site Map
Contact Us
© Gladzor 2010
©2010 Design by Robert Yolchyan