|
ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ և ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ և ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ րևանի «Գլաձոր» համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը ստեղծվել է 2006 թվականին: Ֆակուլտետի ստեղծման անհրաժեշտությունը պայմանանվորված էր հստակ նպատակադրմամբ՝ պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք ոչ միայն իրենց ներդրումը կունենան սերունդ կրթելու դժվարին գործում, այլև կկարողանան մասնագիտական կարողությունները և համալսարանում ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել ի նպաստ ՀՀ կրթական համակարգի բարելավմանը, մատաղ սերնդի՝ որպես ՀՀ քաղաքացու դաստիարակմանը: Ինչպես առհասարակ համալսարանում, հայոց լեզվի և գրականության ֆակուլտետում նույնպես ուսուցումը իրականացվում է եռաստիճան համակարգով՝ բակալավրիատ (քառամյա ուսուցում), մագիստրատուրա (երկամյա ուսուցում), ասպիրանտուրա (առկա ուսուցում՝ եռամյա, հեռակա ուսուցում՝ քառամյա. հայցորդ ձևակերպվելու հնարավորություն համալսարանը ևս ընձեռում է): Բակալավր պատրաստելու ուսումնական ծրագիրը բաղկացած է, ինչպես կրթական համակարգում ընդունված է ասել, հանրապետական բաղկացուցչից, բուհական բաղադրիչից և մասնագիտական առարկաներից, որոնք համապատասխանաբար խմբավորվում են ըստ ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, հատուկ և մասնագիտական դասընթացների: Հատուկ և մասնագիտական առարկաների շարքն ընդգրկում է հայոց լեզվի և խոսքի մշակույթի, լեզվաբանության, մանկավարժության հիմունքները, ընդհանուր լեզվաբանությունը, հայոց լեզվի պատմությունը, հայ գրականության պատմությունը, հայ քննադատական մտքի պատմությունը, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկան, հայ գրականության դասավանդման մեթոդիկան, գրաբարը, հայերենի համեմատական քերականությունը, հայոց լեզվի ոճագիտությունը, գրականագիտության տեսությունը, արտասահմանյան գրականության պատմությունը, հայոց լեզվի իմաստափոխությունը, բարբառագիտության հիմունքները և այլն: Ընդ որում արտասահմանյան և հայ գրականության պատմությունները բաղկացած են հետևյալ դասընթացներից՝ անտիկ գրականության պատմություն, Վերածննդի արտասահմանյան գրականության պատմություն, 17-20-րդ դդ. արտասահմանյան գրականության պատմություն և հայ ժողովրդական բանահյուսություն, հայ հին և միջնադարյան գրականության պատմություն, հայ նոր գրականության պատմություն, հայ նորագույն գրականության պատմություն, հայ արդի գրականության պատմություն, սփյուռքահայ գրականության պատմություն: նդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական դասընթացների շրջանակներում ուսումնասիրվում են փիլիսոփայություն, մշակութաբանություն, կրոնի պատմություն, հայոց պատմություն, գեղագիտություն, տրամաբանություն, հոգեբանություն, իրավագիտություն, տնտեսագիտություն, ինչպես նաև ինֆորմատիկա, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր, բնապահպանություն և այլն: Ուսումնական ծրագրի կարևորևորագույն մասն են կազմում լեզուների, մասնավորապես՝ ռուսերենի և անգլերենի դասընթացները: Առանձնակի ուշադրության են արժանանում ֆիզիկական պատրաստվածության պարապմունքները, որոնք կազմակերպվում են հանրապետական բուհական կառույցների շարքում տեխնիկական հագեցվածությամբ մրցելի մարզադահլիճում, որտեղ դասավանդում են բարձրակարգ մասնագետներ: Ուսման պրոցեսի պարտադիր մասն է կազմում մանկավարժական պրակտիկան, որի ընթացքում ուսանողները մասնագիտական փորձառություն են անցում ոչ միայն մայրաքաղաքի, այլև մարզերի դպրոցներում, իրենք են վարում դասերը, կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ՝ աշակերտների գիտելիքների բարձրացման ու ամրապնդման, գեղագիտական ճաշակի ձևավորման, ուսման հանդեպ հետաքրքրություն սերմանելու համար: Պրակտիկան ղեկավարում են և՛ համալսարանի կողմից նշանակված մասնագետները, և՛ դպրոցի ուսուցիչները, որոնք դասալսումների, պրակտիկանտների հետ ամենօրյա հանդիպում-քննարկումների, մասնագիտական փորձի փոխանակաման միջոցով պարբերաբար հետևում և վերահսկում են փորձառության ամբողջ ընթացքը՝ հնարավորինս բարձր արդյունքների հասնելու, ուսանողների տեսական գիտելիքները գործնական աշխատանքով համակողմանիորեն ամրապնդելու շահագրգռվածությամբ: Որպես կանոն՝ հայոց լեզվի և գրականության ֆակուլտետի մանկավարժական պրակտիկան ավարտվում է դպրոցներից համալսարան ուղղված շնորհակալագրերով: Ուսումնառության արդյունավետ միջոցներ են կուրսային և անհատական աշխատանքները (պարտադիր արտացոլվում են նաև առարկայական ծրագրերում), որոնք անմիջականորեն նպաստում են ուսանողների ինքնուրույն աշխատելու, վերլուծելու կարողությունների դրսևորմանը, հետևաբար նաև բարձրակարգ մասնագետ դառնալու իրական հավանականությանը: Իրենց անհատական աշխատանքներով հայոց լեզվի և գրականության ֆակուլտետում սովորողները պարբերաբար մասնակցում են համալսարանի ուսանողական գիտական ընկերության ամենամյա նստաշրջանին, արժանանում պատվոգրերի և շնորհակալագրերի: Ապագա բանասերները բազմաբնույթ սեղծագործություններով պարբերաբար հանդես են գալիս համալսարանի կողմից հրատարակվող գրեթե 15-ամյա կենսագրությամբ ուսանողական-երիտասարդական «Նոր Գլաձոր» ամսաթերթում: Ֆակուլտետի ուսանողության տրամադրության տակ են համալսարանի հարուստ գրականությամբ, անհրաժեշտ պայամաններ գերապահովող և հարմարավետ գրադարանը, մասնավորապես՝ մասնագիտական գրականությունը (ուսումնական և գիտական), լինգոֆոնային կաբինետները, համակարգչային սրահները, էլեկտրոնային գրադարանը, որն ընձեռում է համացանցի տեղեկատվական աղբյուրներից անվճար օգտվելու լայն հնարավորություններ: Երևանի «Գլաձոր» համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետն ավարտած բակալավրը.
Բակալավրի նշված փորձառությունները ներառում են`
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
|
ԼՐԱՀՈՍ
Կրթական նորություններ
Արդյունքների ամփոփում
![]()
ՊԱՐԳԵՎՆԵՐ |
||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
21-07-2010
|
||||
|---|---|---|---|---|
![]() |
||||
About Us |
Site Map |
Contact Us |
© Gladzor 2010
|
©2010 Design by Robert Yolchyan
|