ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ


Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր

ԱՄԲԻՈՆՆԵՐ`

 


Գաղտնանուն
Ծածկագիր

Կրթական
բարեփոխումների
կենտրոն
Տեղեկատվական կենտրոն
Սպորտ և հանգիստ
Ուս. առօրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏ

ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄԸ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ԱՐՏԱԼՍԱՐԱՆԱՅԻՆ
ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

ՍՏԵՂԾՄԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի «Գլաձոր» համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի ֆակուլտետը գործում է 2007թ.-ից՝ համաձայն ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» (230100) մասնագիտության ուսումնական պլանի:
Համալսարանում գործում են ժամանակակակից տեխնիկայով և լրացուցիչ սարքերով հագեցած 3 համակարգչային լսարաններ, համալսարանի ամբողջ տարածքում գործում է արագագործ Wi-Max ինտերնետային կապը, ուսանողներին հատկացվում է համալսարանի ներցանցային էլեկտրոնային փոստը, նրանց տրամադրության տակ է անընդհատ թարմացվող էլեկտրոնային գրադարանը, աշխատանքային գործընթացում կիրառվում է բարձր ճկունություն ապահովող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգը:

Ֆակուլտետում դասավանդում են հանրապետությունում հայտնի բարձրակարգ դասախոսներ, մասնագիտական առարկաների դասավանդման գործում լայնորեն ներգրավվում են հայտնի ընկերություններից և ձեռնարկություններից հրավիրված առաջատար մասնագետներ: Արդեն կնքված են փոխհամագործակցության պայմանագրեր հայտնի ընկերությունների հետ, ինչպիսին է օրինակ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, ինչը թույլ կտա ուսուցման ընթացքում տեսական գիտելիքները զուգակցել գործնական բնույթի հմտությունների հետ ։
Ուսանողները սովորում են բակալավրական ուսումնական ծրագրով և ստանում ճարտարագետի որակավորում: Մասնագիտությունն ունի հետևյալ մասնագիտացումները.

  • ինֆորմացիայի պաշտպանության տեխնոլոգիաներ
  • հաշվողական տեխնիկա, համակարգեր և ցանցեր
  • հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում
  • կապի ցանցեր և կոմուտացիայի համակարգեր

Ֆակուլտետի առաջին կուրսում դասավանդվում են բնագիտական և մաթեմատիկական առարկաներ ինչպիսիք են. բարձրագույն մաթեմատիկա, դիսկրետ մաթեմատիկա, ֆիզիկա, հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն, հաշվողական մաթեմատիկա:
Ընդհանուր մասնագիտական դասընթացների շարքից ուսանողներն անցնում են ինֆորմատիկա և ինֆորմացիոն տեխնոլոգիաների հիմունքներ, համակարգիչների կիրառում, հաշվողական տեխնիկայի թվաբանական և տրամաբանական հիմունքներ, ճարտարագիտական գրաֆիկա, էլեկտրատեխնիկա, հաշվողական տեխնիկայի հիմունքներ, չափագիտության և ստանդարտացման հիմունքներ, ալգորիթմացման և ծրագրավորման հիմունքներ առարկաները:
Սկսած երրորդ կուրսից ուսանողներն անցնում են հատուկ մասնագիտական ուղղվածության դասընթացներ.

  • ԷՀՄ–ի ֆունկցիոնալ հանգույցներ
  • ԷՀՄ-ի  ճարտարապետություն և կազմակերպում
  • Օպերացիոն համակարգեր
  • Ծրագրավորում բարձր մակարդակի լեզուներով
  • ԷՀՄ-ի և համակարգերի հուսալիություն
  • Տվյալների բազաներ
  • Համակարգչային մոդելավորում
  • Համակարգչային ցանցեր և հեռահաղորդակցություն
  • ԷՀՄ-ի հիշող սարքեր
  • ԷՀՄ-ի արտաքին սարքեր և ինտերֆեյսներ
  • Համակարգչային ցանցերի կազմակերպում
  • Համակարգչային գրաֆիկա
  • Ինֆորմացիայի պաշտպանության մեթոդներ և միջոցներ
  • Կենսագործնեության անվտանգություն

Ուսուցման ընթացքում հաշվի առնելով տեղական և միջազգային աշխատաշուկայի տեղեկատ-վական տեխնոլոգիաների և համակարգերի ճարտարագետիn ներկայացվող մասնագիտական պահանջները առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ուսանողների մասնագիտական պատրաստվածության հատուկ դասընթացներին.

  • Ծրագրավորման տեխնոլոգիա
  • Համակարգային ծրագրավորում
  • Միկրոէլեկտրոնիկա
  • Ինֆորմացիոն համակարգի ադմինիստրատոր
  • Ծրագրավորման մեթոդներ
  • Էլեկտրոնիկա և սխեմոտեխնիկա
  • Միկրոպրոցեսորային համակարգեր
  • Ծրագրավորման նոր տեխնոլոգիաներ և մեթոդներ
  • Ինֆորմացիոն ցանցերի թեստավորում և ախտորոշում
  • Ծագրային ապահովման մշակման տեխնոլոգիա
  • Կառավարման ավտոմատացված համակարգեր
  • Արհեստական բանականության համակարգեր
  • Web տեխնոլոգիաներ

 


Համալսարանի օրհներգը (mp3)
Օրհներգի տեքստը (pdf)

 

Ուսումնական գործնեության հավատարմագիր

Գիտական
նորություններ

Ծառայում ենք
հայրենիքին

ԼՐԱՀՈՍ

Սոտւգեք Ձեր ինտերնետի արագությունը

Կրթական նորություններ

Ուսանողական ուղեգրեր ձմեռային արձակուրդներին

"Լավագույն ուսանող" կոչման հավակնորդները

Հանգանակություն մանկատան երեխաների համար


Պատմագիտական
Միջոցառումներ
Իրադարձություններ

Արդյունքների ամփոփում



ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐ

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

21-07-2010
 
About Us
Site Map
Contact Us
© Gladzor 2010
©2010 Design by Robert Yolchyan