ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐ


Տեղեկատվական տեխնոլոգիաներ և համակարգեր

ԱՄԲԻՈՆՆԵՐ`

 


Գաղտնանուն
Ծածկագիր

Կրթական
բարեփոխումների
կենտրոն
Տեղեկատվական կենտրոն
Սպորտ և հանգիստ
Ուս. առօրյան

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ


Գ Ր Ա Դ Ա Ր Ա Ն

րևանի «Գլաձոր» համալսարանի գրադարանը սկսել է գործել հիմնադրման օրվանից, 1990 թվականի սեպտեմբերից:
20 ուսումնական տարիների ընթացքում անընդհատ համալրվող գրադարանային ֆոնդը հասավ 14.115 պահպանման միավորի (մոտ 3.600 անվանում), բոլոր մասնագիտական և համալսարանական դասընթացների գծով (իրավագիտություն, տնտեսագիտություն, լրագրություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություներ, սոցիոլոգիա, հոգեբանություն, փիլիսոփայություն, օտար լեզուներ), գիտական ու գեղարվեստական գրականությամբ, բառարաններով, հանրագիտարաններով ինչպես հայերեն, այնպես էլ` անգլերեն։
Բուհական գրադարանի անխափան գործունեության ամենամեծ երաշխիքը գրքային ունեցվածքի շարունակական համալրումն է մեր օրերում հրատարակվող գրականությամբ, հիմնականում համալսարանի միջոցներով (բյուջետային միջոցների հաշվին), բաժանորդագրության, պաշտոնական վարչությունների և որոշ դասախոսների նվիրատվությունների շնորհիվ (Այծեմնիկ Ստամբոլցյան, Անի Արոյան` Օտար լեզուների ամբիոն, Էմանվել Մանուկյան` Լրագրության ամբիոն): Մեծաքանակ գրականություն է նվիրել նաև Ամերիկյան կոնգրեսը, Կալիֆորնիայի բարձրագույն դպրոցը, ՄԱԿ-ը:
Գրքաֆոնդը հարստանում է նաև մեր համալսարանի հրատարակություններով։ Ամեն տարի պարբերաբար լույս է ընծայվում համալսարանի դասախոսական անձնակազմի գիտական նյութերի ժողովածուն: Հիմնական ֆոնդն ըստ բովանդակության կարելի է բաժանել երեք մասի` ուսումնական, գիտական և գեղարվեստական գրականություն։ Այստեղից բազմօրինակ գրքերը, եզակի կամ արժեքավոր նյութերը սպասարկվում են ընթերցասրահում:  
րադարանի գրքային ունեցվածքը պարունակում է մի շարք արժեքավոր հրատարակություններ, որոնք կենտրոնացված են հազվագյուտ գրականության համար հատկացված պահարաններում։  
Հիմնական ուսումնական գրականությունը, կրթական ծրագրերին համապատասխանող նորագույն բուհական դասագրքերը կազմում են ընդհանուր գրքային ֆոնդի երրորդ մասը` 4.000 միավոր:
2004 թվականից գրադարանն ապահովված է երեք նոր համակարգիչներով, մշակված է և գործում է սեփական գրադարանային ֆոնդերի քարտադարանը, փնտրման համակարգի տվյալների բազան։
2006 թվականից  գրադարանը տեղափոխվեց համալսարանի նորակառույց, ընդարձակ հարկաբաժինը, նորաոճ և հարմարավետ կահավորանքով։ Գրադարանն այսօր ունի գրապահոց, ընթերցասրահ: Գործում են նաև գիտական և Հայկական հարց ընթերցասրահները: Վերջինս ավելացավ ևս մեկ` պատմ. գիտ. դոկտոր Վահագն Դադրյանի “История армянского Геноцида” գրքով, որի հովանավորն է «Գլաձոր» համալսարանը:
Ամեն տարի ապրիլ ամսին գրադարանում տեղի է ունենում այդ թեմային նվիրված գիտաժողով:
Գրադարանում պարբերաբար կազմակերպվում են ցերեկույթներ` նվիրված մեր երախտավորների` գրողների, արվեստագետների հոբելյաններին:
Մեծ շուքով նշվեց նաև «Հայոց գրերի գյուտի» 1600 ամյակը:
Գրադարանը ակտիվ մասնակցություն է ունենում ամեն տարի Հայաստանում անցկացվող «Գրադարանային շաբաթ» ծրագրին: Վերջինիս ներկա են գտնվում նաև աշակերտներ տարբեր դպրոցներից:
2007 թվականից գրադարանը ապահովում է նաև «Գլաձոր»դպրոցի դասագրքերի սպասարկումը :
Գրանցված ընթերցողների իրական թիվն օրական կազմում է 30-40 մարդ (ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, ասպիրանտներ, հայցորդներ, մեր համալսարանի շրջանավարտներ, նախապատրաստական բաժանմունքի ունկնդիրներ): Գրադարանի ծառայություններից օգտվում են նաև այլ բուհերի ուսանողները:
նթերցողական պահանջարկի բավարարումը գրադարանի հիմնախնդիրն է: Գրադարանն ունի սպասարկման անհրաժեշտ պայմաններ և սերտ կապի մեջ է Հայաստանի ազգային գրադարանի հետ:
«Գլաձոր» համալսարանի գրադարանի աշխատանքները ղեկավարում է գրադարանի վարիչ Մառլենա Մարգարյանը, բարձր մակարդակով սպասարկումը կատարում է գրադարանավարուհի Նարինե Համբարձումյանը:



Համալսարանի օրհներգը (mp3)
Օրհներգի տեքստը (pdf)

 

Ուսումնական գործնեության hավատարմագիր

Գիտական
նորություններ

Ծառայում ենք
հայրենիքին

ԼՐԱՀՈՍ

 
Ստուգեք Ձեր ինտերնետի արագությունը

Կրթական նորություններ

Ուսանողական ուղեգրեր ձմեռային արձակուրդներին

"Լավագույն ուսանող" կոչման հավակնորդները

Հանգանակություն մանկատան երեխաների համար


Պատմագիտական
Միջոցառումներ
Իրադարձություններ

Արդյունքների ամփոփում



ՖՈՏՈՆՅՈՒԹԵՐ

 

ՊԱՐԳԵՎՆԵՐ

21-07-2010
 
About Us
Site Map
Contact Us
© Gladzor 2010
©2010 Design by Robert Yolchyan