րևանի «Գլաձոր» համալսարանի ասպիրանտուրան գործում է 2005 թվականից: 2005-2006թթ. բաժինը ղեկավարել է տնտեսագիտության դոկտոր Գագիկ Հայրումյանը: 2006 թվականի հոկտեմբերից բաժնի վարիչ է նշանակվել իրավաբանական գիտությունների թեկնածու Հասմիկ Ստեփանյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարարության 19.09.2005թ. N543 Ա/Ք հրամանի համաձայն՝ Երևանի «Գլաձոր» համալսարանն իրավունք ունի կատարել ասպիրանտուրայի ընդունելություն հետևյալ մասնագիտությունների գծով.
ԺԲ.00.00
Իրավաբանական գիտություններ
Ը. 00.03
Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
Ժ. 02.07
Գերմանական լեզուներ
Է.00.01
Հայոց պատմություն
Ժ.01.06
Ժուռնալիստիկա
ՀՀ ԲՈՀ-ի 23.12.2005թ. N463-01, 10.01.2008թ. N2-Ա, 19.04.2010թ. N54-Ա հրամանների համաձայն՝ Երևանի «Գլաձոր» համալսարանը իրավունք է ստացել հաստատել թեկնածուական ատենախոսության թեմաներ հետևյալ մասնագիտություններով.
ԺԲ.00.01
«Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, իրավական ուսմունքների պատմություն»
ԺԲ.00.02
«Հանրային իրավունք- սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում»
ԺԲ.00.03
«Մասնավոր իրավունք- քաղաքացիական, առևտրային (կոմերցիոն), միջազգային մասնավոր, ընտանեկան, աշխատանքային, սոցիալական ապահովության իրավունք»
Ը. 00.02
«Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում»
Ը. 00.03
«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ»
Ժ.01.06
«Ժուռնալիստիկա»
Ժ.01.07
«Արտասահմանյան գրականություն»
Ժ. 02.07
«Գերմանական լեզուներ»
Է.00.01
«Հայոց պատմություն»
ՀՀ ԲՈՀ-ի 19.04.2010թ. N58-Ա հրամանի համաձայն՝ Երևանի «Գլաձոր» համալսարանն իրավունք ունի ասպիրանտուրայի որակավորման քննություններ ընդունել հետևյալ մասնագիտությունների գծով.
ԺԲ.00.01
«Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, իրավական ուսմունքների պատմություն»
ԺԲ.00.02
«Հանրային իրավունք-սահմանադրական, վարչական, ֆինանսական, մունիցիպալ, բնապահպանական, եվրոպական իրավունք, պետական կառավարում»
ԺԲ.00.03
«Մասնավոր իրավունք- քաղաքացիական, առևտրային (կոմերցիոն), միջազգային մասնավոր , ընտանեկան, աշխատանքային, սոցիալական ապահովության իրավունք»
Ը. 00.02
«Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում»
Ը. 00.03
«Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ»
Է.00.01
«Հայոց պատմություն»
Ժ.01.06
«Ժուռնալիստիկա»
Ժ.01.07
«Արտասահմանյան գրականություն»
Ժ. 02.07
«Գերմանական լեզուներ» (մասնագիտական և ոչ մասնագիտական)
«Փիլիսոփայություն»
«Ինֆորմատիկա»
րակավորման քննություններն անցկացվում են հոկտեմբեր-նոյեմբեր և մայիս-հունիս ամիսներին:
Երևանի «Գլաձոր» համալսարանի ասպիրանտուրա են ընդունվել.
2005-2006 ուսումնական տարում` 9 ասպիրանտ
2006-2007 ուսումնական տարում` 10 ասպիրանտ
2007-2008 ուսումնական տարում` 9 ասպիրանտ
2005-2010 թթ. Երևանի «Գլաձոր» համալսարան են ընդունվել 16 հայցորդ:
Երևանի «Գլաձոր» համալսարանն ավարտած շրջանավարտներից 11-ն արդեն գիտության թեկնածուներ են, որոնցից 6-ը` իրավագիտության (Հ.Թովմասյան, Ն.Փանոսյան, Կ.Աբրահամյան, Ն.Սոլոմոնյան, Հ.Ստեփանյան, Ն.Ալեքսանյան), 2-ը` տնտեսագիտության (Ա.Հակոբյան, Գ.Վարդանյան), 1-ը` պատմության (Թ.Մարտոյան), 2-ը` բանասիրության (Մ.Գևորգյան, Հ.Ավետիսյան):
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա ընդունվելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը`
Դիմում
Կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի)
Անձնագրի և սոցիալական քարտի պատճենները
Բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի պատճենները
Գիտական ռեֆերատ ընտրած մասնագիտությունից (20-25էջ)
Քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է):
սպիրանտուրա դիմողները պետք է ներկայացնեն նաև ՀՀ ԿԳՆ կողմից սահմանված կարգով օտար լեզվից, ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներից տարբերակված ստուգարքների հանձնման վկայագրերը: Առկա ուսուցման տևողությունը 3 տարի է, հեռակա ուսուցմանը` 4 տարի:
2010-2011 ուսումնական տարում ասպիրանտուրայի դիմորդը ավարտական տարվա ընթացքում հանձնում է օտար լեզվից, ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքների տարբերակված ստուգարքներ (սահմանված ներքին շեմով` բալային գնահատումով):
անգլերեն լեզու
55 միավոր 61 միավոր 80 միավոր
(բնագիտություն, տեխնիկական գիտություններ) (հումանիտար-հասարակագիտական) (հումանիտար-բանասիրական)
ֆրանսերեն լեզու
200 միավոր
300 միավոր 400 միավոր
(բնագիտություն, տեխնիկական գիտություններ)
(հումանիտար-հասարակագիտական)
(հումանիտար-բանասիրական)
գերմաներեն լեզու
60 միավոր
80 միավոր
100 միավոր
(բնագիտություն, տեխնիկական գիտություններ)
(հումանիտար-հասարակագիտական)
(հումանիտար-բանասիրական)
ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներ
35 միավոր
25 միավոր
20 միավոր
(բնագիտություն, տեխնիկական գիտություններ)
(հումանիտար-հասարակագիտական)
(հումանիտար-բանասիրական)
«ՀՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ի կատարումն ապահովելու նպատակով կազմակերպվում է օտար լեզուներից, ինֆորմատիկա և համակարգչից օգտվելու հիմունքներից ընդունելության քննությունների նախապատրաստական դասընթացներ.
անգլերեն լեզու (TOEFL)
«Հայաստանի ամերիկյան համալսարան»,
հասցե` Մարշալ Բաղրամյանի պող. 40, հեռ. 51-27-06
ֆրանսերեն լեզու (TCF)
«Alliance Francaise», հասցե` Դավիթ Անհաղթի 10, հեռ. 24-96-59
«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա»,
հասցե` Մարշալ Բաղրամյանի պող. 50, հեռ. 56-80-68; 28-20-40), «Երևանի պետական համալսարանի հաշվիչ կենտրոն»,
«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան»
Հայցորդ ձևակերպվելու համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը`
դիմում
կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և երկու լուսանկար (3 X 4 չափսի)
անձնագրի և սոցիալական քարտի պատճենները
բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի պատճենները
ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ
քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է):
Հայցորդության ժամկետը 5 տարի է:
«Գլաձոր» համալսարանում հայցորդ ձևակերպվելու համար դիմորդը ներկայացնում է ընտրած մասնագիտությունից գիտական ռեֆերատ /20-25 էջ/, որի հիման վրա հրամանագրվում է ԲՈՒՀ-ի կողմից: Ոսումնառության ընթացքում հայցորդը հանձնում է քննություններ օտար լեզու, ինֆորմատիկա, փիլիսոփայություն առարկաներից և մասնագիտական որակավորման առարկայից:
Թեկնածուական ատենախոսության թեման հաստատվում է ԲՈՒՀ-ի գիտական խորհրդի կողմից: