Միջազգային հարաբերություններ

Ողջույնի խոսք,

Հարգելի՛ այցելու,

Ողջունում ենք Ձեզ Երևանի «Գլաձոր» համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի կայք-էջում: Այստեղ Դուք կարող եք գտնել ֆակուլտետի ուսումնական և գիտական գործունեության, իրականացվող կրթական ծրագրերի, աշխատակազմի մասին անհրաժեշտ տեղեկություն, ինչպես նաև կարող եք ծանոթանալ ֆակուլտետի ուսանողների արտալսարանային կյանքին:

Սիրով`
Երևանի «Գլաձոր» համալսարանի
Միջազգային հարաբերությունների ամբիոն

Ֆակուլտետի մասին

Երևանի «Գլաձոր» համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը ձևավորվել է 1991 թվականին` համալսարանի հիմնադրման օրվանից:

Ֆակուլտետի առաջին դեկանն է եղել պ.գ.թ., դոց. Ա.Ս.Սարգսյանը:

Ֆակուլտետի հիմնադրումից որոշ ժամանակ անց ստեղծվեց Միջազգային հարաբերությունների և պատմության ամբիոնը, որտեղ էլ առ այսօր կենտրոնացած է ֆակուլտետի գործունեությունը: Հիմնադրման օրվանից մինչև 2007 թվականը ամբիոնը գլխավորում էր պ.գ.դ., պրոֆ. Հ.Վ. Հակոբյանը, իսկ 2007 թվականից՝ պ.գ.թ., դոց. Լ.Հ. Հովհաննիսյանը: Ներկայումս ամբիոնը կրում է իր առաջին ղեկավարի` Հ.Վ. Հակոբյանի անունը:

Ամբիոնն իր աշխատանքները կազմակերպելիս ղեկավարվում է ՀՀ ԿԳ նախարարության, համալսարանի գիտական խորհրդի որոշումներով, ամբիոնի կանոնադրությամբ, ամբիոնի կիսամյակային աշխատանքային պլաններով և կանոնակարգող ներքին այլ փաստաթղթերով ։

2006-2007 ուս. տարվանից ֆակուլտետն անցում է կատարել ուսուցման եռաստիճան համակարգի՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա:

2007 թվականից ներդրված է կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ:

Հ. Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնը ծավալում է լայն գիտական գործունեություն: Ամբիոնի դասախոսներն ակտիվորեն մասնակցում են համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների ամենամյա գիտաժողովներին: Գիտաժողովին ներկայացրած գիտական զեկույցները լույս են տեսնում համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ասպիրանտների ամենամյա գիտաժողովների նյութերի ժողովածուներում:

Պրոֆեսորադասախոսական և ուսումնաօժանդակ անձնակազմ

«Միջազգային հարաբերություններ» մասնագիտության մասնագիտական կրթական ծրագրով նախատեսված վերջնարդյունքների ձեռքբերումն ապահովելու նպատակով, ամբիոնի դասախոսական կազմը մշտապես համալրվում է բարձր որակավորում ունեցող մասնագետներով:

Ներկայումս ամբիոնում դասավանդում են 10 դասախոս, իսկ ամբիոնի աշխատանքները համակարգում է լաբորանտը:

Համագործակցություն

Նախաավարտական ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաներ կազմակերպելու նպատակով՝ Երևանի «Գլաձոր» համալսարանի Հ. Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնը համագործակցում է ՀՀ Ազգային Ժողովի, Սահմանադրական դատարանի հետ:

Միջոցառումներ

Ամբիոնը, նախապես սահմանված ժամանակացույցին, ամբիոնի միասնական գիտահետազոտական ռազմավարությանը և թեմատիկ պլանին համապատասխան, ամիսը մեկ անգամ կազմակերպում և իրականացնում է գիտական սեմինարներ: Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը ուսանողների հետ համատեղ տարբեր պատմական իրադարձություններին ընդառաջ կազմակերպում և անցկացնում են միջոցառումներ:

Կրթական ծրագրեր

ԵԳՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործող առկա մասնագիտությունների գծով Հ. Հակոբյանի անվան միջազգային հարաբերությունների ամբիոնը մշակել է բակալավրի և մագիստրոսի պատրաստման կրթական ծրագրեր: Առկա մասնագիտությունների գծով համապատասխան ուսումնական պլաններում ներառված ընդհանուր մասնագիտական և մասնագիտացման թե' պարտադիր, թե' կամընտրական դասընթացների առարկայական ծրագրերն ունեն հստակ սահմանված կառուցվածք` ներառելով պահանջվող ժամանակակից բոլոր բաղադրիչները` դասընթացի ընդհանուր նկարագիրը, առարկայի նկարագիրը, դասընթացի նպատակը և խնդիրները, դասընթացի ակնկալիքները, իրականացման մեթոդները, քաղաքականությունը, գնահատման համակարգը, դասընթացի ծավալը, թեմատիկ դասաբաշխումն ըստ կիսամյակների, օրացուցային պլանը, դասընթացի նկարագիրը և հարցաշարերը: Առարկայական ծրագրերը կազմվում են ամբիոնի դասախոսական կազմի կողմից (ինքնուրույն կամ թիմային աշխատանքի արդյունքում)` հաշվի առնելով տեղական և միջազգային այլ հաստատությունների տվյալ կրթական ծրագրերի հետ համահունչություն ստեղծելու քաղաքականությունը, վերանայվում տարին մեկ անգամ, թարմացվում` հաշվի առնելով նախորդ տարվա փորձը և ուսանողների շրջանում դասընթացի ավարտին անցկացված անանուն հարցումների արդյունքները: