|
«ԳԼԱՁՈՐ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԸ հայտարարում է 2011-2012 ուսումնական տարվա ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԳԼԱՁՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏ Ընդունելությունը կազմակերպվում է՝
ձևով։ Համալսարանը մասնագետներ է պատրաստում և որակավորումներ շնորհում հետևյալ մասնագիտությունների գծով.
Ուսման տևողությունն է՝
Բուհի շրջանավարտներին տրվում է պետական դիպլոմ։ Պետական և ոչ պետական միջնակարգ ուսումնական հաստատությունները գերազանցությամբ ավարտածները բուհի հեռակա բաժին կընդունվեն հարցազրույցով։ Երկրորդ մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողներն առարկայական տարբերությունները հանձնելուց հետո հրամանագրվում են երկրորդ կուրսում։
Մագիստրատուրա Երևանի «Գլաձոր» համալսարանի, ինչպես նաև այլ բուհերի բակալավրի, դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները մասնագիտական գիտելիքները խորացնելու, վերամասնագիտանալու, ինքնուրույն գիտական ուսումնասիրություններ կատարելու և մագիստրոսի որակավորում ստանալու նպատակով կարող են իրենց կրթությունը շարունակել համալսարանի մագիստրատուրայում։ Ուսման տևողությունն է՝
Ուսուցումը կազմակերպվում է հետևյալ մասնագիտությունների գծով`
Ասպիրանտուրա ՀՀ ԿԳ նախարարի՝ 2005թ. որոշմամբ «Գլաձոր» համալսարանն ունի իր ասպիրանտուրան՝ հետևյալ մասնագիտությունների գծով. իրավաբանական գիտություններ, տնտեսագիտություն, հայոց պատմություն, լրագրություն, օտար լեզուներ։ Ուսման տևողությունն է՝
Ուսուցումը կազմակերպվում է հետևյալ մասնագիտությունների գծով`
«Գլաձորի» շրջանավարտներից 18-ն արդեն գիտության թեկնածուներ են, 5–ը՝ նաև ունեն դոցենտի գիտական կոչում։ Նրանք իրենց ատենախոսությունները պաշտպանել են ՀՀ ԳԱԱ-ում, ԵՊՏՀ-ում, ԵՊՀ-ում գործող մասնագիտական խորհուրդներում։ Նրանք այժմ, դասավանդելով հարազատ բուհում, իրենց ներդրումն են ունենում գլաձորցիների նոր սերնդի կերտման գործում։
Բուհն իրեն իրավունք է վերապահում կնքելու անհատական պայմանագրեր և սահմանելու անհատական ուսման վարձ` զոհված ազատամարտիկների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար։
Ուսանողների ուսումնական և նախաավարտական պրակտիկաները կազմակերպվում և անցկացվում են հանրապետության իրավապահ մարմիններում (դատախազություն, դատարան), Ազգային ժողովում, Սահմանադրական դատարանում, Արտաքին գործերի նախարարությունում, Ֆինանսների նախարարությունում, հանրապետության առաջատար առևտրային բանկերում, վարկային կազմակերպություններում, խմբագրություններում, հեռուստառադիոընկերություններում, հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատություններում։
Ուսանողների ուժերով հրատարակվում է «Նոր Գլաձոր» ուսանողական-երիտասարդական թերթը։ Երևանի «Գլաձոր» համալսարանի կազմավորվող հեռուստառադիոստուդիայում ուսանողները կարող են պատրաստել և վարել հաղորդումներ։
«Գլաձորի» շրջանավարտներն աշխատում են հանրապետության և արտերկրի պետական և ոչ պետական հաստատություններում, կազմակերպություններում, իրավապահ մարմիններում, հեռուստա–ռադիոընկերություններում, առևտրային բանկերում, ապահովագրական ընկերություններում, վարկային կազմակերպություններում, հանրակրթական, միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում։
«Գլաձորի» շրջանավարտներն առանձնանում են ոչ միայն իրենց մասնագիտական գործնական փորձառությամբ, այլև գիտության ոլորտում արձանագրվող հաջողություններով։ «Գլաձոր» կրթահամալիրը տրամադրում է ուսումնական և գիտական աշխատանքի, ինչպես նաև հանգստի և ժամանցի լայն հնարավորություններ։ Ուսանողներին սպասարկում են հարուստ գրադարանը, առարկայական լսարանները, օտար լեզուների խորացված ուսումնասիրությունն ապահովող լինգոֆոնային սրահները, համակարգչային լաբորատորիաները, էլեկտրոնային գրադարանը, որը հնարավորություն է տալիս միանալու աշխարհի տարբեր երկրների գրադարաններին, օգտվելու այդտեղ պահվող բազմալեզու բառարաններից, գիտության տարբեր բնագավառների հանրագիտարաններից, գիտական և գեղարվեստական գրականությունից, տարբեր լեզուների դասընթացներից, լրատվական հարուստ նյութերից։ Համալսարանի շենքում գործում է մարզասրահ` հագեցած ժամանակակից մարզագույքով, բուժկետ, բուֆետ, սրճարան։ ԵՐԵՎԱՆԻ Գլաձոր քոլեջ
Ընդունելությունը կատարվում է դիմորդների` դպրոցում ցուցաբերած առաջադիմության հիման վրա։ «Գլաձոր» քոլեջ կարող են ընդունվել դպրոցի 9-րդ դասարանի շրջանավարտները։
Քոլեջը մասնագետներ է պատրաստում և որակավորումներ
շնորհում հետևյալ մասնագիտությունների գծով և ուսուցման
հետևյալ տևողությամբ`
Քոլեջի շրջանավարտները ՀՀ կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N589-Ն որոշման համաձայն կարող են իրենց կրթությունը շարունակել ինչպես Երևանի «Գլաձոր» համալսարանի, այնպես էլ այլ պետական և ոչ պետական բուհերի համապատասխան մասնագիտությունների 2-րդ և 3-րդ կուրսերում։ Դասերն անցկացվում են Երևանի «Գլաձոր» համալսարանի շենքում։
ԵՐԵՎԱՆԻ Գլաձոր հանրակրթական միջնակարգ դպրոց Կազմակերպվում է ընդունելություն 5-12-րդ դասարաններում: Դպրոցում իրականացվում է մասնագիտական (հումանիտար, բնագիտական, մաթեմատիկական) ուղղվածությամբ ուսուցում։ Դասերն անցկացվում են «Գլաձոր» համալսարանի շենքում։ Դպրոցում գործում են երկարօրյա խմբեր։ Ցանկության դեպքում դպրոցը մեքենաներով ապահովում է աշակերտների տեղափոխումը։ «Գլաձորը» նպատակ ունի վերականգնելու հայկական միջնակարգ դպրոցի ավանդույթները։ Շրջանավարտներին տրվում է միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթության պետական ատեստատ։ Եթե ուզում եք ստանալ ռեալ գիտելիքներ, դիմեք Երևանի «Գլաձոր» հանրակրթական միջնակարգ դպրոց։
Առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք մեզ կամ զանգահարեք.... |
ԼՐԱՀՈՍ
Կրթական նորություններ
Արդյունքների ամփոփում
![]()
ՊԱՐԳԵՎՆԵՐ |
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
21-07-2010
|
||||
|---|---|---|---|---|
![]() |
||||
About Us |
Site Map |
Contact Us |
© Gladzor 2010
|
©2010 Design by Robert Yolchyan
|